28 Aug
28Aug

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 

2021-2022 ուսումնական տարի

Ֆիզիկա 7-9 դասարան

Ֆիզիկա (ընտրության խումբ) - ծրագիր

Հեռավար ուսուցուման առաջադրանքների փաթեթ

Գործնական ֆիզիկայի փաթեթ (Միջին դպրոց 7-9 դասարան)

Ֆիզիկայի փորձարարական առաջադրանքների փաթեթ.

Առաջադրանքների առարկայական փաթեթները՝ այստեղ:

Ֆիզիկա առարկայի ուսուցման նպատակը՝

  • զարգացնել սովորողների՝ բնության ճանաչողության մեթոդներին տիրապետելու, Ֆիզիկական երևույթները բացատրելու և տարբեր իրավիճաներում դրանք կիրառելու հմտություններ;
  • ձևավորել սովորողների գիտական աշխարհայացի և ուսումը շարունակելու համար անհրաժեշտ հիմքեր, 
  •  նպաստել նրանց արժեհամակարգի ձևավորմանը: 

Թվարկված նպատակները դասընթացի առջև դնում են հետևյալ խնդիրները.

  1. ֆիզիկայի դասընթացի հենքի վրա սովորողների մոտ ձևավորել բնագիտական մտածողության հիմնական տարրերը` դասակարգելու, մասնատելու, մոդելավորելու, ընդհանրացնելու, հիպոթեզներ առաջադրելու, համանմանություններ գտնելու, համաչափություններ հայտնաբերելու հմտություններ,
  2. սովորողների մոտ մշակել տարբեր ձևերով (խոսքային` բանավոր և գրավոր, գրաֆիկական, աղյուսակային, բանաձևային, սխեմաներով, նկարներով  և այլն) կոդավորված ինֆորմացիան վերծանելու  և ցանկացած ձևով կոդավորելու հմտություններ,
  3. սովորողներին ծանոթացնել     ֆիզիկայի   հիմունքներին   և նրա       հիմնական հասկացություններին,  ձևավորել որոշակի պատկերացում  ֆիզիկական օրենքների և տեսությունների մասին, սովորեցնել տեսնել այդ օրենքների կիրառություննեը կյանքում;
  4. ձևավորել փորձարարական հմտություններ` օգտվել գործիքներից և տարբեր ֆիզիկական սարքերից, նախագծել ֆիզիկական փորձը, հավաքել համապատասխան սարքավորումը և իրականացնել փորձը;
  5. կարողանալ բազմապիսի    չափիչ    սարքերի    օգնությամբ   չափել ֆիզիկական մեծություններ, որոշել չափման բացարձակ և հարաբերական սխալները: Չափումների արդյունքները ներկայացնել աղյուսակների, գրաֆիկների  և մաթեմատիկական բանաձևերի տեսքով;
  6. ուսումնասիրվող երևույթի   բացատրության    համար    կարողանալ հիպոթեզ առաջարկել, դրա հիման վրա անել տրամաբանական կառուցումներ և կանխագուշակել որոշակի նոր արդյունքներ: Սպասվելիք արդյունքները կարողանալ ստուգել նոր փորձերով:
  7. սովորողների մոտ     ձևավորել    խմբում   աշխատելու, ուսուցման   պրոցեսում ընկերների հետ համագործակցելու հմտություններ:

Ծրագիրը   հաջողությամբ   յուրացնելու   համար   սովորողը պետք է ունենա հետևյալ նախնական պատրաստվածությունը.

– հայերեն լեզվով վարժ կարդալու, կարդացած նյութից հիմնականը առանձնացնելու և այն բանավոր ու գրավոր վերարտադրելու հմտություններ;

– կարողանալ համեմատել ամբողջ դրական և բացասական թվերը, դրանց հետ կատարել թվաբանական գործողություններ;

– կարողանալ հասարակ և տասնորդական կոտորակների հետ կատարել թվաբանական գործողություններ, բաղդատել այդ կոտորակները;

– կարողանալ լուծել հանրհաշվական պարզագույն հավասարումներ (ax+b=0; b=x/a; b=a/x և այլն);

– ծանոթ լինել պարզագույն երկրաչափական պատկերներին` ուղիղ գիծ, շրջանագիծ, եռանկյուն, քառանկյուն, զուգահեռագիծ: Իմանալ դրանց հիմնական հատկությունները;

– կարողանալ դիտել երևույթը, առանձնացնել երևույթի հիմնական կողմերը, նկարագրել դրանք:

Սովորողը պետք է

  1. Սովորողների ուսումնական գործունեության հիմնական ձևը  նախագծային առաջադրանքներով ինքնուրույն, փորձարարական, հետազոտական աշխատանքն է:
  2. Կիրառվում է դասի  կազմակերպան լեկցիոն, խմբային քննարկումների, լաբորատոր աշխատանքների և այլ ձևեր:
  3. Ինքնուրույն հետազոտական   աշխատանքների   իրականացում   և նախագծերի պաշտպանություն:

Կիրառվում  է   սովորողների  գիտելիքների  ստուգման  և  գնահատման հետևյալ ձևերը.

