«ֆլեշմոբը սովորողների համար լրացուցիչ ուսուցման տարբերակ է, այն ոչ միայն հավելյալ գիտելիքների աղբյուր է, այլև հնարավորություն` հրապարակելու սեփական մտքերն ու ստեղծագործական հմտություններն ընդհանրապես»: Գևորգ Հակոբյան
Յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթ օրը կրթահամալիրում կազմակերպվում է բաց (կարող է մասնակցել ցանկացած մարդ)
ֆլեշմոբ բնագիտությունից ըստ նախօրոք
սահմանված կարգի` տարբեր մարդիկ, տարբեր վայրերում միաժամանակ զբաղված են ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության կամ աշխարհագրության նույն առաջադրանքը կատարելով: Առաջադրանքները չորս մակարդակի են՝ ըստ խնդիրների բարդության: Յուրաքանչյուր մակարդակում ներկայացված է տասը խնդիր(այժմ՝ հինգ փորձարարական-հետազոտական առաջադրանքներ):
Այդ օրը (ամեն ամսվա երկրորդ ուրբաթ)՝ ժամը 19:00 առաջադրանքները հրապարակվում են կրթահամալիրի կայքում՝ /
mskh.am/գլխավոր կայքում, ենթակայքերում և
«Ջոն Դոլթոն» բնագիտական կայքում՝ /teachforyoumskh.mystrikingly.com/, տարեվերջում ամփոփվում է նաև Հակոբ Հակոբյան ուսումնական կենտրոնի բլոգում՝ բնական գիտությունների հիմնական էջում՝ «Բնագիտության ֆլեշմոբի առաջադրանքներ»-ի առանձին բաժնում:
Մասնակիցն ինքն է ընտրում առաջադրանքի տարբերակը: Մի մասնակիցը կարող է տարբեր մակարդակի առաջադրանքներ կատարել: Կրթահամալիրի բնագիտության դասավանդողների համար ֆլեշմոբին մասնակցելը պարտադիր է: Նկատենք, որ բնագիտության դեպքում (բնագիտական առարկաների առանձնահատկությամբ պայմանավորված՝ առաջադրանքն իր մեջ կարող է պարունակել հարց, խնդիր, վարժություն, փորձնական աշխատանք, առաջադրանք, հետազոտական փորձ, արտադրական փորձ, առաջ քաշված վարկածի, հիպոթեզի ստուգում և այլն) առաջադրանքներն էականորեն տարբերվում են մյուս առարկայական ֆլեշմոբերից լիովին հանդիսանալով նաև փարձարարական-հետազոտական աշխատանք՝ թե՛ դասավանդողների, և թե՛ սովորողների համար: Մասնակիցները պատասխանները պետք է ուղարկեն սահմանված ժամկետում:
Առաջադրանքների համար խնդիրները ընտրում են.
- առաջին և երկրորդ մակարդակի համար՝ կրթահամալիրի դպրոցների 4-6-րդ դասարաններում բնագիտության դասավանդողներից մեկը՝ ըստ համաձայնեցված ցուցակի.
- երրորդ մակարդակի համար՝ կրթահամալիրի դպրոցների 7-8-րդ դասարաններում բնագիտական առարկաներ դասավանդողներից մեկը՝ ըստ համաձայնեցված ցուցակի.
- չորրորդ մակարդակի համար կրթահամալիրի դպրոցների 9-12-րդ դասարաններում բնագիտական առարկաներ դասավանդողներից մեկը՝ ըստ համաձայնեցված ցուցակի:
Կազմված առաջադրանքներն ուղարկվում են էլեկտրոնային փոստի bnagfleshmob@mskh.am հասցեով՝ մինչև ընթացիկ ամսվա 22-ը: Մաթեմատիկայի ֆլեշմոբի կազմակերպիչ-պատասխանատուն մինչև ընթացիկ ամսվա վերջ սպասում է գործընկերների արձագանքին, անհրաժեշտության դեպքում կազմակերպում է առանձին խնդիրների առցանց քննարկում: Արդեն ընտրված խնդիրները խմբագրում է հայերենի մասնագետի հետ և կազմում առաջադրանքների առցանց թերթիկները: Յուրաքանչյուր մակարդակի առաջադրանքի վերջում գրվում է խնդիրները կազմողի անունը, ինչպես նաև տեղ է հատկացվում առաջարկությունների և խնդիրներ առաջադրելու համար:
Ստացված պատասխանները գրանցում է ծրագիրը:
Առաջին և երկրորդ մակարդակի առաջադրանքների պատասխանները տրամադրվում են կրթահամալիրի դպրոց-պարտեզներում բնագիտության դասավանդողներին: Առաջին և երկրորդ մակարդակների պատասխանների ստուգման պատասխանատուները դպրոց-պարտեզներում բնագիտության դասավանդողներն են: Ավելի բարձր դասարանցիներից այդ մակարդակներին մասնակցածների և ոչ կրթահամալիրից մասնակցածների աշխատանքներն ստուգում են Միջին և Ավագ դպրոցների բնագիտական առարկաների դասավանդողները: Ստուգված պատասխաններն ուղարկում են ֆլեշմոբի կազմակերպիչ-պատասխանատուին: Նա, հավաստիանալով, որ ստուգված են բոլոր աշխատանքները, առանձափոփ ֆայլով կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոցի տնօրենին ուղարկում է դպրոցի սովորողների արդյունքները:
Խնդիրների լուծումները քննարկվում են առցանց եղանակով: Բնագիտական առարկաների ուսուցիչը ֆլեշմոբից հետո, մեկ շաբաթվա ընթացքում, այդ տարիքային խմբին առաջադրված խնդիրները քննարկում է դասի ժամանակ:
Ֆլեշմոբից մեկ շաբաթ հետո կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, բնագիտական կայքում տեղադրվում են առաջադրված խնդիրների պատասխանները:
Առարկայական ֆլեշմոբ ֆիզիկայից2020-21 ուս. տարվա բնագիտության ֆլեշմոբի առաջադրանքները՝ այստեղ:Բնագիտություն ֆլեշմոբի նախորդ տարիների առաջադրանքներ:ՄՍԿՀ ֆլեշմոբ