Ողջույնի խոսք․
Այսօր ապրիլի 25-ն է, հինգշաբթի։ Առավոտյան ընդհանուր պարապմունքը այսօր ձեզ համար կվարեն՝ Լիլիթ Շարոյանը և Գոհար Թալանչյանը։
Ի՞նչ օր է այսօր․
Աշխարհում այսօր նշվում է «Մեկ օր առանց պլաստիկի» համաշխարհային օրը։ Ամեն տարի աշխարհում պոլիէթիլենային տոպրակների պատճառով մահանում է 100 հազար ծովային կենդանի և մոտ 1 միլիոն ծովային թռչուն։
Այս օրը նշվում է նաև աշխարհի ամենապարզ և ամենատարածված ինքնաշեն սարքերից մեկի՝ թղթե ինքնաթիռների միջազգային օրը։ Որոնց նախորդները սկսել են պատրաստել Չինաստանում՝ դեռևս 2 հազար տարի առաջ։
Առավոտյան պարապմունքն սկսենք պարերգով՝
1․ Պարերգ՝
Տալ տալա տալ տալա
Տալ պոյիդ ղուրպան
Մէջքուկըդ բարակ էր
Գըրկելուդ հայրան
Երեսըդ կարմիր էր
Պագնելուդ ղուրպան։
Տալ տալա տալ տալա
Տալ պոյիդ ղուրպան
Մէջքուկըդ բարակ էր
Գըրկելուդ հայրան
Երեսըդ կարմիր էր
Պագնելուդ ղուրպան․․․
2․ Ընթերցանություն՝ Համո Սահյան.
«Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ․․․»
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ․․․
4․ Պարապմունքն ավարտենք միասնական պարով՝
Պար՝ Ծաղկաձորի / Բոլորին սիրով հրավիրում ենք սրահի կենտրոն․
Բոլորին մաղթում ենք բարի աշխատանքային օր։