Թանգարանի ցուցանմուշները հիմնականում նվագարաններ են: Թանգարանի տնօրեն ու գործերի հեղինակ Վալերի Նազարեթյանն իրերը պատրաստելու համար օգտագործում է տարբեր տեսակի թղթեր:
Թանգարանի ամենափոքր ցուցանմուշը, որը հազիվ կարելի է նշմարել մարդու ափի մեջ, դուդուկն է՝ պատրաստված է ծիրանի ճյուղից, իսկ կրկնակի լեզվակը (ղամիշ)՝ ցորենի հասկից: Դուդուկը ևս իրական է՝ ձայն ստանալը հնարավոր է, եթե լինի օդամղիչ: Միակ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն իրականի՝ այս դուդուկի համար պատյան է պատրաստվել կրկին թղթից: