17 Jun
17Jun

Հայաստանի «Պատանի հետազոտողների ակումբի» ծրագրի շրջանակներում հունիսի 8-ին Անի Պլազայի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ Գիտական պիկնիկ-2024, որին մասնակցում էին Երևանի և ՀՀ-ի տարբեր մարզերի 20 դպրոցների Պատանի հետազոտողների ակումբներ, հատուկ հրավիրված հյուրեր Լեհաստանից և ԱՄՆ-ից, սովորողներ և ծնողներ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց նախապատրաստած գիտական փորձերը։ Մրցույթի ավարտին ներկա գտնվող բոլոր անդամները հնարավորություն ունեցան քվեարկությամբ ընտրել լավագույն գիտափորձերի հեղինակ դպրոցներին ինչի արդյունքում մեր կրթահամալիրը զբաղեցրեց երկրորդ պատվավոր հորիզոնականը և ստացավ «Ամենանորարար» անվանակարգը։ 

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ներկայացավ հետևյալ կազմով՝ Անժելիկա Մնացականյան, Էլիզա Տոնոյան, Բոիք Արեգ (մրցույթի պայմանների համաձայն մասնակիցների թիվը չպետք է գերազանցեր 3 սովորողների)։ Հաշվի առնելով փորձերի սահմանափակ քանակը (4-5 փորձ) բազմաթիվ փորձերից մենք ընտրեցինք առավել տպավորիչ ու հետաքրքիր գիտափորձեր, որոնք նախագծվել և պատրաստվել էին հենց մեր սովորողների ձեռքով՝ «Վազող ալիքի», Գրավիտացիայի վիզուալացում, «Տաումատրոպ», Նեոնային լույսի և ոսպնյակի միջոցով մատնահետքի ցուցադրման, ինչպես նաև լազերով ցուցադրվող փորձեր։ Դա մի հիանալի հնարավորություն էր գիտության սիրահար պատանիներին ցուցադրել իրենց ամենատպավորիչ նվաճումներն ու ստեղծագործական երևութները։ 

Մրցանակաբաշխության արդյունքում երեք լավագույն դպրոցները ստացան պատվոգրեր և խրախուսական նվերներ՝ բնագիտական թեմատիկայով գրքեր, ականջակալներ, ծրագրային բովանդակությամբ տպագրված բաժակներ, ունեցան հագեցած ու հետաքրիր օր կիսվեցն իրենց փորձերով և հետագա համագործակցության նոր կապեր ստեղծեցին։ 

Գիտությունը երբեք չի ստիպում մեզ հավատալ որևէ բանի. յուրաքանչյուր վարկած պահանջում է փորձնական հաստատում: Գիտնականները մեզ խրախուսում են կասկածել և կասկածի տակ դնել մեր ներկայիս համոզմունքները, քանի որ դա առաջընթացի միակ միջոցն է: Այն, ինչ նախկինում անհնար էր թվում, այժմ իրականություն է դառնում, իսկ այն, ինչ հիմա անիրական է թվում, կարող է իրական դառնալ ապագայում: Գիտությունը մեզ անընդհատ տանում է դեպի նոր բացահայտումներ, որոնք կարող են փոխել աշխարհը և ինքներս մեզ ընկալելու ձևը:

Անժելիկա Մնացականյան 

Էլիզա Տոնոյան

Բոիք Արեգ

Comments
* The email will not be published on the website.