Ֆիզիկա (ընտրությամբ գործունեության) դասընթացի ծրագիր. 2023-2024

  1. Հայտնագործություններ, որոնք փոխեցին աշխարհը: Ֆիզիկայի պատմության մեծագույն հայտնագործությունները:  Ինչու է ինձ անհրաժեշտ ֆիզիկայի իմացությունը: Գիտությունը ապագայի կանխատեսումն է: Ֆիզիկան և տեխնիկան: Ժամանակակից աշխարհն ու վերջին հայտնագործությունները: Գիտության վերջին նվաճումները: Իլոն Մասկ: Արհեստական բանականություն և մեռնող մասնագիտություններ: Տիեզերական միջազգային կայան: Մեծ հադրոնային բախիչը (կոլայդեր) (ՄՀԲ): Հայտնի Ֆիզիկոսներ: Գալիլեո Գալիլեյ: Ալբերտ Էնշտեյն: Հայ ֆիզիկոսներ և նրանց հայտնագործությունները: Ալիխանյան եղբայրներ:Վիկտոր Համբարձումյան: Էդիսոնի կատակը: Նիկոլա Տեսլան և նրա հայտնագործություւները:  Ուշագրավ և հետաքրքիր փաստեր հայտնի ֆիզիկոսների կյանքից:
  2. Բնության երևույթներ՝ կենցաղում, բնության մեջ և առօրյայում, անտիկ մեխանիկա (Արիստոտել Ք.ա. 384-322, Արքիմեդ Ք.ա. 287-212): Արքիմեդի հայտնագործությունները: Մարմինների լողալու պայմանները:Կենդանիների և մարդու լողալը:  Ինչու մետաղադրամը խորասուզվում է ջրում, սակայն լողում է սնդիկի մկերևույթին? Ինչպես է ձուկը կարողանում լողալ տարբեր խորություններում: Ինչու են սատկած ձկները բարձրանում ջրի երես:Ինչու մարդն ավելի հեշտ է լողում ծովի ջրում, քան քաղցրահամ ջրում:Ուշագրավ փորձեր՝Մարմինների լողալը հեղուկում՝ (ձվի լողալը աղաջրում);Խաղողը գազավորված ըմպելիքի մեջ և  դրա կապը սուզանավի հետ: (Նկարագրել և բացատրել դիտարկվող երևույթը, ընդհանրացնել, նոր հասկացություններ, դիտարկվող երևույթի պատճառներն ու օրինաչափությունները, երևույթներ տրամաբանական ընթացքն ու զարգացումը, ինքնուրույն առաջ քաշել հարցեր տվյալ երևույթի վերաբերյալ, այնպիսին օր. ինչպիսին է՝ ինչպիսի ֆիզիկական երևույթների և մեծությունների հետ մենք գործ ունենք տվյալ դեպքում, ինչու է ազդում հենց այդ ուժը, ինչից է կախված...) 
  3.  Ինչպես ուսումնասիրել ֆիզիկական երևույթները՝ դիտումներն ու փորձերը բնության մեջ, մեր առօրյայում,  ճամփորդության ընթացքում: Մեծությունների չափումը: Ֆիզիկական սարքերը մեր շուրջը: Տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով: Հեղուկի ծավալի չափումը: Չափման միվորների պատմություն, տարբեր երկրներում օգտագործվող միավորները: 
  4. Շարժում և փոխազդեցություն: Մեխանիկական շարժում: Շարժման հետագիծ: Ճանապարհ: Տարբեր կենդանիների շարժման արագությունը: Շարժման հարաբերականությունը: Ինչպես իմանալ՝ մարմինը շարժվում է հավասարաչափ թե անհավասարաչափ: Կորագիծ շարժում: Իներցիա: Ինչու որոշ կենդանիներ ջրից դուրս գալիս թափահարում են իրենց: Ինչու է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից: Նախագիծ՝ Ֆիզիկան ֆուտբոլում: Իներցիա՝ օգուտ թե վնաս: Ուժերը բնության մեջ: Ուժաչափ: Ինչու է ջուրը հոսում վրևից ներքև և ոչ թե հակառակը: Միևնույն ծանրության ուժն է արդյոք ազդում երկու միատեսակ գնդերի վրա, եթե դրանից մեկը ջրում է, իսկ մյուսը օդում: 
  5. Պարզ մեխանիզմներ: Մեխանիկական աշխատանք: Հզորություն:  ՛՛ձիաուժ՛՛-ը որպես հզորության միավոր: Ինչ հզորություններ են զարգացնում կենդանի օրգանիզմները:
  6. Ազատ անկում. «Արիստոտելից մինչև Գալիլեյ»; «Քարն ու փետուրը միաժամանակ»; «Պարբերական և պարբերություն» կամ «Գալիլեո Գալիլեյ»:
  7. Նյութի կառուցվածք և հատկություններ: Նյութի ագրեգատային վիճակներ: Պինդ, հեղուկ, գազային նյութեր: Բյուրեղային պատմություն: «Բյուրեղների կառուցվածքը և հատկությունները» Ջրի ֆիզիկան: Ջերմային երևույթներ: Կրակի զարմանալի հատկությունները: Թերմոսի գաղտնիքը:
  8. Էներգիան և նրա տեսակները: Արևային էներգիայի փոխակերպումը: Շարժվող ջրի և քամու էներգիայի օգտագործումը:
  9. Պինդ մարմինների, հեղուկների և գազերի ճնշումը: Ճնշման ուժ և ճնշում: «Ինչու ծառերը չեն հասնում մինչև երկինք»; «Ինչպես է մարդը շնչում», «Զարկերակային ճնշում»: Պասկալի տակառը: 
  10. Օդի խոնավությունը և դրա ազդեցությունը մարդու առողջության վրա: Հետազոտական նախագիծ «Տնային հիգրոմետր»: Սենյակայյին բույսերի համար խոնավացուցիչ պատրաստումը: Հերոնի ցայտաղբյուրը:
  11. Ռեակտիվ շարժում: Հրթիռներ:
  12. Տատանումներ և ալիքներ: Ռեզոնանսի երևույթը բնության մեջ և տեխնիկայում: Ձայնի և լուսային ազդանշանների նկատմամբ մարդու արձագանքի՝ ռեկցիայի արագությունը:
  13. «Օպտիկա և օպտիկական երեւույթներ բնության մեջ»: Տեսողությունը ֆիզիկայի տեսանկյունից:
  14. «Լազերային տեխնոլոգիաներ և դրանց օգտագործումը»:
  15. Մագնիսական դաշտի ազդեցությունը մարդկանց վրա:
  16. Նանոմասնիկներ և նանոֆիլներ:
  17. Վեներան՝ արևային համակարգի մոլորակ:
  18. Նախագիծ՝ «Արև և արևի խավարում»:
  19. Խոսում է տիեզերքը: «Պատուհան» դեպի Տիեզերք: Տիեզերական ռադիոկայաններ:Հեռավոր աշխարհների լրաբեր: Գործիքներ աստղագիտական հետազոտությունների համար:
  20. Ֆիզիկան և աստղագիտությունը; Երկնային օվկիանոս։
  21. Բնական երևույթների ուսումնասիրման մեթոդները ֆիզիկայում և աստղագիտության մեջ;
  22. Ֆիզիկական և աստղագիտական մեծություններ;
  23. Հիմնական հասկացություններ;
  24. Չափումների դերը ֆիզիկայում և աստղագիտության մեջ;
  25. Տիեզերքի ընդհանուր պատկերը;
  26. Ջերմային շարժում, ջերմաստիճան,
  27. Նյութը տիեզերքում,
  28. Գազերի և հեղուկների հատկությունները,
  29. Պինդ մարմինների կառուցվածքը,
  30. Բյուրեղները բնության մեջ,
  31. Արեգակնային ճառագայթումը և կյանքը Երկրի վրա, արեգակնային էներգիա;
  32. Ներքին էներգիա, ներքին էներգիայի փոփոխման ձևերը
  33. Ջերմափոխանակություն, ջերմափոխանակությունը բնության մեջ
  34. Արևը արեգակնային  համակարգի լույսի հիմնական աղբյուրն է:
    Արեգակնային հաստատուն:
  35. Մարդը և շրջակա միջավայրը
  36. Բջջային հեռախոսի օգուտներն ու վնասները:
  37. Ռեզիստորները, կոնդենսատորներ, ինդուկտորներ, դիոդներ, տրանզիստորներ, ջերմամեկուսիչներ, հաղորդիչներ և կիսահաղորդիչներ, թվային ինտեգրալային սխեմաներ:
  38. Կիսահաղորդչային դիոդի օգտագործումը և դրա գործունեության սկզբունքը:
  39. Ամենակոպիտ սխալները ֆիզիկայից՝ կինոնկարահանումներում:
  40. Scratch-ը բլոկային ծրագրավորման լեզու:
  41. EV3 Classroom բոլկային ծրագրավորման ծրագիր:

Փորձեր բնագիտության լաբորատորիայում;
Ֆիլմերի դիտումեր և քննարկումներ;
Խնդիրների լուծում;
Դիտումներ աստղացուցարանում;
Դիտումներ աստղադիտակով;
Մակետի վրա հավաքել միկրոպրլատաներ, և տարբեր «պահեստամասեր» պրոցեսորների համար:
Հետաքրքրաշարժ խաղեր՝ ֆիզիկական մոզայկաներ, Կահուտ հարթակում ստեղծված խաղ- մրցույթներ:

Ուսումնական ճամփորդություններ
Այցելություններ և բաց դասեր Տիեզերքի թանգարանում
Սանահին՝ Միկոյանների տուն-թանգարան
Քարահունջ
Բյուրականի աստղադիտարան
Հնարավոր են տարբեր ուսումնական ճամփորդությունների /էկոլոգիական, հայրենագիտական/ համատեղ մասնակցություն և միջառարկայական գիտահետազոտական նախագծային աշխատանքներ:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: