Մինչ կրթահամալիրում դասավանդելը հեռավար ուսուցման մասին ընդամենը միայն լսել էի: Ի դեպ ՄՍԿՀ-ում իմ աշխատանքն եմ սկսել այս ուսումնական տարվանից: Եվ առաջինը, որ միանգամից աչքի էր ընկնում անկաշկանդ ու ազատ միջավայրի ստեղծագործ շունչն էր, որն էլ ավելի լայն հնարավորություն էր տալիս թե՛ սովորողին և թե՛ դասավանդողին: Ինչպես նաև համատարած համակարգչային և նորագույն տեխնոլոգիաների լայն կիրառումն էր՝ ամբողջ տարածքումում առկա ազատ համացանցի պայմաններում:
Հեռավար-առցանց ուսուցման այս ձևաչափով աշխատանքն իրականցնելու և գործնականում կիրառելու անհրաժեշտությունն առաջացավ այստեղ՝ կրթահամալիրում աշատելու ընթանցքում: Սկզբում առաջադրանքներն ուղարկում էի միայն էլ. փոստի միջոցով, բայց քանի որ իմ դասավանդման առարկան իր մեջ ներառում է նաև գործնական հմտություններ շուտով անհրաժեշտություն առաջացավ ուսումնասիրել և ընտրել առավել հարմար հարթակներ (Google Classroom; zoom.us; Microsoft Teams):
Օգտվելով իմ փոքրիկ փորձից ես համոզված եմ, որ սովորել և նոր գիտելիքներ ձեռք բերել հնարավոր է նաև հեռավար: Կարծում եմ յուրաքանչյուրը զարգանում է իր հնարավորությունների սահմանում: Այստեղ ինքնակրթվելու հնարավորությունն ու պատասխանատվության գիտակցումը շատ բարձր է: Ինձ թվում է, որ հեռավար ուսուցումը ոչ թե առկա կրթության հնարավորության բացակայությունն է, այլ մարդու մեջ նոր կարողություններ և հմտություններ բացահյտելու լավագույն առիթ, որը տալիս է նոր էներգիա ոչ միայն սովորողին այլև դասավանդողին: Այստեղ ո՛չ տարիքն է կարևոր, ո՛չ արտաքինը և ո՛չ էլ սոցիալական վիճակը: Այստեղ բոլորն էլ հավասար են և առաջնայինը գիտելիքն է:
Եկել եմ այն եզրակացության, որ առցանց-հեռվարը շատ ժամանակակից, մատչելի ու հարմար ուսումնառության ձև է: Ժամանակակից, քանի որ հիմնված է նորագույն տեխնոլոգիաների օգտագործման վրա, որը հենց մեր ապագան է և հասանելի, քանի որ այն կարող օգտագործել յուրաքանչյուր մարդ, աշխարհի ցանկացած անկյունից:
Առավելություններից կարող եմ նշել այն, որ սովորողներն աշխատանքը կատարում են հաճույքով և առանց հոգնելու՝ օրվա ցանկացած՝ իրենց հարմար ժամին, նույնիսկ գիշերը, ինչպես նաև ոչինչ իրենց չի շեղում դասից:
Այժմ իմ տեսադասերն անցկացնում եմ Microsoft Teams հարթակում: Հարթակը հարմար է մեր կրթահամալիրի համար, քանի որ ներբեռնելու և գրանցվելու կարք չկա, այստեղ բոլորն արդեն գրանցված են:
Թվային ուսուցումն ու նորագույն տեխնոլոգիաների կիրառումն այսօր հնարավորություն է տալիս սովորողին ավելի ակտիվ ներգրավել կրթական պրոցեսին, իսկ դասավանդողին՝ գտնել ուսումնառության նոր մեթոդներ և մոտեցումներ:
Այն հավելվածներն ու ծրագրերը, որոնք ես օգտագործում եմ այսօր ըկրթահամալիրում դասավանդման ընթացքում և տանը, թույլ է տալիս ինձ զգալ այդ ամենի շոշափելի արդյունքն ու առավելությունները:
Իմ կողմից օգտագործվող և սովորողների կողմից շատ սիրված այդպիսի նոր գործիքներից մեկը՝ Kahoot ծրագիրն է: Այս անվճար հարթակը հնարավորություն է տալիս ուսուցումն անցկացնել խաղային ձևաչափի միջոցով, ցանկացած առարկայի և տարիքի համար: Ծրագիրն աջակցում է դասավանդման պրոցեսին՝ դարձնելով այն ավելի հետաքրքիր ու մոտիվացնող: Օգտագործել եմ այն ինչպես «Մաթեմատիկա առանց բանաձև», այնպես էլ «Ֆիզիկա» առարկայի դասաժամերին:
Հաջորդ իմ կողմից օգտագործվող հավելվածը phyphox ծրագիրն է:
Բավակն է այն ներբեռնել և ֆիզիայի փորձերը հնարավոր է կատարել ընդամենը միայն մեկ գործիքով՝ հեռախոսով:
Դպրոցական ծրագրի ֆիզիկայի փորձերի համար անհրաժեշտ չափիչ սարքերի և տվյալների մեծ հավաքածու (թերմոմետր, բարոմետր, խոնավաչափ, ֆոտոռեզիստոր, պտտման հաճախություն, ճնշում, բարձրություն, մագնիտոմետր, լուսավորվածություն, արագացում, ձայնային ազդանշանի ամպլիտուդա, հաճախություն, ևայլն: Բացի այդ, հեռախոսը կարող է օգտագործվել նաև, որպես որոշակի հաճախության ձայնային գեներատոր) և այդ ամենը մեկ հեռախոսի մեջ: Փորձերը կարելի է անցկացնել նույնիսկ տանը, առանց մտածելու տարբեր չափիչ սարքերի անհրաժեշտության մասին, որը կարծում եմ շատ հարմար տարբերակ է:
Նորագույն տեխնոլոգիաները նպաստում են երեխաների ստեղծագործական և տրամաբանական մտածողության զարգացմանը, նրանք եկել են փոխելու մեզ շրջապատող աշխարհը, դարձնելու այն ավելի խելացի և հարմար: