19 Oct
19Oct

Հոկտեմբերյան 17-րդ հավաք. Կլոր սեղան-քննարկումներ.

Աշնանային հավաքի ուղեցույց՝

Սովորող-սովորեցնող նախագիծ՝ Պատանի Հետազոտողների Ակումբ;

Հեռավար ուսուցում.

Բնագիտական կայք՝ «Ջոն Դոլթոն».

Բնագիտական կայքի ստեղծման գաղափարն առաջացել է 2 տարի առաջ, երբ մենք, ինչպես և ամբողջ աշխարհը, ստեղծված որոշակի իրավիճակում, առկա ուսուցումից անցում կատարեց ուսուցման հեռավար մեթոդին: Հենց այդ օրերին էլ սովորական տեսադասերից մեկի ընթացքում, երբ իմ սովորողների կողմից օրեցօր ավելանում էր բնագիտության ամենատարբեր թեմաների շուրջ պարբերաբար ներկայցվող բազապիսի ուսումնական նյութեր, տեսանյութեր և հետաքրքիր փաստերը, սովորողների մոտ առաջացավ բնագիտական նյութերը մի տեղ հավաքելու ու այդ ամենը նոր ստղծված հարթակում ներկայացնելու գաղափարը, ինչը մեր դպրոցում մինչև այդ բացակայում էր… Քանի որ ամսագրերն արդեն բավականին շատ էին կրթահամալիրում, որոշեցինք մի փոքր տարբերվել եղածից, ավելի նոր ու ժամանակակից մոտեցում ցուցաբերել՝ ստեղծելով բնագիտական կայք՝ «Ջոն Դոլթոն» (ես էլ խոստացա աջակցել այդ նախաձեռնությանն ու առաջարկեցի կայքն ստեղծել ժամանակակից, առավել գրավիչ դիզայնով strikingly հարթակում, որն առավել հարմար գործիք է հանդիսանում նմանատիպ նախագծերի համար):  

Ինչո՞ւ հենց Ջոն… Ջոնը մի պատանի է անգլիայից, որը հասակակից է մեր սովորողներին և կարծես թե ավելի հարմար է նրանց մտերմությունը բնության նոր  հետաքրքիր երևույթների ուսումնասիրման համար ու հենց Ջոնն էլ ամբողջ ընթացքում զրուցում է հետաքրքրասեր պատանիների հետ: 

Բնագիտական կայք՝ ՋՈՆ ԴՈԼԹՈՆ -ը ամառային սպասաված  նվեր դարձավ Միջին դպրոցի և սովորողների համար և գեղեցիկ գույներով մատուցվեց հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը: (Ի դեպ կայքի ստեղծման առաջարկը եղել է հենց իրենց կողմից, իսկ ես հաճույքով նախաձեռնել և աջակցել եմ այդ աշխատանքներին՝ իմ կողմից առաջարկելով կայքն ստեղծել ժամանակակից ու առավել գրավիչ դիզայնով strikingly հարթակում, որն առավել հարմար գործիք է հանդիսանում նմանատիպ նախագծերի համար: 

Կայքը գործում է 2020 հունիսի 1-ից, շարունակում է զարգանալ համալրվել նոր բաժիններով(առաջիկայում ավելանալու են նաև տիար Գևորգի կողմից առաջարկած ՝ ֆիզիկական տերմինների ծագումնաբանությունը, թարգմանություններ «Քվանտ» ամսագրի բնագիտական հոդվածներից): Երկրագնդի վրա գոյություն ունեցող զարմանահրաշ կյանքի ձևերց մեկը... սուպեր օրգանիզմ մեղուն…Մեղրի հետազոտությունը և բիոլոգիական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Ինչպե՞ս կարելի է կողմնորոշվել ձյան վրայի հետքերով: Անձրևոտ կլինի արդյոք ընթացիկ օգոստոսը: Մաքո՞ւր են արդյոք մեր ձեռքերը , Միստիկ երևույթներ, Ադանադե էկզոմոլորակներ...Հետազոտության ակտուալ թեմաներ, Հարազատ վայրերի հետազոտություն…այս և էլի շատ հետաքրքիր նյութեր տեղ են գտել բնագիտական կայքի տարբեր բաժիններում: 

Կայքի աշխատանքներին ակտիվ մասնակցում են նաև Պատանի Հետազոտողների ակումբի անդամները և հեռավար ուսուցման սովորողները:

Կայքում տեղադրվում է ամենամսյա բնագիտության ֆլեշմոբը:

Comments
* The email will not be published on the website.