Մաթեմատիկա առանց բանաձևերի (ծրագիր)Նպատակը՝- Տրամաբանական մտածողության զարգացում;
- Հետազոտական և որոնողական աշխատանքների կատարման հմտությունների զարգացում;
- Հետաքրքրություն առաջացնել առաջին հայացքից դժվարին թվացող խնդիրների նկատմամբ;
- Տալ խնդիրների ռացիոնալ լուծման եղանակները (բազմաթիվ լուծման եղանակներից գտնել առավել օպտիմալ լուծումը);
- Սովորողների կողմից ոչ ստանդարտ խնդիրների լուծման կարողությունների ձևավորում;
- Սովորողների կողմից նոր ու հետաքրքրաշարժ խնդիրների կազմում ու լուծում;
- Մեծացնել հետաքրքրությունը, սերն ու մոտիվացիան մաթեմատիկայի(տրամաբանության) նկատմամաբ;
- Տրամաբանական, լեզվական մտածողություն;
- Զարգացնել մտքի արագությունը, հնարամիտ մտածողությունը;
- Կրեատիվ լուծուների հայտնաբերում;
- Դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողություններ;
- Խնդրի լուծումն առանց անհայտի և ստանդարտ բանաձևերի ներմուծման գաղափարի;
- Սովորողների մոտ գործնական կարողությունների ձևավորում ու զարգացում:
Թեմա.- Գործնական մաթեմատիկա, բանավոր հաշվարկներ
- Տրամաբանական թերթիկներ
- kahoot-ով կազմված վիկտորինա, խաղ-մրցաշարեր
- Ֆլեշմոբյան խնդիրների քննարկում, կազմում և լուծում
- Հետաքրքրաշարժ, զվարճալի - կատակ խնդիրներ
- Տրամաբանական խնդիրներ
- Հնարամիտ պատասխաններ
- Ամենա- ամենա...(հարմար, արագ ու կարճ ճանապարհները)
- Վերջից լուծվող խնդիրներ
- Ճանապարհ և արագություն
- Լուծույթ և խառնուրդ
- Մասեր և տոկոսներ
- Խաղ թվերի հետ (թվի գուշակում)
- Օրինաչափություններ
- Հաջորդականություններ
- Լաբիրինթ
- Կռահիր պատկերը
- Գլուխկոտրուկներ
- Խորամանկ խնդիրներ
- Կառուցողական խնդիրներ
- Խնդիրներ զբոսաշրջիկների, ճանապարհորդների և ուղևորների մասին
- Խնդիրներ լուցկու փայտիկներով
- Վիկտորինաների կազմում, լուծում
- Օրվա, տարվա և ժամանակի վերաբերյալ խնդիրներ
- Մոգական քառակուսիներ
- Աշխատարակներ և կամուրջներ
- Զանգված, կշիռ, մակերես, ծավալ, խտություն
- Ով է կռահելու առաջինը?
- Մաթեմատիկական հնարքներ
- Խաղ տարաներով
- Խնդիր կենդանիների մասին
- Մաթեմատիկական խաչբառեր
- Մաթեմատիկական հնարքներ, գուշակություն
- Կենգուրույի խնդիրների քննարկում
- Օլիմպիադայի խնդիրների քննարկում
Ուսումնական միջավայրը՝- Ուսումնական կաբինետ՝ սովորողի ու դասավանդողի անհատական նոութբուքերով կամ հեռախոս,
- Համացանցում ուսուցման միջավայրը` մաթեմատիկական կայքեր, դասավանդողի, սովորողների բլոգներ, կրթահամալիրի, գրադարանի կայք։
- Ուսումնական նյութերի, ծրագրերի փաթեթներ:
Արդյունքը՝- Սովորղները փորձում են լուծել առաջադրված խնդիրները, տեղադրում են Մաթեմատիկա առանց բանաձևի էջում՝ առաջադրանքների փաթեթի տեսքով:
- Աշխատանքը համարվում է ստուգված, եթե խնդիրների մեծ մասը լուծված, բլոգում ներկայացված է: