«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 2024-2025 ուսումնական տարի.
Ֆիզիկա 7-9 դասարան
Ֆիզիկա (ընտրության խումբ) - ծրագիր
Հեռավար ուսուցուման առաջադրանքների փաթեթ
Գործնական ֆիզիկայի փաթեթ (Միջին դպրոց 7-9 դասարան)
Ֆիզիկայի փորձարարական առաջադրանքների փաթեթ.
Առաջադրանքների առարկայական փաթեթները՝ այստեղ:
Ֆիզիկա առարկայի ուսուցման նպատակը՝
- զարգացնել սովորողների՝ բնության ճանաչողության մեթոդներին տիրապետելու, Ֆիզիկական երևույթները բացատրելու և տարբեր իրավիճաներում դրանք կիրառելու հմտություններ;
- ձևավորել սովորողների գիտական աշխարհայացի և ուսումը շարունակելու համար անհրաժեշտ հիմքեր,
- նպաստել նրանց արժեհամակարգի ձևավորմանը:
Թվարկված նպատակները դասընթացի առջև դնում են հետևյալ խնդիրները.
- ֆիզիկայի դասընթացի հենքի վրա սովորողների մոտ ձևավորել բնագիտական մտածողության հիմնական տարրերը` դասակարգելու, մասնատելու, մոդելավորելու, ընդհանրացնելու, հիպոթեզներ առաջադրելու, համանմանություններ գտնելու, համաչափություններ հայտնաբերելու հմտություններ,
- սովորողների մոտ մշակել տարբեր ձևերով (խոսքային` բանավոր և գրավոր, գրաֆիկական, աղյուսակային, բանաձևային, սխեմաներով, նկարներով և այլն) կոդավորված ինֆորմացիան վերծանելու և ցանկացած ձևով կոդավորելու հմտություններ,
- սովորողներին ծանոթացնել ֆիզիկայի հիմունքներին և նրա հիմնական հասկացություններին, ձևավորել որոշակի պատկերացում ֆիզիկական օրենքների և տեսությունների մասին, սովորեցնել տեսնել այդ օրենքների կիրառություննեը կյանքում;
- ձևավորել փորձարարական հմտություններ` օգտվել գործիքներից և տարբեր ֆիզիկական սարքերից, նախագծել ֆիզիկական փորձը, հավաքել համապատասխան սարքավորումը և իրականացնել փորձը;
- կարողանալ բազմապիսի չափիչ սարքերի օգնությամբ չափել ֆիզիկական մեծություններ, որոշել չափման բացարձակ և հարաբերական սխալները: Չափումների արդյունքները ներկայացնել աղյուսակների, գրաֆիկների և մաթեմատիկական բանաձևերի տեսքով;
- ուսումնասիրվող երևույթի բացատրության համար կարողանալ հիպոթեզ առաջարկել, դրա հիման վրա անել տրամաբանական կառուցումներ և կանխագուշակել որոշակի նոր արդյունքներ: Սպասվելիք արդյունքները կարողանալ ստուգել նոր փորձերով:
- սովորողների մոտ ձևավորել խմբում աշխատելու, ուսուցման պրոցեսում ընկերների հետ համագործակցելու հմտություններ:
Ծրագիրը հաջողությամբ յուրացնելու համար սովորողը պետք է ունենա հետևյալ նախնական պատրաստվածությունը.– հայերեն լեզվով վարժ կարդալու, կարդացած նյութից հիմնականը առանձնացնելու և այն բանավոր ու գրավոր վերարտադրելու հմտություններ;– կարողանալ համեմատել ամբողջ դրական և բացասական թվերը, դրանց հետ կատարել թվաբանական գործողություններ;– կարողանալ հասարակ և տասնորդական կոտորակների հետ կատարել թվաբանական գործողություններ, բաղդատել այդ կոտորակները;– կարողանալ լուծել հանրհաշվական պարզագույն հավասարումներ (ax+b=0; b=x/a; b=a/x և այլն);– ծանոթ լինել պարզագույն երկրաչափական պատկերներին` ուղիղ գիծ, շրջանագիծ, եռանկյուն, քառանկյուն, զուգահեռագիծ: Իմանալ դրանց հիմնական հատկությունները;– կարողանալ դիտել երևույթը, առանձնացնել երևույթի հիմնական կողմերը, նկարագրել դրանք:Սովորողը պետք է
- Սովորողների ուսումնական գործունեության հիմնական ձևը նախագծային առաջադրանքներով ինքնուրույն, փորձարարական, հետազոտական աշխատանքն է:
- Կիրառվում է դասի կազմակերպան լեկցիոն, խմբային քննարկումների, լաբորատոր աշխատանքների և այլ ձևեր:
- Ինքնուրույն հետազոտական աշխատանքների իրականացում և նախագծերի պաշտպանություն:
Կիրառվում է սովորողների գիտելիքների ստուգման և գնահատման հետևյալ ձևերը.
- բանավոր հարցում
- գործնական (լաբորատոր) աշխատանքներ և փորձարարական սարքերի ինքնուրույն պատրաստում:
- թեմատիկ ամփոփիչ թեստեր:
- կիսամյակային ամփոփիչ թեստեր:
- ինքնուրույն հետազոտական աշխատանքներ և տարբեր նախագծերի իրականացում:
Ֆիզիկայի ուսուցման պրոցեսում խիստ կարևորվում է ժամանակակից ՏՀՏ-ների կիրառումը: Նոթբուք-նետբուքը դարձել են ուսուցման կազմակերպման հիմնական միջոց: Այն օգտագործվում է.
- նոր նյութի ուսումնասիրության ժամանակ
- համակարգչային լաբորատոր աշխատանքները կատարելիս;
- նշված դասընթացում զետեղված խնդիրների լուծումները համակարգչային փորձերով ստուգելիս;
- տարբեր թեմաների վերաբերյալ համակարգչային ներկայացումներ նախապատրաստելիս և ցուցադրելիս;
համացանցում հանդիպող տարատեսակ նյութերի հետ աշխատելիս: Ուսումնական ճամփորդություններ
7-րդ դաս. Մեխանիկական գործարան: Շինհրապարակ:Երևանի ֆիզիկայի ինստիտուտ: Տիեզերքի թանգարան: Բյուրականի աստղադիտարան: Քարահունջի աստղադիտարան:
8-րդ դաս. Հիդրոէլեկտրակայան: Ջերմաէլեկտրակայան: Արևային վահանակների կայան/
SOLARA/։ Օդերևութաբանական կայան: Մեխանիկական գործարան: Երևանի ֆիզիկայի ինստիտուտԵՊՀ, ֆիզիկայի ֆակուլտետ: Բյուրականի աստղադիտարան9-րդ դաս.Էլեկտրամեխանիկական գործարան;Երևանի ֆիզիկայի ինստիտուտ; Մեծամորի ատոմակայան
Սովորողը ֆիզիկայի դասընթացը յուրացնելիս պետք է կարողանա.
- Գիտական մտածողության տարրերը, որոնք յուրացնում է սովորողը ֆիզիկան ուսումնասիրելիս, հաջողությամբ կիրառել կյանքի ցանկացած այլ ոլորտներում:
- Կարողանա վերլուծել հանդիպող անծանոթ երևույթ, գտնել դրա հնարավոր բացատրությունը:
- Կարողանա արդյունավետ աշխատել ցանկացած կոլեկտիվում, հաջողությամբ հաղթահարել աշխատանքի ընթացքում ծագող կոնֆլիկտները:
- Ստանալով սովորելու որոշակի հմտություններ, հետագայում ինքնուրույն շարունակել իր հետագա կրթության գործը:
- Կարողանա առօրյա կյանքում անվտանգ շահագործել ռադիո և հեռահաղորդակցության միջոցներ, էլեկտրասարքավորումներ:
- Կարողանա տալ շրջակա միջավայրի աղտոտվածության` մարդու օգանիզմի վրա թողած ազդեցության ինքնուրույն վերլուծություն և գնահատում, էկոլոգիական պրոբլեմներին սեփական մոտեցումներ մշակել:
Հանձնարարելի գրականություն՝
- Է.Ղազարյան և ուրիշներ, ՙՖիզիկա 7՚ՙՖիզիկա 8՚:ՙ Ֆիզիկա 9՚:
- Ա. Վ. Պյորշկին, Ն.Ա. Ռոդինա ՙՖիզիկա 7՚ ; Ֆիզիկա 8: Ֆիզիկա 9:
- Վ. Ի. Լուկաշիկ ՙՖիզիկայի խնդիրների ժողովածու 7-8 դաս. համար՚:
- Էլեկտրոնային ռեսուրսներ:
Ծրագիրը կազմեց՝ Նունե Թեմուրյանը