03 May
03May

 Հանդիպում ԵՊՀ Ֆիզիկայյի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արշակ Վարդանյանի հետ:

«Այնտեղ՝ ներքևում, շատ տեղ կա...» 

Ռիչարդ Ֆեյմանի հենց այս խոսքերով այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցի սովորողների հետ իր հանդիպումն սկսեց ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արշակ Վարդանյանը: 

Նանոֆիզիկան գիտություն է մեկ միլիոններորդական միլիմետր  (10-9  մետր) չափերով միջավայրերում տեղի ունեցող ֆիզիկական երևույթների վերաբերյալ: 

 

Նանոֆիզիկան՝ որպես աշխարհում նանոտեխնոլոգիաների կարևորագույն հենասյուներից մեկը, զարգացման բուռն թափ է ստանում՝ ներգրավելով հսկայական մտավոր, նյութական և տեխնոլոգիական միջոցներ. «Դա պայմանավորված է այն գրավիչ հեռանկարներով, որ բացում են նանոտեխնոլոգիաները մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներում»: Առաջին հայացքից բժշկության հետ որևէ ընդհանրություն չունեցող այնպիսի պինդմարմնային նանոհամակարգերը, ինչպիսիք են կիսահաղորդչային քվանտային կետերը և մետաղական նանոմասնիկները, կարող են իրենց վրա վերցնել բժշկության հիմնական գործառույթներ՝ ախտորոշում, դեղերի հասցեական մատակարարում և բուժում: Նանոգիտությունը բացում է համագործակցության նմանօրինակ հնարավորություններ ամենատարբեր ոլորտների միջև»,- ասաց Արշակ Վարդանյանը:  

Նանոգիտությունը միայն ֆիզիկային և էլեկտրոնիկային չի պատկանում, գոյություն ունի նանոկենսաբանություն, նանոքիմիա, նանոմեխանիկա և այլն:


Comments
* The email will not be published on the website.