Փառատոնային երկրորդ օրն անցավ բավականին հագեցած:
Առավոտյան 10:00-ին փառատոնային պուրակում արդեն սկսվել էին կազմակերպիչների և տնօրենների հավաքի օրակարգային հարցերի քննարկումները, իսկ Մայր դպրոցում իսկական աշխատանքային եռուզեռ էր:
Մուտքի մոտ կանգնած օրվա պատասխանատու հերթապահները կատարում էին արդեն մշտական դարձած ջերմաչափումներն ու գրանցում տվյալները, ինչպես նաև հետևում կրթահամալիրի հյուրերի և աշխատակիցների ֆիզիկական միջավայրում գործելու հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմանը:
Շարունակվում է նաև ճամբարականների համակցությունը ֆիզիկական միջավայրում (իհարկե՝ չմոռանալով պահապնել սոցիալական հեռավորության և ֆիզիկական միջավայրում գործելու հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները): Ամենատարբեր ֆիզիկական երևույթները բացատրող հետաքրքիր փորձերի դիտարկումներ՝ մակերևույթային լարվածություն, մթնոլորտային ճնշման ազդեցությունը և նյութի խտության որոշում՝ ահա մեր այսօրվա դիտարկման թեմաները, որոնք փորձերի արդյունքում գտան իրենց պատասխանները:
Մեր ամառային դպրոցի բնագիտական լաբորոտորիաները բաց են բոլոր ցանկացողների համար...
Էքսպերիմենտները շարունակվում են...