Նպատակը՝ Գիտահանրամտչելի, ուսուցողական ֆիլմի դիտում տիեզերքի մասին Երևանի Պլանետարիում գիտակրթական թանգարանում։
Ժամկետը՝ 25.01.2023 ժամը՝ 11:00-14:00
Տիեզերքը երբեք չի դադարեցնում զարմացնել մեզ իր առեղծվածներով, և աստղային երկինքը շարունակում է ոգեշնչել մեզ։
ՄՈԳԱԿԱՆ ՄՈԼՈՐԱԿԸ / ԱՐԵՎԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Բնագիտական ստուգատեսի շրջանակներում տիեզերագիտական ֆիլմի դիտում գմբեթաձև էկրանով կինոդահլիճում, նոր գիտելիքներ տիեզերքի մասին, հետաքրքիր փաստեր և ուշագրավ ինֆորմացիա, յուրահատուկ էմոցիաներ․․․
Ինչպե՞ս է ստեղծվել Երկիրը, ինչպես են կառավարվում տարվա եղանակներ, գիշերն ու ցերեկը․․․
Ֆիլմերի կրթական կառուցվածք, թույլ է տալիս սովորողին ամփոփել ողջ գիտելիքները տիեզերքի և մեր Երկիր մոլարակի մասին։
Ճամփորդության վայրը՝ Անգլիական այգի, Խորենացի 22/2, Պլանետարիում
Ճամփորդության օրը՝ հունվարի 25, մեկնում ժամը՝ 11։00 Մայր դպրոցից, վերադարձ 14։00, Մայր դպրոցի բակ։
Մասնակիցներ՝ միջին դպրոցի ճամբարականներ
Պատասխանատուներ՝ Նունե Թեմուրյան, Գայանե Սարգսյան
Նպատակը ՝ Մասնակցություն բնագիտատեխնիկական ստուգատեսին տիեզերագիտական ֆիլմի դիտմամբ։ Սովորողների մոտ խթանել հետաքրքրությունը դեպի տիեզերք, գիտության, տեխնիկայի և գյուտարարության նկատմամբ։
Ընթացքը՝
Վարորդ՝
Գումարը՝ մեկ անձը՝ 1500 դրամ (ֆիլմի տոմսի արժեք` 1000 դրամ + տրանսպորտի գումար՝ 500 դրամ)։
Վճարող՝ ծնող;
Անհրաժեշտ իրեր՝ տեսագրող և լուսանկարահանող սարքերԱնհրաժեշտ սնունդ՝ բրդուճներ, ջուր
Ակնկալվող արդյունք՝ ճամբարականները կներկայանան պատումներով, ֆոտոշարքով, տեսանյութերով, որոնք կհրապարակվեն ուսումնական բլոգներում։Մասնակիցներ՝