20 May
20May

«Ամառային հետազոտական ճամբար-2023»

Ամառը էքսպերիմենտների ամենալավ ժամանակն է՝ ճափորդություններ, արշավներ, ծով, որտեղ ամենուր բնության գեղեցիկ ու բացօթյա կանաչ լաբորատորիաներն են...  

Ճամբարային-հետազոտական, ճանաչողական, համագործակցային, ճամփորդական, մարզական նախագծեր․ 

Խաղ-մրցույթ՝ Ես հետազոտող եմ...(Երեխաների իրավունքների պաշտպանության օր-Հունիսի 1); Ծրագիրն իրականացվում է «Ես հետազոտող եմ» - շուրջտարյա համագործակցային նախագծի շրջանակում՝ Հյուսիսային-մայիսի 31, Արևելյան, Արևմտյան-հունիսի 5, Հարավային դպրոցների հետ համատեղ;

«Տիեզերական ամառ» խորագրով երկօրյա ճամփորդական նախագիծ՝

«Ճամփորդություն դեպի աստղեր». Բյուրականի աստղադիտարան; (գիշերային աստղադիտում, գիշերակացով՝ 2օր); Նունե Թեմուրյան և Լիանա Հակոբյան;

Ամառային ճամբարի մեկնարկ՝ Բարձունքի հաղթահարում, քայլարշավ՝  Դվինի բուրգ, Տիկնունի ամրոց և Ազատի ջրամբար - Մայիսի 29; Նունե Թեմուրյան, Գայանե Սարգսյան;

Հունիսի 1 - Երեխաների պաշտպանության օրվան նվիրված «Շարժումը կյանք է ․․․» բակային խաղերի նախագիծ՝ Սբ․ Երրորդություն եկեղեցու բակում (գնդակ, անվաչմուշկ, ինքնագլոր);

Շրջակա միջավայրի միջազգային օր.  հունիսի 5՝ 

Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պահապանության օրն է՝ Շրջակա միջավայր - «Դարձիր բնության ընկերը», թեմատիկ խաղ-վիկտորինա:  

«Տես լույսը» խորագրով ամենամյա միջոցառման մասնակցություն - Այց «ՔԵՆԴԼ» ինստիտուտ (Լույսի միջազգային օրվան նվիրված միջոցառման հրավեր)-հունիսի 9;

Համագործակցային նախագիծ՝ ՊՀԱ (Պատանի Հետազոտողների Ակումբի) անդամների հետ այս անգամ՝ պատանի հետազոտողները պատրաստվում են մասնակցելու «Լույսի էվոլյուցիան» խորագրով ամենամյա գիտական պիկնիկին - Հունիսի 10;

«Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» ծրագիր՝ փորձերի բացօթյա ցուցադրումներ՝ փորձարարական լաբորատորիաներում:

Իմ սիրած գիտաֆանտաստիկ ֆիլմերը.pptx (ֆիլմի դիտում, արկածային, գիտաֆանտաստիկ գրականության ընթերցանություն);

Մարզական պարապմունքներ՝ հեծանվաերթ-հունիսի 2, հրաձգություն, թենիս, ֆուտբոլ (ֆուտբոլային հանդիպում մյուս ջոկատի սովորողների հետ - մայիսի 30), լող; 

Բնագիտական խաղեր, ինտելեկտուալ խաղ մրցույթ-վիկտորինաներ, փազլներ, տրամաբանական խնդիրներ, մրցույթներ (Kahoot!, Quizziz);

Բնագիտական կայք՝ ՋՈՆ ԴՈԼԹՈՆ 

Հունիսյան ֆլեշմոբ (Ամառային բնագիտական-ճամբարային ֆլեշմոբ՝ առաջարկում են ճամբարականները)։

Comments
* The email will not be published on the website.