Անհատական ուսուցում image
Առանձնահատուկ կարիք ունեցող սովորողների համար նախատեսված
ուսումնական փաթեթ.
ՖԻԶԻԿԱ
Անհատական ուսուցման փաթեթ.
Թեմա - Դիտումներ և փորձեր: Ֆիզիկական մեծություններ:
Ֆիզիկական մեծությունների չափումը:

Դասարանում-քննարկվող և պարզաբանվող հարցեր՝
1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը
2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան
4.քննարկել ինչ է բնությունը
5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով
6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ
7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները
8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ
9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:
10.ինչ է մատերիան
Լրացուցիչ առաջադրանքներ․
1.Որն է ֆիզիկական մեծություն
1.վայրկյանը 2.ատոմը
3.թռիչքը 4.սնդիկը
  1. Որն է ջերմային երևույթը
1.կապարի հալվելը     2.որոտը
3.գնդի գլորվելը 4.աղավնու թռիչքը
3.Որն է մեխանիկական երևույթը
1.ջրի եռալը 2.որոտը
  1. կայծակը   4.ճոճանակի տատանվելը
4.Որն է  ձայնային երևույթը
1.լամպի թելիկի շկացումը 2.մարմնի անկումը
3.տերևների սոսափյունը 4.մոլորակի շարժումը
5.Որն է էլեկտրական երևույթը
1.արձագանքը 2.էլեկտրոսալիկի տաքանալը
3.նետի թռիչքը 4.մարմնի լողալը
6.Որն է լուսային երևույթը
1.ամպերի շարժվելը 2.որոտը
3.աստղերի առկայծումը 4.արտույտի երգելը
Քննարկվող թեմա․
1.Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևութների մասին:
2.Ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:
3.Ինչո՞ւ են փորձի ժամանակ չափումներ կատարում:
4.Ի՞նչ է նշանակում չափել ֆիզիկական մեծությունը
5.Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակը:
6.Ի՞նչն են անվանում սանդղակի բաժանման արժեք:
7.Որն է սարքի չափման սահմանը:
8.Ինչի՞ց է կախված չափման սխալը:
9.Ի՞նչ է ֆիզիկական մարմինը:
10.Ի՞նչ է նյութը:
Լրացուցիչ առաջադրանքներ․
11. Չափեք ձեր քայլի միջին երկարությունը և որոշեք տնից մինչև մոտակա կանգառը ձեր անցած ճանապարհը:
12. Երկիրը Արեգակի շուրջը պտտվում է 10800կմ/ժ արագությամբ:Այդ արագությունըարտահայտեք մ/վ -ով:
13. Հեծանվորդը10ր-ում անցավ 3կմ: Ի՞նչ արագությամբ է շարժվել հեծանվորդը:
14. Մարմնի արագությունը 41760կմ/ժ է: Արտահայտեք այդ արագությունը մ/վ-ով:
15. Ինչքա՞ն ժամանակում հեծանվորդը կանցնի 250մ՝ ունենալով 5մ/վ արագություն:
16. Էլեկտրաքարշը շարժվում է 90կմ/ժ արագությամբ: Ինչքա՞ն ճանապարհ նա կանցնի 40վ-ում:
17. Ո՞ր շարժումն են անվանում ազատ անկում:
Հավասարաչափ շարժման արագություն
Արագության միավոր
Միջին արագություն
Կատարել հետրյալ առաջադրանքները
Տարբերակ 1
1.Հավասարաչափ շարժման արագությունը անվանում են այն մեծությունը, որը թվապես հավասար է
  1. միավոր ճանապարհ անցնելու ժամանակամիջոցին
  2. շարժման ամբողջ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհին
  3. միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհին
2. Տանից մինչև դպրոց եղած հեռավորությունը 900մ է։ Տղան այդ ճանապարհը անցավ 15-ր-ում։ Ինչ միջին արագությամբ էր շարժվում տղան։
  1. 60մ/վ
  2. 1մ/վ
  3. 15մ/վ
  4. 100մ/վ
3.Երկիրը արեգակի շուրջ պտտվում է 108000կմ/ժ արագությամբ։ Այդ արագությունը արտահայտեք մ/վ-ով․
  1. 30000մ/վ
  2. 1800000մ/վ
  3. 108մ/վ
  4. 180մ/վ
  5. 30մ/վ
4.Ավտոբուսը նստած ուղևորը նշում էր այն ժամանակամիջոցները, որոնց ընթացքում ավտոբուսը անցում էր ճանապարհի եզրին՝իրարից 1կմ հեռավորության վրա տեղադրված սյուների միջև եղած հեռավորությունները։ Պարզվեց, որ առաջին 1կմ այն ացնավ 70վ-ում, երկրորդը՝ 80վ, իսկ երրորդը՝ 50վ-ում։ Հաշվեք ավտոբուսի միջին արագությունը։
  1. 18մ/վ
  2. 7,5մ/վ
  3. 15մ/վ
  4. 5,4մ/վ
 
Տարբերակ2
1.‘‘Լենին’’ ատոմային սառցահատը 1ժ-ում անցնում է 33,5կմ ճանապարհ։ Հաշվեք սառցահատի արագությունը․
  1. V=20մ/վ
  2. V=9,3մ/վ
  3. V=12,5մ/վ
  4.  
Տարբերակ 2
1.Մոլեկուլները ինչպե՞ս են դասավորված հեղուկներում և ինչպիսի շարժում են կատարում․
  1. Մոլեկուլները դասավորված են մոլեկուլի չափերից փոքր հեռավորության վրա և ազատ տեղափոխվում են մեկը մյուսի նկատմամբ
  2. Մոլեկուլները դասավորված են իրարից մեծ հեռավորությունների վրա (համեմատած մոլեկուլի չափերի հետ) և շարժվում են անկանոն։
  3. մոլեկուլները դասավորված են կանոնավոր և տատանվում են իրենց դիրքերի շուրջը։
2.Բերված հատկություններից որո՞նք են պատկանում գազերին․
  1. Գրավում են իրենց հատկացված ողջ ծավալը
  2. դժվար են սեղմում
  3. ունեն բյուրեղային կառուցվածք
  4. հեշտ են սեղմում
  5. չունեն սեփական ձև
3.Չափանոթում կա 100սմ խորանարդ ծավալով ջուր։ Այն լցնում են 200սմ խորանարդ տարողություն ունեցող բաժակի մեջ։ Կփոխվի՞ ջրի ծավալը․
  1. կմեծանա
  2. կփոքրանա
  3. չի փոխվի
4.Մոլեկուլները կիպ դասավորված են, ուժեղ ձգում իրար, և յուրաքանչյուր մոլեկուլ տատանվում է որոշակի դիրքի շուրջ։ Ի՞նչ մարմին է դա․
  1. գազ
  2. հեղուկ
  3. պինդ մարմին
  4. այդպիսի մարմին չկա
5.Ջուրը ինչպիսի վիճակում կարող է գտնվել՝ պինդ, հեղուկ գազային։
  1. Միայն հեղուկ վիճակում
  2. միայն գազային վիճակում
  3. միայն պինդ վիճակում
  4. բոլոր երեք վիճակներում
Իներցիա
.Իներցիան կենցաղում և տեխնիկայում
Տարբերակ 1
1. Կարող է մարմինը այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում.
(1) սկսել շարժվել — չեն կարող
  1. (1) շարժվել հավասարաչափ  —  կարող են
  2. (1) մեծացնել կամ փոքրացնել իր արագությունը-մարդիկ և կենդանիները կարող են
2. (2)Մարմնի արագությունը պահպանելու երևույթը, երբ նրա վրա այլ մարմիններ չեն ազդում. կոչվում է.
  1. Իներցիա
  2. Մեխանիկական շարժում
3.(3) Որ ուղղությամբ կնկնի շարժվող տրամվայից ցատկող մարդը.
  1. տրամվայի շարժման ուղղությամբ
  2. տրամվայի շարժման ուղղությանը ուղղահայաց
  3. տրամվայի շարժման հակառակ
Տարբերակ 2
1.եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, նա.
  1. Գտնվում է դադարի վիճակում
  2. Շարժվում է
  3. Շարժվում է փոփոխական արագությամբ
  4. գտնվում է դադարի վիճակում կամ շարժվում ուղղագիծ և հավասարաչափ
2.(2) Եթե մարմնի վրա ազդում են այլ մարմիններ, ապա նրա արագությունը.
  1. չի փոխվում, այն գտնվում է դադարի վիճակում
  2. չի փոփոխվում, այն շարժվում է ուղղագիծ և հավասարաչափ
  3. մեծանում կամ փոքրանում է
3.(3) Մարմինը գտնվում է շարժման մեջ, և նրա վրա ազդում են այլ մարմիններ: Ինչ տեղի կունենա մարմնի հետ, եթե նրա վրա այլ մարմիների ազդեցությունները վերանան: Ինչպես նա կշարժվի.
  1. մարմնի արագությունը կսկսի փոքրանալ.
  2.  մարմինը կսկսի շարժվել ուղղագիծ և հավասարաչափ
  3. մարմնի շարժումը կդադարի



