Ամառային ճանաչողական-հետազոտական նախագծեր.
Լրացուցիչ կրթության նախագծեր՝
Խաղ-մրցույթ՝ Ես հետազոտող եմ... (Համագործակցային նախագիծ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված): Հունիսի 1
Ճամփորդական արևային նախագիծ՝ «Արևային էներգիա»
Առարկայական նախագիծ`
2. Բնագիտական կայք՝ ՋՈՆ ԴՈԼԹՈՆ
Ծրագիր՝1. Ամառը և ֆիզիկան.
Ամառը էքսպերիմենտների ամենալավ ժամանակն է՝ (ճափորդություններ, արշավներ, ծով), որտեղ ամենուր բնության գեղեցիկ ու բացօթյա կանաչ լաբորաորիաներն են:1.Ֆիզիկական ամառ: (Անցկացնելով ամառային արձակուրդները բնության գրկում՝ ուսումնասիրենք բնությունն ամռանը, փնտրեք, գտեք և բացահայտելնք մեր շուրջը բնության մեջ տեղի ունեցող ֆիզիկական երևույթնեը, որոնք բնորոշ են ամռանը՝ շոգ, տոթ, ամպեր, անտառային, բնության ու կենդանիների ձայներ, ծով, ջուր, ավազ, սարեր, երկինք, արև, աստղեր): . Հանգստավայրում և ամառանոցներում առավել զով լինելու համար ընտրիր երկու տարբերակներից մեկը՝ աղյուսե տնակ և փայտե տնակ: Բացատրիր քո ընտրության պատճառը և հիմնավորիր? .Ամառային գույնզգույն վայրի դաշտային ծաղիկների բույրը տարածվել է օդում: Բացատրիր պատճառն ու նկարագրիր երևույթը?
2. Գայթակղիչ ծովային խորություններ: (Ծով, գետ, լիճ, սկաֆանդր, ակվալանգ) . Ինչու ենք ջրից դուրս գալիս մրսում: . Ջրի ափին և ջրամերձ վայրերում ավելի զով է քան, որտեղ ջուր չկա: . Մարմինների լողալու պայմանները: Կենդանիների և մարդու լողալը: .Արքիմեդյան ուժ: Նավերի լողալը:3. Տիեզերական ամառ: (Հեռահար նախագիծ):
3. Տիեզերական ամառ նախագիծը վերաբերվում է այն ամենին ինչ կապված է տիեզերքի և աստղագիտության, մոլորակների, աստղերի, արևի ու միջմոլորակային երևույթների՝ ինչպես նաև թռչող չհայտնաբերված օբյեկտների հետ: Այս բոլոր անսահման զարմանալի երևույթները մեզ ստիպում են մտածել անհավատալի աշխարհի մասին, որը գոյություն ունի փոքրիկ Երկիր մոլորակից դեպի անծայրածիր տիեզերք:Կդիտենք տեսաֆիլմեր այս թեմային նվիրված, ինչպես նաև կպատասխանենք բազմապիսի հարցերի, ինչպիսին են օրինակ (ներկայացնեմ դրանցից մի քանիսը)՝. Տիեզերքում ձայներ չկան, քանի որ չկա օդ, որում ձայնային ալիքները կարող են տարածվել:. Յուպիտերը բավականաչափ մեծ է ՝ մեր Երկրի չափի հազար մոլորակ տեղավորելու համար:. Երկրի շուրջ պտտվում են ավելի քան 8 հազար միավոր տիեզերական աղբի բեկորներ:. Եթե դուք լաց լինեք տիեզերական տարածության մեջ, արցունքները կմնան ձեր աչքերի և դեմքի վրա:. HD189733b (էկզոմոլորակ) մոլորակի վրա անընդհատ ապակե անձրևներ են տեղում:4. Ձեր նախընտրած գիտաֆանտաստիկ գիրքը կամ դիտած ֆիլմը: Դիտել հետաքրքիր տեսանյութեր և ֆիլմեր (փնտրել ֆիզիկային, նորագույն տեխնոլոգիաներին արհեստական բանականությանը և ռոբոտներին վերաբերվող տեսանյութեր, ֆանտաստիկ ֆիլմեր և գրքեր)՝ վերլուծել ֆիզիկական երևույթը, ամփոփել, քննարկել, բանավիճել: . Փորձարարական առաջադրանքներ և դիտակտիկ ու հետաքրքրաշարժ փորձեր:5. Համակցություն ֆիզիկական միջավայրում ՝ «Մուտքի ճամբար» .
Մասնակիցները՝ Միջին դպրոցի սովորողներ, «Մուտք կրթահամալիր» ճամբարականներ:
Ծրագրի նպատակը՝ զարգացնել սովորողների՝ բնության ճանաչողության մեթոդներն ուսումնասիրելու, Ֆիզիկական երևույթները բացատրելու, տալ հետազոտելու և ստեղծագործելու հնարավորություն, ֆիզիկայի և բնագիտական մյուս լաբորատորիաներում, բնության բաց լաբորատորիաներում(օգտվելով ամռանը բնորոշ եղանակային առանձնահատկությունների ընձեռած լայն հնարավորությունները) Միջին դպրոցի սովորողների և «Մուտք կրթահամալիր» ճամբարականների մասնակցությամբ հետաքրքրաշարժ փորձերի իրականացում և քննարկում:
Արդյունքը՝ ներկայացնել ուսունական բլոգում պատումի կամ տեսանյութի ձևով: