Ճամփորդություն Արատեսի դպրական կենտրոն՝
Նախագիծ - Աշունը՝ Արատեսում
Ժամկետը՝ հոկտեմբերի 1-3:
Նպատակը՝ հայրենաճանաչություն, բարձունքի հաղթահարում, քայլք, բերքահավաք, ծառատունկ, ջրային կոփում Արատես գետում, աշնանային ընթերցանություն, աստղադիտում։
Մեկնում՝ հոկտեմբերի 1, ժամը 12.00, Մայր դպրոց։
Կանգառ՝ Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում։ Սովորողներն առաջին անգամ են բարձրանում։
Ժամանում, իրերի տեղավորում, տարածքի խնամք, ընթրիք։Խարույկ (զրույցներ տիեզերքի և աստղերի մասին խարույկի շուրջ), սեղանի խաղեր, քուն։
Հոկտեմբերի 2- Վերկաց, հիգիենայի ժամ, նախավարժանք, նախաճաշ։Բերքահավաք — ընկույզ, խնձոր, շլոր, մասուր, տանձ։ Մառանի համար չրի, մրգահյութերի պատրաստում։ Ճաշ:
Ծառատունկ` ըստ նախագծի ժամամակացույցի։
Ընթրիք - Խարույկ՝ նախագիծ «Ֆիզիկան և աստղագիտությունը խարույկի շուրջ», աստղերի ուսումնասիրություն դիտակով, քուն։
Հոկտեմբերի 3- Վերկաց, հիգիենայի ժամ, մարզական խաղեր, նախաճաշԻրերի հավաքում, տեղավորում, մեկնում։
Կանգառ՝ Հորբատեղ
Կանգառ՝ Արփա գետի հովիտ:
Ժամանում Մայր դպրոց` մինչև 17.00:
Անհրաժեշտ իրեր.
Մասնակիցներ՝
Էջի նկարը՝ գլխավոր կայքից: