Յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթ օրը կրթահամալիրում կազմակերպվում է բաց (մասնակցությունը չի սահմանափակվում) առարկայական ֆլեշմոբ բնագիտական առարկաներից։ Ֆլեշմոբին կարող են մասնակցել ինչպես կրթահամալիրի սովորողները, ծնողներն ու դասավանդողները, այնպես էլ բնագիտությամբ հետաքրքրվող կամայական վայրում գտնվող յուրաքանչյուր ոք (ոչ կրթահամալիրից)՝ ընտրելով իրենց հարմար տարբերակը կամ տարբերակները։

Ֆլեշմոբի առաջադրանքները.

Առաջադրանքները ըստ իրենց բարդության՝ պարզից բարդ, լինում են չորս մակարդակի՝ առաջինից մինչև չորրորդ։ Յուրաքանչյուր մակարդակում առաջարկվում է 5-7 տեսական (հարցեր բնագիտական առարկաներից, որակական խնդիրներ) և փորձարարական առաջադրանքներ:
Ֆլեշմոբը կազմակերպվում է հետևյալ տարիքային խմբերի համար՝ 4-6-րդ դասարաններ, 7-9-րդ դասարաններ և 10-12-րդ դասարաններ: 4-6-րդ դասարանների սովորողների համար առաջադրանքները կազմվում են բնագիտություն առարկայից: 7-9-րդ դասարանցիների համար կազմվում է առաջադրանքների փաթեթ, որի մեջ ներառվում է առաջադրանքներ բոլոր բնագիտական առարկաներից, այդ թվում՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն: 10-12-րդ դասարաննների, վարժարանի և քոլեջի սովորողների համար ֆլեշմոբը կազմակերպվում է ըստ առանձին բնագիտական առարկաների (աշխարհագրություն, կեսաբանություն, բնապահպանություն, ֆիզիկա, քիմիա):
Ինչպես մասնակցել ֆլեշմոբին.
Ֆլեշմոբի անկացման օրը, ժամը 19:00 առաջադրանքները հրապարակվում են կրթահամալիրի գլխավոր կայքում՝ mskh.am, դպրոցների ենթկայքերում, բնագիտության ուսումնական կենտրոնի բլոգում և բնագիտական կայքում:
Մասնակիցն ինքն է ընտրում առաջադրանքի տարբերակը՝ ըստ իր ցանկության և նախասիրությունների: Մեկ մասնակիցը, կարող է կատարել նաև տարբեր մակարդակների առաջադրանքներ։ Կրթահամալիրի դասվարների և բնագիտական առարկաներ դասավանդողների համար ֆլեշմոբի առաջադրանքների ձևաթուղթ լրացնելը (մասնակցելը) ցանկալի է: Մասնակիցները պատասխանները պետք է ուղարկեն առաջադրանքների հրապարակումից սկսած մեկ շաբաթյա ժամանակահատվածի ընթացքում (մինչև հաջորդ ուրբաթ, ժամը 23:59)։
 
Առաջադրանքների պատասխանատուներն ընտրվում են.
 
Ֆլեշմոբի առաջադրանքների կազմման պատասխանատուները տվյալ առարկայի դասավանդողներն են, առանձին դեպքերում մի առարկային երկու և ավելի դասավանդող լինելու դեպքում տվյալ առարկայի պատասխանատուն կարող է փոխվել ՝ ըստ նախօրոք համաձայնեցված ցուցակի։
  • Առաջին մակարդակի համար՝ կրթահամալիրի Կրտսեր դպրոցներում բնագիտության դասավանդողները։ Առաջադրանքներ կազմելիս պատասխանատունները նախապես կատարում են փորձերը, լուծում են խնդիրները (եթե այդպիսիք կան), պատասխանում առաջադրված հարցերին և ուղարկում են բնագիտության դասավանդողների խմբին՝ նշելով առաջադրանքը և պատասխանը։
  • Երկրորդ մակարդակի համար Միջին դպրոցի բնագիտություն առակայի դասավանդողները։ Առաջադրանքներ կազմելիս պատասխանատունները նախապես կատարում են փորձերը, լուծում են խնդիրները (եթե այդպիսիք կան), պատասխանում առաջադրված հարցերին և ուղարկում են բնագիտության դասավանդողների խմբին՝ նշելով առաջադրանքը և պատասխանը։
  • Երրորդ մակարդակի համար Միջին դպրոցի ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարագրութնուն առակայի դասավանդողները։ Առաջադրանքներ կազմելիս պատասխանատունները նախապես կատարում են փորձերը, լուծում են խնդիրները (եթե այդպիսիք կան), պատասխանում առաջադրված հարցերին և ուղարկում են բնագիտության դասավանդողների խմբին՝ նշելով առաջադրանքը և պատասխանը։
  • Չորրորդ մակարդակի համար Ավագ դպրոցի ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարագրություն և բնապահպանություն առակայի դասավանդողները։ Առաջադրանքներ կազմելիս պատասխանատունները նախապես կատարում են փորձերը, լուծում են խնդիրները (եթե այդպիսիք կան), պատասխանում առաջադրված հարցերին և ուղարկում են բնագիտության դասավանդողների խմբին՝ նշելով առաջադրանքը և պատասխանը։

Ֆլեշմոբի անցկացման փուլերը․

ֆլեշմոբի համակարգողը տվյալ ամսվա ֆլեշմոբի հրապարակումից մեկ օր առաջ հիշեցնում է բնագիտական առարկաներ դասավանդողներին ֆլեշմոբի կայացման մասին ևս մեկ անգամ ուղարկում է արդեն խմբագրված, google ձևաթղթով կազմած և վերջնական տարբերակով տեղադրված առաջադրանքների ամբողջ փաթեթը կազմակերպիչ-պատասխանատուների դիտարկմանը (վրիպումներ, անճշտություններ, բացթողումներ, վերջնական շտկումներ):

Ֆլեշմոբի առաջադրանքների հրապարակման օրը` առավոտյան ուղարկում է ամբողջ փաթեթը բնագիտության դասավանդողներին, ևս մեկ անգամ հիշեցնում, որպեսզի տեղեկացնեն բոլորին ընթացիկ ֆլեշմոբի մեկնարկի, ժամկետների և ավարտի մասին, կցելով էլ․ նամակը մասնախմբի ղեկավարին, մանկավարժության լաբորատորիայի ղեկավարին և կայքի պատասխանատուներին։

ֆլեշմոբի համակարգողը էլեկտրոնային նամակով յուրաքանչյուր ամիս հիշեցնում է բնագիտության դասավանդողներին, թե ով է լինելու հաջորդ ամսվա ֆլեշմոբի յուրաքանչյուր մակարդակի պատասխանատուն:

Ամսվա պատասխանատուները, յուրաքանչյուր մակարդակի համար իրենց կազմած առաջադրանքները և դրանց պատասխանները  (հարցեր բնագիտական առարկաներից կամ բնապահպանական թեմաներից, փորձարարական առաջադրանքներ, որակական խնդիրներ) ուղարկում են բնագետների խմբին մինչև տվյալ ամսվա վերջին օրը՝ 30-31:
Առաջադրանքները քննարկվում են և՛ առցանց տարբերակով, և՛ ֆիզիկական միջավայրում`կրթահամալիրի բնագիտության լաբորատորիայի մենթոր-ուսուցչի, և բնագիտության դասավանդողների հետ մասնախմբի հավաքների ընթացքում։ Բնագիտության լաբորատորիայում մանրամասն ներկայացվում են առաջադրված հարցերն ու պատասխանները և կատարվում են ֆլեշմոբում առաջադրված փորձերը, առանձնացվում են կարևոր հարցադրումները: Ֆլեշմոբի կազմակերպիչ-պատասխանատուն մինչև ֆլեշմոբի օրվան նախորդող շաբաթը սպասում է իր գործընկերների արձագանքին (դիտարկումներ, առաջարկներ), անհրաժեշտության դեպքում կարող է նոր առաջադրանք ավելացնել կամ առաջարկված խնդիրը փոխել։
Ֆլեշմոբի անցկացման օրից մեկ շաբաթ հետո կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, բնագիտության ուսումնական կենտրոնի կայքում տեղադրվում են առաջադրված խնդիրների պատասխանները և ստուգված պատասխանների ամփոփ շաբլոնները:
Միջին դպրոցում բնագիտության ընտրության գործունեության և ավագ դպրոցում ընտրությամբ բնագիտական առարկա ունեցող սովորողների համար ֆլեշմոբի մասնկացությունը պարտադիր է:
Ֆլեշմոբներին ակտիվորեն մասնակցած և բարձր արդյունքներ ցույց տված սովորողները սահմանված կարգով պարգևատրվում են ճամբարի ուղեգրով:


Ֆլեշմոբի ավարտից հետո․

Ֆլեշմոբի ավարտից հետո, ֆլեշմոբի համակարգողը հիշեցնում է բնագիտության դասավանդողներին այն մասին, թե յուրաքանչյուր մակարդակից քանի սովորող է մասնակցել: Ավարտից հետո երկու օրվա ընթացքում կազմում է ստուգման շաբլոնները և ուղարկում է բնագիտության դասավանդողներին, ովքեր ստուգում են իրենց սովորողների աշխատանքները շաբլոնները ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում (ստուգողը մուտքագրում է 1, 0 թվանշանները համապատասխան ճիշտ, սխալ պատասխանների համար, կատարված փորձերի համար լրացվում է 1 միավոր, դատարկ վանդակները լրացվում է զրո միավոր): Համակարգողը այդ ընթաքցում մեկ անգամ ևս հիշեցնում է բնագիտության դասավանդողներին ֆլեշմոբի աշխատանքները ստուգելու, ավարտելու մասին: Նրանք, ովքեր չեն հասցնի ստուգեն նշված ժամկետում կամ հիշեցումից հետո ևս չեն ստուգի իրենց սովորողների աշխատանքները, բացատարագիր են գրում համապատասխան ծրագրի ղեկավարին:

Համակարգողը ստուգված շաբլոնները նորից է վերանայում, ստուգում բաց թողնված աշխատանքները, այդ թվում նաև այլ դպրոցի սովորողների և կրթահամալիրից դուրս գտնվող մասնակիցների աշխատանքները, անհատական հասցեով նրանց է ուղարկում արդյուքնները, հիշեցնում է հաջորդ ֆլեշմոբի մասին: Ստուգված, ամփոփ ֆայլը ուղարկում է բնագիտության դասավանդողներին, ծրագրի ղեկավարներին ոչ ուշ, քան տվյալ ամսվա քսանհինգը:

Արդյունքները հրապարակվում են կրթահամալիրի գլխավոր կայքում՝ mskh.am, ենթակայքերում և բնագիտական կայքում:


Լրացուցիչ․
Ուսումնական տարվա երկրորդ, չորրորդ ուսումնական ճամբարային շրջաններում իրենց առաջադրանքներով պատասխանատու-համակարգողների խմբին են միանում նաև ինժեներատեխնիկական լաբորատորիայի դասավանդողները։ Այս ժամանկահատվածում պատասխանատուների կողմից առաջադրում, կազմակերպվում է ճամբարային ֆլեշմոբ բնագիտությունից (ճամբարային ֆլեշմոբները կարելի է կազմակերպել ինչպես առցանց այնպես էլ առկա միջավայրում՝ ճամփորդությունների ընթացքում, բնության բաց լաբորատորիաներում, հանդիպումների ձևաչափով):

                                                                                                                                                                         29․09․2023