Ամառային ճանաչողական-հետազոտական նախագծեր.
Առարկայական նախագիծ`
Ծրագիր՝
1. Ամառը և ֆիզիկան.
Ամառը էքսպերիմենտների ամենալավ ժամանակն է՝ (ճափորդություններ, արշավներ, ծով), որտեղ ամենուր բնության գեղեցիկ ու բացօթյա կանաչ լաբորաորիաներն են:
1.Ֆիզիկական ամառ: (Անցկացնելով ամառային արձակուրդները բնության գրկում՝ ուսումնասիրենք բնությունն ամռանը, փնտրեք, գտեք և բացահայտելնք մեր շուրջը բնության մեջ տեղի ունեցող ֆիզիկական երևույթնեը, որոնք բնորոշ են ամռանը՝ շոգ, տոթ, ամպեր, անտառային, բնության ու կենդանիների ձայներ, ծով, ջուր, ավազ, սարեր, երկինք, արև, աստղեր):
. Հանգստավայրում և ամառանոցներում առավել զով լինելու համար ընտրիր երկու տարբերակներից մեկը՝ աղյուսե տնակ և փայտե տնակ: Բացատրիր քո ընտրության պատճառը և հիմնավորիր?
.Ամառային գույնզգույն վայրի դաշտային ծաղիկների բույրը տարածվել է օդում: Բացատրիր պատճառն ու նկարագրիր երևույթը?
2. Գայթակղիչ ծովային խորություններ: (Ծով, գետ, լիճ, սկաֆանդր, ակվալանգ)
. Ինչու ենք ջրից դուրս գալիս մրսում:
. Ջրի ափին և ջրամերձ վայրերում ավելի զով է քան, որտեղ ջուր չկա:
. Մարմինների լողալու պայմանները: Կենդանիների և մարդու լողալը:
.Արքիմեդյան ուժ: Նավերի լողալը:
3. Տիեզերական ամառ: (Հեռահար նախագիծ):
Տիեզերական ամառ նախագիծը վերաբերվում է այն ամենին ինչ կապված է տիեզերքի և աստղագիտության, մոլորակների, աստղերի, արևի ու միջմոլորակային երևույթների՝ ինչպես նաև թռչող չհայտնաբերված օբյեկտների հետ:
Այս բոլոր անսահման զարմանալի երևույթները մեզ ստիպում են մտածել անհավատալի աշխարհի մասին, որը գոյություն ունի փոքրիկ Երկիր մոլորակից դեպի անծայրածիր տիեզերք:
Կդիտենք տեսաֆիլմեր այս թեմային նվիրված, ինչպես նաև կպատասխանենք բազմապիսի հարցերի, ինչպիսին են օրինակ (ներկայացնեմ դրանցից մի քանիսը)՝
. Տիեզերքում ձայներ չկան, քանի որ չկա օդ, որում ձայնային ալիքները կարող են տարածվել:
. Յուպիտերը բավականաչափ մեծ է ՝ մեր Երկրի չափի հազար մոլորակ տեղավորելու համար:
. Երկրի շուրջ պտտվում են ավելի քան 8 հազար միավոր տիեզերական աղբի բեկորներ:
. Եթե դուք լաց լինեք տիեզերական տարածության մեջ, արցունքները կմնան ձեր աչքերի և դեմքի վրա:
. HD189733b (էկզոմոլորակ) մոլորակի վրա անընդհատ ապակե անձրևներ են տեղում:
4. Ձեր նախընտրած գիտաֆանտաստիկ գիրքը կամ դիտած ֆիլմը: Դիտել հետաքրքիր տեսանյութեր և ֆիլմեր (փնտրել ֆիզիկային, նորագույն տեխնոլոգիաներին արհեստական բանականությանը և ռոբոտներին վերաբերվող տեսանյութեր, ֆանտաստիկ ֆիլմեր և գրքեր)՝ վերլուծել ֆիզիկական երևույթը, ամփոփել, քննարկել, բանավիճել:
. Փորձարարական առաջադրանքներ և դիտակտիկ ու հետաքրքրաշարժ փորձեր:
5. Համակցություն ֆիզիկական միջավայրում ՝ «Մուտքի ճամբար» .
Մասնակիցները՝ Միջին դպրոցի սովորողներ, «Մուտք կրթահամալիր» ճամբարականներ:
Ծրագրի նպատակը՝ զարգացնել սովորողների՝ բնության ճանաչողության մեթոդներն ուսումնասիրելու, Ֆիզիկական երևույթները բացատրելու, տալ հետազոտելու և ստեղծագործելու հնարավորություն, ֆիզիկայի և բնագիտական մյուս լաբորատորիաներում, բնության բաց լաբորատորիաներում(օգտվելով ամռանը բնորոշ եղանակային առանձնահատկությունների ընձեռած լայն հնարավորությունները) Միջին դպրոցի սովորողների և «Մուտք կրթահամալիր» ճամբարականների մասնակցությամբ հետաքրքրաշարժ փորձերի իրականացում և քննարկում:
Արդյունքը՝ ներկայացնել ուսունական բլոգում պատումի կամ տեսանյութի ձևով:
Ուսումնական կարողությունների գրանցման ստուգատես.
Առարկայական նախագիծ`