Առցանց ուսուցման շաբաթ. մարտի 16-20
Սիրելի՛ սովորողներ, ներկայացնում եմ այս շաբաթվա համար ստեղծված առցանց-հեռավար առաջադրանքների փաթեթը: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտության դեպքում դասերն անցկացվելու են նաև առցանց տեսակապի միջոցով՝ outlook-ի Microsoft Teams համապատասխան հարթակում (իմ դասարանների համար խմբերն արդեն ստեղծել եմ) : Պատասխաններն ուղարկեք N.Temuryan@mskh.am էլ. փոստին: Հարցերի դեպքում նույնպես գրեք:
Օգտվեք նաև էլեկտրոնային դասագրքերից՝
Թեմա՝
- 35. Մոլեկուլների քաոսային շարժման արագությունը և մարմնի ջերմաստիճանը:
- 36. Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ:
- Ինչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:
2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:
3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:
- Ինչ է ջերմային շարժումը:
5.Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ,
երբ մոլեկուլների ջերմային շարժման արագությունները հարյուրավոր մ/վ կարգի մեծություններ են:
- Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:
- Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը:
- Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:
- Ֆիզիկական ինչ երևույթ է օգտագործվում սնդիկային ջերմաչափում:
- Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք:
- Ինչ կապ կա Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակների 1 աստիճանների միջև:
- Գրեք բնության մեջ և տեխնիկայում հանդիպող ջերմաստիճանների մասին: Օրինակ՝ Արեգակի մակերևույթի ջերմաստիճան, Երկրագնդի վրա ամենացածր ջերմաստիճան.. և այլն: Ինչպես նաև կաթնասունների և թռչունների մարմինների ջերմաստիճանը: Պատրաստեք գեղեցիկ ուսումնական նյութ և ներկայացրեք այն: Կարող եք օգտվել նաև դասագրքի ՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛ թեմայից՝ էջ 113:
Յոթերորդ դասարան
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՖԻԶԻԿԱ 7
Առցանց-ուսուցման շաբաթ
Դաս.20 (16.03-20.03)
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ:
- 25. Մեխանիկական աշխատանք:
- 26. Հզորություն (էջ 82- 89):
- Երբ է ֆիզիկայում օգտագործվում ՛՛աշխատանք՛՛ հասկացությունը:
- Ինչ պայմաններ են անհրաժեշտ մեխանիկական աշխատանք կտարելու համար:
- Ինչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը:
- Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը:
- Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում:
- Ինչու է սահմանվում հզորություն մեծությունը:
- Ինչն է կոչվում հզորություն:
- Ինչպես հաշվել հզորությունը: Որն է հզորության բնաձևը:
- Ինչ միավորով է չափվում հզորությունը միավորների ՄՀ-ում:
- ՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛ բաժնից կարդացեք՝ Հզորության ՛՛ձիաուժ՛՛ միավորի մասին: ՛՛Ֆիզիկա 7՛՛ դասագիրք էջ՝ 89: