Ֆլեշմոբի առաջադրանքները ֆիզիկայից կարող է լիովին հանդիսանալ դասի թեմային օժանդակող նյութ, առաջադրանք, որը կարող է նոր կողմից բացահայտել դիտարկվող երևույթը և առավել խորն ըմբռնել տեղի ունեցող պրոցեսներ ու օրինաչափությունները: Առաջաադրանքների կազմումը նպաստում է դասավանդողների զարգացմանն ու ինքնակրթությանը, որը ստեղծագործական աշխատանքի ամենակարևոր շարժառիթներից մեկն է: Այսպիսով մեր տարատարիք սովորողները հաղորդակից են դառնում այնպիսի գիտելիքների և կարողությունների, որոնց տիրապետելով՝ կկարողանան հասկանալ կյանքում ու կենցղում, մեզ ծրջապատում հանդիպող ամենատարբեր երևույթներ: Ֆիզիկայի ամենատարբեր բաժիններից ընտրվում են ոչ ստանդարտ ձևակերպումներով հետաքրքրաշարժ առաջադրանքներ ու խնդիրներ, տարբեր բարդությունների, որոնք կարող են գրավել սովորողին(ոչ միայն կրթահամալիր, այլև տարբեր տարիքի մասնակիցների համար կարող են հանդիսանալ, որպես հետաքրքիր ուսումնական ժամանց): Ի դեպ, վերջին տարին որոշվեց փոխել բնագիտության առարկայակն ֆլեշմոբի ձևաչափը, այն դարձնելեվ առավել փորձարաարկան, հետազոտական, փորձ կատարելով նպաստել և ներգրավվել սովորողին բնության երևույթներն ուսումնասիրելու փորձարարական եղանակին:
Նախագծային ֆլեշմոբյան թեթև ու ուրախ ոգով ֆիզիկան, որքան հնարավոր է մոտեցվում է իրական կյանքին ու դրանով ավելի մարդամոտ ու հասկանալի դառնում սովորողին:
Ֆիզիկայի ֆլեշմոբի օրինակներ (առաջադրանքների շտեմարան).Խնդիրներ և առաջադրանքներ.
Երրորդ մակարդակ.
1.Շենքի տանիքից պոկված ջրի կաթիլը վերին հարկն անցավ 𝑡1 ժամանակում, իսկ ամենաներքևի հարկը՝ 𝑡2 ժամանակում: Քանի՞ հարկանի է շենքը:
Պատ.՝ ((𝑡12+ 𝑡22)/ 2 𝑡1 𝑡2 ) 2 :
2.Հորիզոնի նկատմամբ անկյան տակ դուրս թռած արկը հետագծի ամենաբարձր կետում բաժանվեց երկու՝ m և 2m զանգվածով բեկորների: Բաժանումը տեղի է ունեցել հրանոթից 300կմ (հորիոնական) հեռավորության վրա: Արկի պայթյունից հետո փոքր բեկորը վերադարձավ իր սկզբնական վայրը: Պայթյունից (հորիոնական) ինչ հեռավորության վրա է ընկել երկրորդ բեկորը: Օդի դիմադրությունն անտեսել:
Պատ.՝ S2= 2S1 ; 600 կմ:
3. Կեռա արդյոք բաժակի ջուրը,եթե բաժակը լողում է եռացող ջրով ամանում:
(Պատ.՝ Եռման համար անհրաժեշտ է էներգիայի հոսք, իսկ այստեղ 2 անոթներում էլ ջերմաստիճանը 100°C է: Արտաքին անոթից ներքին էներգիա չի հաղորդվի,ուստի բաժակում ջուրը չի եռա):
4. Օդի պղպջակը բարձրանում է 14մ խորությամբ լճի հատակից:Որոշել թե քանի անգամ է մեծանում օդի ծավալը,եթե մթնոլորտային ճնշումը հավասար է 101կՊա, ջրի խտությունը 103 կգ/մ3, ջերմաստիճանի փոփոխությունն անտեսել: (Պատ.՝ 2,4 անգամ):
5.Առեղծվածային Սնդուս մոլորակի ծովերն ու լճերը սնդիկից են: Այստեղ բնագիտական էքսպերիմենտներ կատարող պատանիները նկատեցին, որ սնդիկում լողացող խորանարդը սնդիկի մեջ ընկղմվում է իր ծավալի 1/4 մասով: Նրանք սնդիկի վրա ավելացրեցին այնքան ջուր, որ խորանարդն ամբողջությամբ ծածկվի: Իր ծավալի որ մասով խորանարդը սուզվեց սնդիկի մեջ: (Պատ.՝ 0.19): Կազմեց Նունե Թեմուրյանը:
Չորրորդ մակարդակ.1. Ինչպե՞ս միայն քանոնի օգնությամբ, երբ օրը արևոտ է, գտնել ծառի բարձրությունը՝ առանց մտնելու ստվերի մեջ։
2. Երկու գնդաձև ապակե անոթներ լցված են տարբեր հեղուկներով։ Ինչպե՞ս որոշել, որ անոթում է լույսի արագությունը ավելի մեծ՝ այդ նպատակի համար ձեռքի տակ ունենալով միայն էլեկտրական լամպ և թղթի թերթ։
3. Ինչպե՞ս որոշել ավտոմեքենայի ակումլյատորի բևեռների նշանները՝ օգտվելով վարորդական հավաքածուում եղած ստուգիչ լամպից, հաղորդալարի փոքր կտորից և կողմնացույցից։
4. Ինչպե՞ս իմանալ՝ մագնիսացա՞ծ է արդյոք պողպատե լարը, եթե ձեռքի տակ ունեք պղնձե մետաղալարի մի կտոր և թելերով կոճ։ Կազմեց Գոհար Իսկանդարյանը:
3-րդ մակարդակ
Առաջադրանք. Չեփած(հում) ձուն գցել թափանցիկ ապակե ջրով լցված բաժակի մեջ (ուշադիր նայել, թե որտեղ է գտնվում ձուն): Գդալով դանդաղ խառնելով` նրա մեջ անընդհատ ավելացնել կերակրի աղ այնքան ժամանակ, մինչև ձվի մակերևույթը դուրս գա ջրի մակերևույթից: Ցանկալի է փորձը տեսանկարել (հնարավորության դեպքում՝ դանդաղեցրած):
Պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ի՞նչ ուժեր են ազդում ձվի վրա ջրի մեջ գցելիս, այդ ուժերից որի՞ ազդեցությամբ նա իջավ բաժակի հատակին: Պատ.՝
2. Որոշակի քանակությամբ աղ լցնելուց հետո նա լողում էր բաժակի մեջտեղում. ինչո՞ւ:
3. Ինչո՞ւ ձուն բարձրացավ ջրի մակերևույթ:
4. Որոշել այդ աղաջրի խտությունը և ձեր ծորակից հոսող ջրի խտությունը: Համեմատել այդ խտությունները իրար հետ և անել եզրակացություն:
5. Որոշել ձվի միջին խտությունը:
6. Ի՞նչ երևույթ է աղի «անհետանալը» ջրի մեջ:
7. Բերել օրինակներ նախորդ (6-րդ հարցում դիտարկվող) երևույթի վերաբերյալ ձեր կենցաղից և առօրյայից։ Ցանկալի է` տեսանյութի ձևով, որտեղ լինի մեկնաբանություն։ Կազմեց Գայանե Մխիթարյանը: