Ամառային ճամբար․ Հունիսի 6
Օրվա լուսաբանում․ / 06․06․2023/
Ճամբարային երկրորդ շաբաթը սկսվեց նույնքան ակտիվ և հագեցած, և հատկապես մեծ ոգևորությամբ ներառվեց նաև բաօցթյա լողի բաղադրիչը (Ագարակի բացօթյա լողավազանում են ընկեր Արևիկի և ընկեր Արմենուհու ճամբարականները)։
Ճամբարականների այցը դեպի բնագիտական լաբորատորիաներ չի դադարում։ Անընդհատ լիքն է տարատարիք ճամբարականներով նաև ֆիզիկայի լաբորատորիան։ Այստեղ պարբերաբար կատարվում են ամենատարբեր բնագիտական հետաքրքիր ու զվարճալի փորձեր, համագործակցային նախագծեր և խաղ-մրցույթներ։ /Կրթահամալիրի բոլոր ճամբարային ջոկատների համար ամենօրյա փորձերի ցուցադրություն է կազմակերպվում տիկին Մխիթարյանի լաբորատորիայում/։
Գունեղ ու բազմազան է նաև Միջին դպրոցի ամառային խոհանոցը /Ընկեր Անի և ճամբարականներ՝ Պատրաստում ենք Բելգիական վաֆլիներ պաղպաղակով/։