Ֆիզիկայի առարկայական ծրագիր հեռավար (դիստանցիոն) ուսուցման համար.

(Ուսուցման ձև՝ հեռավար (դիստանցիոն)).

Հաշվի առնելով ՝

1. Հեռավար կրթությամբ իրականացվող կրթական առարկայական ծրագրերի բովանդակությունը չի կարող տարբերվել տվյալ առարկայի ծրագրով և չափորաշչով  սահմանվածից և հիմք ընդունելով հեռավար կրթության կազմակերպման մասին նախարարի հրամանը (Հիմքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20. 05. 2020 թ. N 09-Ն հրաման );

Հեռավար ուսուցումը կրթության ձև է սահմանված  «Հանրակրթության մասին» օրենքով և հաստատված ԿԳՄՍ  20 մայիսի 2020 թ. N 09-Ն կարգով: Ուսուցման այս ձևը ժամանակակից ուսուցման մեթոդների մշակմամբ արդեն մի քանի տարի է, ինչ իրականցվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սահմանված կարգով:

2. Ֆիզիկա առարկայի ուսուցման նպատակը՝ 

● զարգացնել սովորողների՝ բնության ճանաչողության մեթոդներին տիրապետելու, Ֆիզիկական երևույթները բացատրելու և տարբեր իրավիճաներում դրանք կիրառելու հմտություններ, 

● ձևավորել սովորողների գիտական աշխարհայացի և ուսումը շարունակելու համար անհրաժեշտ հիմքեր, 

● նպաստել նրանց արժեհամակարգի ձևավորմանը: 

3. Ֆիզիկա առրկայի ընդհանուր բնութագիրը՝

Քաղաքակրթության զարգացման ողջ պատմության ընթացքում ֆիզիկան ամենաէական ազդեցությունն է ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, ինքն էլ զարգացել է այդ առաջընթացին զուգահեռ: Ֆիզիկայի դասընթացի ուսումնասիրությունը թույլ է տալիս ձևավորել մտածող, ստեղծագործող և ժամանակի բոլոր մարտահրավերներին պատրաստ, ճկուն և մրցունակ քաղաքացիներ: Հանրակրթական դպրոցում ֆիզիկա առարկայի ուսումնական ծրագիրը կառուցվում է հիմնարար գաղափարների հենքի վրա՝ պարուրաձև սկզբունքով՝ հիմնական դպրոցի ուսումնասիրված նյութը ընդլայնվելով և խորացնելով ավագ դպրոցում: Հիմնարար գաղափարների շուրջ առարկայական ծրագրի կառուցումը հնարավորություն է ընձեռում արդյունավետ ապահովելու ներառարկայական և միջառարկայական կապերը՝ նպաստելով սովորողների ընդհանրական գիտական աշխարհայացքի ձևավորմանը: Ուսումնառության արդյունքների գնահատումը իրականացվում է ուսումնառության և դասավանդման գործընթացների արդյունավետությունը պարզելու և դրանց վրա ներազդելու նպատակով։ Գնահատման միջոցով հավաքվում են փաստեր և ապացույցներ աշակերտների անհատական առաջընթացի ու չափորոշչով սահմանված վերջնարդյունքների ձևավորման մասին։ Գնահատումը պետք է նպատակաուղղված լինի Հանրակրթության պետական չափորոշչում սահմանված կարողունակությունների ձևավորմանը և զարգացմանը։ 

4. Հանրակրթական դպրոցի ֆիզիկա առարկայի բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները՝

ա) Հանրակրթական դպրոցի ֆիզիկա առարկայի բովանդակությունը կառուցված է գիտության, տեխնիկայի, տեխնոլոգիաների և մշակույթի ժամանակակից նվաճումներին համապատասխան, ունի տրամաբանական հաջորդականություն:

 բ) Նյութի ներկայացման հաջորդայնությունը հիմնված է սահմանափակ թվով հիմնարար գաղափարների վրա։ Հիմնարար գաղափարներից են բխում ուսումնասիրության համար ընտրված բոլոր օրենքներն ու սահմանումները: 

գ) Նախնական փուլում սովորողների համար անհրաժեշտ մաթեմատիկական ապարատի բացակայությունը թույլ չի տալիս ամբողջությամբ ներկայացնել հիմնական օրենքները և խնդիրները լուծելու մեթոդները: Հետևաբար, առարկայի բովանդակությունը կառուցված է փուլային սկզբունքով՝ պարզից բարդ: 2 

դ) Ֆիզիկա առարկայի բովանդակությունը ներկայացվում է պարուրաձև սկզբունքով․ բնագիտության դասընթացի ընթացքում ուսումնասիրված նյութը ընդլայնվում և խորացվում է հիմնական դպրոցի ֆիզիկայի դասընթացում, իսկ հիմնական դպրոցի ուսումնասիրված նյութը՝ ավագ դպրոցում՝ ապահովելով առարկայի դասավանդման շարունակականությունը: 

ե) Առարկայի ուսումնական նյութի բովանդակությունը ներկայացվում է սովորողների տարիքային առանձնահատկություններին համապատասխան, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ինքնուրույն կամ ուսուցչի ուղղորդմամբ յուրացնել այն: 

զ) Ավագ դպրոցի Ֆիզիկա առարկայի բովանդակությունը հնարավորություն է ընձեռում սովորողներին հետագայում մասնագիտանալու այնպիսի ոլորտներում, որտեղ ֆիզիկան ունի էական նշանակություն։

է) Ֆիզիկա առարկայի բովանդակությունը կառուցվում է այնպես, որ գիտելիքների և կարողությունների զարգացմանը զուգընթաց այն նպաստում է սովորողների վերաբերմունքի և արժեքային համակարգի ձևավորմանը և սոցիալական հմտությունների զարգացմանը։ 

ը) Հանրակրթական դպրոցի ֆիզիկա առարկայի բովանդակությունը հստակեցվում և կոնկրետացվում է դասագրքերում, ուսումնական ձեռնարկներում և ուղեցույցներում:  

5. ԱՌԱՐԿԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՝

Ֆիզիկա առարկայի բովանդակությունը ձևավորվում է հետևյալ հիմնական գաղափարների հենքի վրա. 

ա) Շարժում և փոխազդեցություն  

բ) Նյութի կառուցվածք և հատկություններ 

գ) Ֆիզիկական դաշտեր

6. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ՝

Ֆիզիկա առարկայի ուսուցման գործընթացում օգտագործվում են ուսումնական գործունեության հետևյալ տեսակները՝

 ● տեսական նյութի ուսումնասիրություն;

 ● խնդիրների լուծում, 

● լաբորատոր աշխատանքներ, 

● հետազոտական, նախագծային աշխատանքներ,

 ● ուսումնական նախագծերի իրականացում: 

Ներկայացնում եմ ՝

1. Հեռավար ուսուցման ֆիզիկայի առարկայական ԾՐԱԳԻՐ/ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ        cragir.pdf

2. Սովորողների հեռավար ուսուցումը (հանրակրթական ծրագրերին համապատասխան) կազմակերպվում է ըստ դասարանների հետևյալ առարկայակն փաթեթներով՝

Հեռավար առաջադրանքների փաթեթ :