Հատուկ կարիքով սովորողների  2019-2020 ուս. տարվա ամփոփում.
Առաջադրված խնդիրներն ու նպատակները՝
ԱՌԱՐԿԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՊԱՏԱԿ. (Կից ներկայացնում եմ ֆայլը)
  • աշխարհի գիտական (ֆիզիկական) պատկերի ձևավորման հիմքերի ստեղծում` հիմնված ֆիզիկայի բնագավառում հայտնի պարզագույն փաստերի և տեսությունների վրա,
  • ծանոթացում ֆիզիկական օբյեկտներին, երևույթներին ու պրոցեսներին և բնության ճանաչման ֆիզիկական մեթոդներին,
  •  ֆիզիկական երևույթները բացատրելու և տարբեր բնագավառներում կիրառելու, ինչպես նաև սեփական գործունեության հետևանքները կանխատեսելու կարողությունների և հմտությունների զարգացում:
  • Գիտակցի ֆիզիկայի դերն առօրյա կյանքում, բնության և տեխնիկայում, ամենօրյա գործունեության մեջ:

ԽՆԴԻՐՆԵՐ` ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ
Կարողանա՝
-Տարբերել ու անվանել ֆիզիկական երևույթները;
-Տարբերել պարագույն չափիչ սարքերն ու նրանց անվանումները;
-Որոշ ֆիզիկական մեծությունների օրինակներ բերել;
- Բերել որոշ ֆիզիկական մեծությունների չափման միավորներ;
-Կատարել պարզագույն փորձեր;
-Հասկանալ անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը:

8-րդ դասարան՝

Ալոյան Դավիթ- 8-4
   —  Հասել է առաջադրված խնդիրներին կատարմանը:
Տարվա ընթացքում կատարած աշխատանքները՝
Կոնվեկցիա: Ճառագայթային ջերմափոխանակություն:
Նյուտոնի առաջին օրենք:
Հավասարաչափ շարժում շրջանագծով:
Ազատ անկում:
Մարմինների փոխազդեցություն (փորձեր սայլակներով):

Մարտիրոսյան Արմեն 8-5   —   Հասել է առաջադրված խնդիրներին կատարմանը:
Տարվա ընթացքում կատարած աշխատանքները՝
Դաս 5-6՝  Ազատ անկում: Գալիլեյի օրենք:
Մարմնի իմպուլս: Իմպուլսի պահպանման օրենքը: 
Ռեակտիվ շարժում:

 Հարությունյան Լիլիթ   —   Հասել է առաջադրված խնդիրներին կատարմանը:
Տարվա ընթացքում կատարած աշխատանքները՝
Նյուտոնի առաջին օրենքը:
Ազատ անկում:
Մեխանիկական շարժում:

7-րդ դասարան.
Արամե Թադևոսյան
Արամեն, չի կարողանում ինքնուրույն վարել իր բլոգը։ Ծնողի օգնությամբ մասնակցել է մի քանի նախագծի։
  • Պարտիզապուրակային աշխատանք
  • Զատկի ծեսը մեր ընտանիքում