Այսօր Միջին դպրոցի սովորողներն իրենց մարզական ստուգատեսն անցկացրեցին Հայաստանի Կոտայքի մարզում գտնվող Հատիս լեռան հարավարևելյան գեղատեսիլ ու ձյունապատ լանջին:
Եղանակն ուղղակի իդեալական էր, իսկ բնությունն ամեն կերպ մոտիվացնում էր ձմեռային խաղերի ու մարզաձևերի անցկացմանը: Դահուկներ, սահնակներ, ձնագնդի....
Այստեղ ենք գտնվում առաջին անգամ, Հայաստանի բնության այս գողտրիկ անկյունները չեն դադարում զարմացնել մեզ: