15 Jun
15Jun

Սեմինար-պարապմունք երկրագործությունից` «Անթափոն բնական արտադրություն» թեմայով.

Արդեն մի քանի արդյունավետ պարապմուներ ենք ունեցել «Երկրագործությունը ուսումնական գորընթացում» թեմայով: Մասնակիցներն` ըստ նախօրոք պայմանավորվածության կազմել են իրենց ծրագրային առարկայական նախագծերը համապատասխան թեմայով` «Ֆիզիկան երկրագործության մեջ»:

Այսօր Երկրագործության սեմինար պարապմունքներ - Արմեն Մեհրաբյանի հետ կայացած հանդիպման վերջին օրվա թեման էր «Անթափոն բնական արտադրություն» երկրագործության մեջ:

Սեմինարի ընթացքւմ խոսվեց տարբեր բնական թափոններից նոր արտադրանք ստանալու գաղափարի մասին, թե ինչպես կարելի է նոր շունչ տալ  մեզ շրջապատող բնական թափոնները: Պարապմունքի ընթացքում մասնակցների հետ միասին ստացանք մաշկի համար փափկեցնող սկրաբ` մանանեխի սերմերի, սպիրտի և հեղուկ օճառի խառնուրդից` կոսմետիկ նպատակների համար օգտագործվող սկրաբ։ 

Հանդիպումներ  «Արմենյակ» ընկերության հիմնադիր Արմեն Մեհրաբյանի հետ՝ «Անթափոն բնական արտադրություն»:



Comments
* The email will not be published on the website.