27 May
27May

Հունիսյան ֆլեշմոբ բնագիտությունից

Անցկացման օրը՝ հունիսի 9 

Ամառը էքսպերիմենտների ամենալավ ժամանակն է՝ ճափորդություններ, արշավներ, օդ, ջուր արև, որտեղ ամենուր բնության գեղեցիկ ու բացօթյա կանաչ լաբորատորիաներ են․․․ ուրախ ու զվարճալի բացօթյա փորձեր, ամառանոցային արկածներ կամ ինչո՞ւ են տերևները կանաչ, իսկ երկինքը կապույտ․․․

 
Բնագիտության լաբորատորիան կազմակերպում է ամառային բնագիտիկական ֆլեշմոբ կրթահամալիրի բակերում, լողափներում, ճամփորդական, արշավային և այլ բացօթյա միջավայրերում: 

Մասնակիցներ՝ կրթահամալիրի ճամբարականներ, ծնողներ, հյուրեր, այլ մասնակիցներ․․․ 

Հունիսյան ճամբարային առօրյան ենթադրում է բնագիտական ֆլեշմոբի անցկացման ավելի թարմ ու ակտիվ եղանակ, որտեղ ավանդական ֆլեշմոբի փոխարեն առաջադրում են սովորողները, ճամբարականները, ծնողները կամ պարզապես մարդիկ ում հետաքրքրում է բնագիտությունը։ 

Առաջադրված տարբերակները կներկայանան 3 մակարդակներով, համապատասխանաբար՝ Կրտսեր, Միջին և Ավագ դպրոցների համար։ Առաջադրանքները կարող են լինել ամենատարբեր հետաքիր հարցերից սկսված մինչև ուրախ բնագիտական փորձերի տեսքով։ Յուրաքանչյուր ջոկատ ընտրում և ներկայացնում է 1-2 փորձ։ 

Ձեր առաջադրվող տարբերակը կարող եք ներկայացնել՝ լրացնելով այս հայտը։ 

Աշխատանքի կազմակերպման օգնականներ՝ 

Կրտսեր դպրոց՝ Շուշան Ալեքսանյան, Իվետա Ջանազյան, Անժելա Բլեյան 

Միջին դպրոց՝ Հասմիկ Ուզունյան, Անի Ժամհարյան, Վարսենիկ Գրիգորյան 

Ավագ դպրոց՝ Գոհար Իկանդարյան, Գայանե Սարգսյան, Անուշ Ասատրյան 

Ճամբարականներին ուղղորդող ջոկատավարներին և աշխաատանքի ընթացքը կազմակերպող օգնականներին հիշեցնեմ, որ առաջադրանքների իրենց ներկայացրած տարբերակները պետք է լրացվեն հայտում, մինչև հունիսի 4-ը։ 

Պատասխանատու՝ Նունե Թեմուրյան և ընկերներ։

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍՈՎՈՐՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈւՆԵԼԻ Է, ՀԱՅՏԸ ՏԵՍ ԱՅՍՏԵՂ:  



Comments
* The email will not be published on the website.