03 Jun
03Jun

Ճամփորդություն Բյուրականի աստղադիտարան, Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտարան, գիշերային աստղադիտում(մոլորակներ, աստղեր, համաստեղություններ, Լուսին, Վեներա, Մարս, Վեգա)։

«Աստղային ամառ» -Ճամբարային ճամփորդական նախագիծը այն ամենի մասին է, ինչը կապված է տիեզերքի և աստղագիտության, մոլորակների, աստղերի, արևի ու միջմոլորակային երևույթների՝ ինչպես նաև թռչող չհայտնաբերված օբյեկտների հետ: Այս բոլոր անսահման զարմանալի երևույթները մեզ ստիպում են մտածել անհավատալի աշխարհի մասին, որը գոյություն ունի փոքրիկ Երկիր մոլորակից դեպի անծայրածիր տիեզերք:  Հունիսի 7-ին Միջին դպրոցի ճամբարականների մեր ջոկատը ճանապարհ ընկավ դեպի Բյուրականի աստղադիտարան՝  ամառային երկնքի գիշերային դիտումների: Մեր աստղային ճամփորդության առաջին կանգառը Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակն էր։ 

Աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա: Այն տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն  կենտրոններից մեկն  է: Հիմնվել է 1946 թվականին աստղաֆիզիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս և ՀՀ ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով:Սկզբում մեզ ուղեկցեցին Վ. Համբարձումյանի տուն-թանգարանը, որտեղ ներկայացրեցին մեծանուն գիտնականի կենսագրությունը, նրա ընտանիքի պատմությունը, աստղաֆիզիկոսի մասնագիտական ուղին և Հայաստանի գիտության զարգացման ոլորտում նրա ունեցած բացառիկ նշանակության մասին հարուստ նյութեր, բազմաթիվ դիպլոմներ, գիտական աշխատանքներ, ձեռագրեր, պատվոգրեր ու պարգևներ: Իսկ հետո... այդքան սպասված աստղադիտումը մեծ դիտակով...

Հունիսի 7-ին, մաթեմատիկների և բնագետների ճամբարականները ուղևորվեցին Արագածոտնի մարզ, Բյուրականի աստղադիտարան։ Խմբի գրեթե բոլոր մասնակիցները հետաքրքրված էին աստղագիտությամբ, անծայրածիր տիեզերքով և պատահական չէր նրանց ճամփորդելու նպատակը՝ տեսնել մոլարակները, հանդիպել աստղագետ Արեգ Միքայելյանի հետ։ 

Ճանապարհին եղանք Օրգովի և Տեղեր գյուղերի միջև՝ Արագածի գիտական կենտրոնում՝ ռադիոօպտիկական աստղադիտարանում։ Ռադիոօպտիկական աստղադիտակը իրենից ներկայացնում է 4000 հայելի, 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ։

Այն եզակի սարք է, բայց ցավոք, աստղադիտակի գործունեությունը վաղուց դադարացվել է։

Շարունակելով մեր ճամփորդդությունը, մենք կանգ առանք Օրգովի ձորում, գետի մոտ խմբով հաց կերանք, մի քիչ հանգստացանք, վայելեցինք աննկարագրելի բնությունը։

Ամենահետաքրքիրը դեռ առջևում էր։

Հասանք Բյուարականի հյուրատուն, որն իրականում նախատեսված է աստղադիտարանի աշխատողների, գիտաշխատողների համար, այս անգամ զիջել էին մեր խմբին։ Գեղեցիկ, կոկիկ սենյակներ էին, բոլոր հարմարություններով։ Ճամբարականները գոհ էին։Օրվա ընթացքում երկինքը մի պահ մռայլվեց և բոլորս միանգամից անհանգստացանք, որ աստղադիտում չի լինի, բայց աստղադիտարանի աշխատակիցը այնքան սրտացավ մարդ էր, որ փոխեց անգամ մեր պայմանավորվածության ժամը և ամեն հնարավոր պահի, երբ երկինքը պարզվում էր, խմբին կանչում էր դիտումների։

Աստղադիտարան այցը գիշերակոցով արդարացված է, այսպես հնարավոր եղավ կատարել ժամերի փոփոխություն, հնարավոր եղավ մի քանի անգամ նայել երկինքը, մոլորակները։

Մինչ աստադիտումը, մի քիչ էլ քայլեցինք Բյուրականի փողոցներով, նայեցինք ուսումնասիրեցինք մեր շրջակա միջավայրը, ազատ վայրերում նաև ճամբարականները բակային խաղեր կազմակերպեցին։

Հաջորդ օրը ոչ պակաս հիշարժան եղավ ճամբարակնների համար․ հանդիպում Բյուրականի աստղադիտարանի տնօրեն՝ Արեգ Միքայելյանի հետ, ով ներկայացրեց աստղագիտության ուսումնասիրության կարևորությունը գիտության մեջ։

Ճամփորդության կարևոր բաղադրիչն էր նաև մաթեմատիկական ֆլեշմոբը։ ճամբարակնները բաց երկնքի տակ, մաքուր օդին փորձում էին լուծել մաթեմատիկական խնդիրները։

Մեր այս ճամփորդությունը համարում եմ լիարժեք կայացած․․․

Նկարաշարին կարող եք հետևել Իմ և Նունե Թեմուրյանի ֆեյսբուքյան էջերին։

Ստորև Աննա Թադևոսյանի, Եվա Խաչատրյանի պատումն է տեսանյութով։

Սովորողների պատումները

Աշոտ Չարչյան

Comments
* The email will not be published on the website.