  1. բանավոր հարցում
  2. գործնական (լաբորատոր) աշխատանքներ և փորձարարական սարքերի ինքնուրույն պատրաստում:
  3. թեմատիկ ամփոփիչ թեստեր:
  4. կիսամյակային ամփոփիչ թեստեր:
  5. ինքնուրույն հետազոտական աշխատանքներ և տարբեր նախագծերի իրականացում:

Ֆիզիկայի ուսուցման պրոցեսում խիստ կարևորվում է ժամանակակից ՏՀՏ-ների կիրառումը: Նոթբուք-նետբուքը դարձել են ուսուցման կազմակերպման հիմնական միջոց: Այն օգտագործվում է.

  • նոր նյութի ուսումնասիրության ժամանակ
  • համակարգչային լաբորատոր աշխատանքները  կատարելիս;
  • նշված      դասընթացում      զետեղված      խնդիրների     լուծումները համակարգչային փորձերով ստուգելիս;
  • տարբեր   թեմաների  վերաբերյալ  համակարգչային ներկայացումներ նախապատրաստելիս և ցուցադրելիս;

համացանցում հանդիպող տարատեսակ նյութերի հետ աշխատելիս:Ուսումնական ճամփորդություններ7-րդ դաս.Մեխանիկական գործարան:Շինհրապարակ:Երևանի ֆիզիկայի ինստիտուտՏիեզերքի թանգարանԲյուրականի աստղադիտարանՔարահունջի աստղադիտարան8-րդ դաս.Հիդրոէլեկտրակայան:Ջերմաէլեկտրակայան:Օդերևութաբանական կայան:Մեխանիկական գործարան:Երևանի ֆիզիկայի ինստիտուտԵՊՀ, ֆիզիկայի ֆակուլտետԲյուրականի աստղադիտարան9-րդ դաս.Էլեկտրամեխանիկական գործարան;Երևանի ֆիզիկայի ինստիտուտ;Մեծամորի ատոմակայանՍովորողը ֆիզիկայի դասընթացը յուրացնելիս պետք է կարողանա.

  1. Գիտական մտածողության  տարրերը,  որոնք  յուրացնում  է սովորողը ֆիզիկան ուսումնասիրելիս,  հաջողությամբ կիրառել կյանքի ցանկացած այլ ոլորտներում:
  2. Կարողանա վերլուծել   հանդիպող   անծանոթ երևույթ, գտնել դրա հնարավոր բացատրությունը:
  3. Կարողանա արդյունավետ   աշխատել   ցանկացած   կոլեկտիվում, հաջողությամբ հաղթահարել աշխատանքի ընթացքում ծագող կոնֆլիկտները:
  4. Ստանալով սովորելու    որոշակի     հմտություններ,     հետագայում ինքնուրույն  շարունակել իր հետագա կրթության գործը:
  5. Կարողանա առօրյա   կյանքում  անվտանգ   շահագործել  ռադիո  և հեռահաղորդակցության   միջոցներ,  էլեկտրասարքավորումներ:
  6. Կարողանա տալ շրջակա միջավայրի աղտոտվածության` մարդու օգանիզմի վրա թողած ազդեցության ինքնուրույն վերլուծություն և գնահատում, էկոլոգիական պրոբլեմներին սեփական մոտեցումներ մշակել:

Հանձնարարելի գրականություն՝

  1. Է.Ղազարյան և ուրիշներ, ՙՖիզիկա 7՚ՙՖիզիկա 8՚:ՙՖիզիկա 9՚::
  2. Ա. Վ. Պյորշկին, Ն.Ա. Ռոդինա ՙՖիզիկա 7՚ ; ՙՖիզիկա 8՚:ՙՖիզիկա 9՚:
  3. Վ. Ի. Լուկաշիկ ՙՖիզիկայի խնդիրների ժողովածու 7-8 դաս. համար՚:
  4. Էլեկտրոնային ռեսուրսներ:

                                             Ծրագիրը կազմեց՝ Նունե Թեմուրյանը


Comments
* The email will not be published on the website.