Միօրյա ճամփորդություն՝ Բյուրականի աստղադիտարան (ամառային երկնքի գիշերային դիտումներ)
Աստղագիտական-ուսումնական ճամփորդության նախագիծ. /06.06.2022/
Ճամփորդության վայրը՝ Բյուրականի աստղադիտարան (Արագածոտնի մարզ)
Մեկնում՝ Երևան—Բյուրական
Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, հունիսի 6-ին, ժամը՝ 20:00;
Վերադարձ՝ Բյուրական — Աշտարակ —Երևան
Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ ժամը՝ 23:30;
Ինչ կարելի է դիտել, և որ երկնային երևույթներին կարող ենք ականատես լինել տարվա այս եղանակին.
Այս տարվա ամռան սկզբին աստղադիտակով տեսանելի է (իհարկե, Լուսնից բացի) մեր օղակավոր մոլորակը՝ Սատուրնը: Աստղադիտակով մենք կարող ենք դիտարկել Սատուրնի օղակները, Յուպիտերը և նրա Տիտան արբանյակը, ինչպես նաև այլ պայծառ արբանյակները, Մարս մոլորակը; Լուսինը՝ խառնարաններով, «ծովերով» և հարթավայրերով; Առանձնահատուկ են Լուսնի մակերևույթի դիտումները։Հետաքրքիր է, որ առավել հարմար է դիտել մինչև Լիալուսին հասնող Լուսնի փուլերը, քանի որ Լիալուսնի լույսի պայծառությունը շատ բարձր է, որն էլ խանգարում է դիտմանը։ Միջազգային տիեզերակայնը գտնվում է Երկրից մոտ 400 կմ բարձրության վրա և այն կարելի է հեշտությամբ նկատել առանց որևէ օպտիկական սարքերի։ Երկրից դիտելիս այն շատ նման է պայծառ աստղի, որը շարժվում է բավականին արագ, սակայն կայանը հեշտությամբ կարելի է շփոթել այլ արհեստական արբանյակների հետ։ Ուրանն ու Նեպտունը (սառցային հսկաները) Արեգակին կհակադրվեն և աստղադիտակով շատ ավելի տեսանելի կլինեն քիչ ավելի ուշ:
Նպատակը՝
Աստղագիտական ամառը սկսվում է հունիսի 21/ամառային արևադարձի օր/;
Սպիտակ գիշերներ՝ հունիսի 11-30;
Հունիսի 8 - Օվկիանոսների համաշխարհային օր
Հունիսի 30-ը աստերոիդների միջազգային օրն է։
«Ամառային աստղաթափ» - տվյալներ ամռան վերջին ամսին՝ օգոստոսին տեղի ունեցող շատ գեղեցիկ երկնային երևույթի, տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի մասին;
Ճամփորդության երթուղին՝
Երևան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից - Բյուրականի աստղադիտարան-Աշտարակ-Երևան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ:
Պատմական ակնարկ: Բյուրականի աստղադիտարանը տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի գործող միջազգային՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն կենտրոններից մեկն է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում Երևանից 50 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա:
Անհրաժեշտ պարագաներ՝
Տրանսպորտ Mercedes Sprinter, 60DQ077; Սարգիս Ավագյան: (Ճամփորդության գումար՝ իր մեջ ներառում է նաև աստղադիտարանի մուտքի տոմս 500 դրամ+տրանսպորտ):
Վճարող- ծնող:
Արդյունքում՝ սովորողները կունենան գիշերային երկնքի դիտումներ, նոր գիտելիքներ աստղագիտությունից, կծանոթանան տարբեր աստղադիտակների գործունեությանը, տեսանյութեր, անհատական հրապարակումներ, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում , ենթակայքում:
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կրկին վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը (#պլանետարիումը)։
Գիտական ժամանց- Այցելություն «Օրիոն» պլանետարիումում ֆիլմի դիտում /Orion Planetarium/
Ֆիլմի դիտում՝ մարսագնացի թռիչքի և անցած ճանապարհի մասին ֆիլմ:
«Աստղային ամառ» նախագիծը վերաբերվում է այն ամենին ինչ կապված է տիեզերքի և աստղագիտության, մոլորակների, աստղերի, արևի ու միջմոլորակային երևույթների՝ ինչպես նաև թռչող չհայտնաբերված օբյեկտների հետ: Այս բոլոր անսահման զարմանալի երևույթները մեզ ստիպում են մտածել անհավատալի աշխարհի մասին, որը գոյություն ունի փոքրիկ Երկիր մոլորակից դեպի անծայրածիր տիեզերք: Կդիտենք տեսաֆիլմեր այս թեմային նվիրված, ինչպես նաև կպատասխանենք բազմապիսի հարցերի, ինչպիսին են օրինակ (ներկայացնեմ դրանցից մի քանիսը)՝. Տիեզերքում ձայներ չկան, քանի որ չկա օդ, որում ձայնային ալիքները կարող են տարածվել:. Յուպիտերը բավականաչափ մեծ է ՝ մեր Երկրի չափի հազար մոլորակ տեղավորելու համար:. Երկրի շուրջ պտտվում են ավելի քան 8 հազար միավոր տիեզերական աղբի բեկորներ:. Եթե դուք լաց լինեք տիեզերական տարածության մեջ, արցունքները կմնան ձեր աչքերի և դեմքի վրա:. HD189733b (էկզոմոլորակ) մոլորակի վրա անընդհատ ապակե անձրևներ են տեղում:
2022- ի հունիսի աստղագիտական կարևոր իրադարձությունների օրացույց.
Աստղագիտական ամառը սկսվում է հունիսի 21-ին։ Ամառային արևադարձը մեզ կուրախացնի ամենաբարձր Արևով և տարվա ամենաերկար ցերեկային ժամերով: Հունիսի 21-ին Իրկուտսկում ցերեկային ժամերը կկազմեն 16 ժամ 47 րոպե: Հյուսիսային կիսագնդի ենթաբևեռ լայնություններում կգան երկար սպասված սպիտակ գիշերները, իսկ Արկտիկայում՝ բևեռային օր։ Հունիսի 21-ը մոլորակի հյուսիսային կիսագնդում ամենակարճ գիշերն ու ամենաերկար օրն է։
Տեղեկություններ սպիտակ գիշերների, ամառային գիշերահավասարի և այս տարվա հունիսին սպասվող աստղագիտական իրադարձությունների մասին: Սպիտակ գիշերները առաջանում են մեր մոլորակի թեքության անկյան և Արեգակի նկատմամբ նրա ուղեծրի դիրքի համակցությամբ: Այս տեսակի գիշերները դիտվում են հյուսիսային և հարավային կիսագնդերում ամառային արևադարձից առաջ և հետո (օր․ Սանկտ Պետերբուրգում հունիսի 11 -ից հուլիսի 2-ը): Սպիտակ գիշերների ընթացքում Արևը իջնում է դեպի հորիզոն, բայց ոչ ավելի, քան 6 աստիճան: Սպիտակ գիշերներ դիտվում են այն բնակավայրերում, որոնք գտնվում են 60 °-ից բարձր լայնություններում։ Օրինակ Ս․ Պետերբուրգը գտնվում է 59 ° 56՛ աշխարհագրական լայնության վրա։ Մթնշաղն ունի երեք աստիճանավորում. Քաղաքացիական մթնշաղը տևում է տեսանելի մայրամուտի պահից մինչև այն ժամանակը, երբ հորիզոնի և արեգակնային սկավառակի կենտրոնի միջև անկյունը 6 ° է։ Այս ժամանակահատվածում երկնքում գործնականում աստղեր չեն երևում։ Սրան հաջորդում է ծովային (նավիգացիոն) մթնշաղը, երբ հորիզոնի և արեգակնային սկավառակի կենտրոնի միջև անկյունը 6 °-ից մինչև 12 °է։ Պայծառ աստղերն արդեն հստակ տեսանելի են և կարող են օգտագործվել նավի կոորդինատները որոշելու համար։ Երբ Արևը 12 աստիճանով և ավել իջնում է հորիզոնից, սկսվում աստղագիտական մթնշաղը: Այս պահին բոլոր աստղերն արդեն հիանալի տեսանելի են, բայց երկնքում դեռ լուսավորություն կա, որը կարող է խանգարել թույլ լուսատվույթամբ օբյեկտները դիտելիս։ Ենթադրվում է, որ լիարժեք աստղագիտական գիշերը սկսվում է միայն այն ժամանակ, երբ Արեգակն իջնում է հորիզոնից 18 աստիճանով: Արևածագից առաջ մթնշաղերը փոխարինում են միմյանց հակառակ հերթականությամբ՝ աստղագիտական, նավիգացիոն, քաղաքացիական։ Ամառային ճամբարային առօրյա, նոր բացահայտումներ և գիտական ժամանց