Ֆիզիկայի ուսումնասիրությունն անհնար է առանց փորձեր կատարելու:
Նախագծի նպատակը — Սովորողների շրջանակներում ձևավորել ավելի կիրառական գիտելիքներ ֆիզիկա առարկայից, կիրառել տեսական գիտելիքներ ֆիզիկական երևույթները բացատրելու համար: համատեղելով օգտակարն ու հաճելին, հնարավորություն ընձեռել նրանց համար ստանալու գործնական հմտություններ՝ տեսական գիտելիքներն ավելի ամրապնդելու համար, ստեղծել սեփական տնային-փորձարարական լաբորատորիաները, կատարել ամենատարբեր ու հետաքրքիր փորձեր հենց իրենց տանը, ընտանիքի անդամների մասնակցությամբ և օգնությամբ, նկարահանել փորձերը, պատրաստել ուսումնական նյութեր և տեսահոլովակներ, տեղադրել այն սեփական բլոգում:
Տեսական մաս.
Ֆիզիկակայի օրենքներն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է կատարել փորձեր, ունենալ անհրաժեշտ սարքավորումներ և գործիքներ: Փորձը միշտ ստուգում է ֆիզիկական երևույթների և օրենքների գործնական կիրառման հնարավորությունը: Նոր տեսության կառուցումը սկսվում է ֆիզիկական փորձով, հետևաբար ֆիզիկան չէր կարող գոյություն ունենալ և զարգանալ առանց փորձարարների: Փորձերը կարևոր նշանակություն ունեն արդյունավետ ուսուցման համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս պատկերացնել և հասկանալ ֆիզիկական օրենքները, փորձեր անցկացնելու համար անհրաժեշտ են նաև սարքավորումներ և գործիքներ:
Նախագծի ընթացքը —Փորձեր իրականացնելիս պետք է կարողանալ գտնել և բացատրել դիտարկվող ֆիզիական երևույթը, վերլուծել ուսումնասիրված երևույթը ֆիզիկայի օրենքների տեսանկյունից, կարողանալ ներկայացնել փորձի ընթացքը: Կարևոր է նաև տարբեր չափիչ սարքերի և գործիքների օգտագործումը՝ ֆիզիկայի օրենքների դրսևորումը պատկերացնելու և կյանքում ֆիզիկական երևույթների կիրառումը ցույց տալու համար, ինչպես նաև փորձերի միջոցով ձեռք բերել նոր գիտելիքներ:
Նախագծի արդյունքը — մասնակցի մոտ ձևավորվում է ամրապնդված գիտելիքներ ֆիզիկա առարկայից, անհրաժեշտ գործնական հմտություններ, ուսումնական նյութերն ու դրանց մասին պատմող տեսահոլովակները հրապարակվում են, դառնալով լրացուցիչ ուսումնական գործիքներ բոլոր սովորողների համար: