«Ֆիզիկա» - առարկայի պարտադիր ատեստավորման համար վերապատրաստման դասընթաց.
Դասընթացի վերնագիր՝ «Ֆիզիկա առարկայի դասավանդման մեթոդիկա»;
Ժամաքանակ՝ 30 ժամ;
Կրեդիտների քանակ՝ 2;
Տևողություն՝ հոկտեմբերի 3-21;
Դասընթացի վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Ֆիզիկայի լաբորատորիա /Ա․ Բաբաջանյան 25/;
Վերապատրաստող՝ Նունե Թեմուրյան
(Էլ․փոստի հասցե` N.Temuryan@mskh.am; հեռ․ 099 914477);
Վերապատրաստման մոդուլ և ծրագիր՝
Դասընթացի ծրագրի հղում (կենտրոնի բլոգից); Վերապատրաստման ձև՝ առկա; Հետազոտական աշխատանքի հրապարակում՝ հոկտեմբերի 25;
Վկայականների հանձնում՝ հոկտեմբերի 29:
Վերապատրաստման կենտրոնի բլոգ
Վերապատրաստման իրականացման ժամանակացույց
Դասընթացների խմբեր
Վերապատրաստման դասացուցակ
Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ. թեմաներ, ուղեցույց
Հաշվառման մատյան
Մասնակիցներ՝
Գայանե Մխիթարյան /ՄՍԿՀ, Միջին դպրոց/
Գոհար Իսկանդարյան /ՄՍԿՀ, Ավագ դպրոց/
Նունե Թեմուրյան /ՄՍԿՀ, Միջին, Ավագ դպրոց/
Ծրագրի բովանդակություն.
1. Առարկայի դասավանդման մեթոդիկա — 30 ժամ, 2 կրեդիտ
Թեմա 1. «Ֆիզիկա» կրթական ծրագիր․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը - 2 ժամ;
1-ին պարապմունք.
Դասավանդվող առարկան և ուսումնական բնագավառը (ֆիզիկա)՝ ըստ հանրապետական չափորոշչի; Գործնական աշխատանք (0,5 կրեդիտ):
Բովանդակային մասը.
«Ֆիզիկա» առարկայի կրթական ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը:
Գործնական աշխատանք 1.
Հանրակրթական պետական չափորոշիչը կարդալ, դուրս բերել ֆիզիկա կրթական ծրագրին վերաբերող դրույթները։ Քննարկում, կատարել դիտարկումներ, առաջարկներ։
Անդրադարձ Հանրապետության պետական չափորոշչին (համեմատություններ՝ նմանություններ, տարբերություններ, առանձնահատկություններ):
Կարդում, ծանոթանում ենք (Հանրապետության պետական չափորոշիչ)-ին: Քննարկում ենք համապատասխանություն, անհամապատասխանություն և հիմնավորում: Գտնում, առանձնացնում ենք (IV. Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները; V. Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները) այն կետերը, որոնք առնչվում են ֆիզիկա առարկային, հիմնավորում:
Թեմա 2. Խմբային աշխատանքները ուսումնական գործունեության կազմակերպման մեջ․Խմբային աշխատանքներ: Համագործակցային նախագծեր: Ընտանեկան նախագծեր- 3 ժամ;
2-րդ պարապմունք.
Անդրադարձ/ծանոթություն հեղինակային ծրագրի ուսումնական պլանին:
Կարդալ հեղինակային ծրագրի ուսումնական պլանը, նշումներ կատարել՝ համապատասխանություն անհամապատասխանություն:
Գործնական աշխատանք 2.
Ներկայացնել խմբային աշխատանքի կազմակերպման սեփական փորձը, նշել հաջողած կետերը, գրել, թե ինչը կփոխեիք կազմակերպման մեջ, եթե կրկին այն պլանավորեիք։
3․Ներկայացնել խմբային աշխատանքի կազմակերպման սեփական փորձը, նշել առավելությունները, արձանագրել դժվարությունները:
Խմբային աշխատանքը մեծ տարածում ունի այսօր ուսումնառության կազմակերպման գործում։ Խմբային աշխատանքի խոցելի կողմերից մեկն այն է, որ առանձին աշակերտներ «թաքնվում են» խմբի հետևում։ Նման իրավիճակում ուսուցիչները կարող են կիրառել «ես-դու-մենք» հնարը։ Յուրաքանչյուր աշակերտի առաջարկեք խմբային աշխատանքի վերջում ներկայացնել սեփական ներդրումը խմբի աշխատանքում, խմբի մյուս անդամների ներդրումը և ընդհանուր խմբի աշխատանքի որակը: Ուսուցման ձևերը կրթահամալիրում.- Ծանոթանալ կատարել դիտարկումներ:
Թեմա 3. Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ՛՛Ֆիզիկա՛՛ ուսումնական առարկայի դասերին- 5 ժամ.
Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք): Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կրթահամալիրում ճամփորդության կազմակերպման կարգը);
Գործնական աշխատանք 3. Կազմել մեկ նախագիծ(ուսումնական, լաբորատոր և/կամ գործնական), այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Կարդալ ստորև հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել.
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ
Նախագծային ուսուցումը որպես փորձարկված մանկավարժություն
Նախագծային ուսուցման մեթոդ
Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց -Հասմիկ Ղազարյան
Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ
«Ճամփորդությամբ ուսուցում։ Այլոց փորձի ուսումնասիրում»
Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը - 5 ժամ.
Ինտեգրված գործունեություններով նախագծեր․Ծեսեր; Հայրենագիտական ճամփորդություններ, արշավներ; Ուսումնական ճամբարներ;
Անդրադարձ, ծանոթություն կրթահամալիրում իրականացվող Հեղինակային մանկավարժությանը, ծրագրերին: (Հրապարակել բլոգում, կարդալ նյութը՝ Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում- Ներկայացնում են հեղինակային մակավարժության հիմնադիր Աշոտ Բլեյանը, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը):
Կարդալ՝ Հեղինակային կրթական ծրագիր 2021
Ուսումնական պլաններով որոշված կարգեր.
Գործնական աշխատանք 4.
Կարդալ ծանոթանալ՝ Հեղինակայինը ֆիզիկայի դասվանդման մեջ.
Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել, տեղադրել բլոգում։
Միջառարկայական կապերով դասի անցկացման, գնահատման և վերլուծության համար առաջարկում ենք անդրադառնալ հետևյալին մեջբերել սեփական կարծիքն ու փորձը:
Միջառարկայական կապերի ապահովման կարևորությունն ու հնարավոր միջոցները ֆիզիկա առարկայի ուսուցման պրոցեսում.
Կարելի է առանձնացնել դասին միջառարկայական կապերի իրագործման ձևերից հետևյալները.
1. տնային հանձնարարություն այլ առարկաներից,
2. միջառարկայական բնույթի խնդիրների լուծում,
3. արտադասարանային պարապմունքների ժամանակ ֆիզիկայից և այլ առարկաներից միջառարկայական կապերի իրագործում (խմբակներ, վիկտորինաներ, ՈւՀԱ, թեմատիկ երեկոներ և այլ),
4. միջառարկայական բովանդակությամբ միջոցառումներ (կոնֆերանս, բանավեճ, համադպրոցական երեկո, օլիմպիադա և այլն), որոնք, որպես կանոն, կազմակերպում և անց է կացնում ֆիզիկայի ուսուցիչը այլ ուսուցիչների հետ միասին:Դասի պլանավորման ընթացքում առաջարկում եմ անհրաժեշտ տեղեկատվության հավաքման և համակարգման մի քանի կետ, որոնց նա պետք է ուշադրություն դարձնի.
1. որտեղ (ո՞ր դասարքում կամ կայքում) է անհրաժեշտ նյութը,
2. հարակից առարկայում ե՞րբ է ուսումնասիրվում տվյալ նյութը,
3. հարակից առարկայի նյութի համառոտ նկարագրությունը,
4. ի՞նչ մեթոդ կամ հնար է նպատակահարմար կիրառել հարակից առարկայի նյութին անդրադառնալիս,
5. հետագայում ո՞ր առարկայում կարող է օգտագործվել ֆիզիկայի տվյալ նյութը:
Դասին ուսուցչի բարձր մակարդակով նախապատրաստվելու ցուցանիշներից մեկը դասանյութի համակողմանի վերլուծությունն է, որի ժամանակ աշակերտներին տնային հանձնարարությունները տրվում են, պահանջելով` հենվելով մի առարկայից յուրացրած գիտելիքների վրա, բացատրել այն փաստերն ու երևույթները, որոնք ուսուցանվում են այլ դասընթացներում:
Միջառարկայական կապերով դասի գնահատման և վերլուծության համար առաջարկում ենք հետևյալ չափանիշները.
1. ուսումնադաստիարակչական խնդիրների ձևակերպման մեջ միջառարկայական կապի առկայության արտացոլում,
2. դասին կիրառվող բովանդակային-տեղեկատվական միջառարկայական կապերի տեսակները (այլ առարկաներից հետաքրքրող կոնկրետ փաստեր, հասկացություններ, օրենքներ, հարցեր),
3. միջառարկայական կապերի իրականացման մեթոդներ և հնարներ, դրանց համապատասխանությունը դասի ուսումնադաստիարակչական պահանջներին,
4. միջառարկայական կապերի իրագործման ժամանակ սովորողների ակտիվությունը, հետաքրքրություններն ու հաջողությունները,
5. ֆիզիկայի ուսուցչի` այլ առարկաների ուսուցիչների հետ համագործակցության ձևերն ու մեթոդները:Ֆիզիկայի դասերին շատ կարևոր է միջառարկայական կապեր առաջացնելը:
Ներկայացնում եմ միջառարկայական կապերի և ինտեգրված ուսումնառության սեփական փաթեթը:
Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ- 5 ժամ.
Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ) Ուսումնական ռադիո; Ուսումնական TV; Հեռավար ուսուցում; Առցանց պարապմունքներ;
Բովանդակային մասը.
Ծանոթանալ, կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել. (նշել համապատասխանություն, անհամապատասխանություն, բացթողումներ, առաջարկներ)՝
ՏՀՏ-ն կրթական ծրագրերում
Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ
Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ
Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ
Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ
Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ։
Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ։
Լրացուցիչ։Կարդալ և ծանոթանալ։
ՏՀՏ-ն կրթական ծրագրերում:
Անվճար մեդիագործիքներ բլոգերների համար — կազմեց Հերմինե Անտոնյան
Օր 6. Առաջադրանք 6.
Թեմա 6․ Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը - 2 ժամ.
Առավոտյան ընդհանուր պարապմունք, ուսումնական ժամերգություն, հասարակական նախագծեր; Էկոլոգիական նախագծեր;
Բովանդակային մասը.
Առավոտյան ընդհանուր պարապմունքներ, մշակույթ, արժեքներ, նախասիրություններ, հետաքրքրություններ:
Գործնական աշխատանք 6.
Ծանոթանալ նյութին.
«Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ»
Ընդհանուր մեդիապարապմունքի կազմակերպման;
Մասնակցել ուսումնական պարապմունքին, գրառել ներկայացնել տեսածը:
Կրթահամալիրի կայքից կամ սեփական փորձից ներկայացնել որևէ հասարակական նախագիծ, մեկնաբանել:
Մեդիագրադարանից ընտրել ուսումնական նյութ, այն փորձարկել սովորողների հետ, գրել դիտարկումներ:
Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը - 2 ժամ
Ուսումնական նյութեր, ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ; Մեդիագրադարան;
Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում.
Գործնական աշխատանք 7.
Ի՞նչ է ուսումնական նյութը: Ինչպե՞ս կազմել ուսումնական նյութեր:
Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված ուսումնական նյութեր:
Թեմատիկ ուսումնական նյութերի ստեղծում:
Ուսումնասիրել «Ուսումնական նյութ» հոդվածը, կատարել սեփական դիտարկումները ուսումնական նյութին ներկայացվող պահանջների մասին, պարզել ուսումնական նյութերի տեսակները, ներկայացնել սեփական ուսումնական նյութերի տեսակները, որոնցից դուք օգտվում եք և որոնք դուք եք ստեղծել:
Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջները.
Ուսումնական նյութերի տեսակները(Ներկայացրեք մի քանիսը):
Գործնական առաջադրանք՝ Ուսումնասիրել ուսումնական նյութերի օրինակները և գրել դիտարկումներ դրանց մասին:
Գործնական աշխատանք 7. Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում՝
Վերապատրաստվողները պետք է կարդան, ուսումնասիրեն «Ուսումնական նյութ» հոդվածը և անեն սեփական դիտարկումները ուսումնական նյութին ներկայացվող պահանջների մասին, պարզեն ուսումնական նյութերի տեսակները, ներկայացնեն այն ուսումնական նյութերի տեսակները, որոնցից իրենք օգտվում են և որոնք իրենք են ստեղծում:
Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջները.
Առարկայակն ֆլեշմոբը, որպես ուսումնական նյութ(Ծանոթություն, անդրադարձ կրթահամալիրում ֆլեշմոբի կազմակերպմանը, կազմակերպման կարգ):
Ծանոթանալ նշված հարթակներին՝ Հակոբ Հակոբյան բնագիտական կայք:
Մեր տանը հյուր կա՝ արդեն երկու ամիս;
Ընտանեկան դպրոց;
Հեռավար ուսուցման գործիքներից՝ առարկայակն ֆլեշմոբ- Լուսինե Փաշայան;
Ֆլեշմոբը դասապրոցեսում Գևորգ Հակոբյան
Հնարամիտ փորձարարական խնդիրներ ֆիզիկայից:
Հետաքրքրաշարժ ֆիզիկա(ֆիզիկայի որակական խնդիրների փաթեթ):
Լաբորատոր և գործնական ֆիիկա Միջին դպրոցում;
Լաբորատոր և գործնական ֆիիկա Ավագ դպրոցում;
Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը - 3 ժամ.
ինքնագնահատում սովորողի անհատական պլանսովորողի զարգացման բնութագիր ստուգատեսներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ, ֆլեշմոբներ;
Գործնական աշխատանք 8.
Ծանոթանալ, անդրադառնալ հանրակրթական պետական չափորոշչում ամրագրված Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին:
Գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Ֆիզիկա առարկայի դասավանդման գնահատման առանձնահատկությունները: Ուսումնական աշխատանքի գնահատում, հետադարձ կապ:
Կարդալ մոդուլում գնահատում բաժնի հոդվածները, առնվազն երկուը բլոգում հրապարակել, գրախոսել:
Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում - 5 ժամ.
«Սովորող-սովորեցնող» նախագիծ; անհատականացված ուսուցում, անհատական պլան; ինքնակրթության նախագծեր; սովորողի ընտրությամբ գործունեություն; սովորողի նախասիրության ակումբներ:
Գործնական աշխատանք 9.
Ծանոթանա ոլորտում առկա նոր ծրագրերին և ֆիզիկայի դասավանդման ժամանակակից մեթոդներին: Անդրադարձ կատարի գիտության և տեխնիկայի նոր նվաճումներին, դրանով առավել հետաքրքիր կապ ստեղծելով դասի թեմայի ևաշխարհում կիրառվող արդյունավետ օգտագործվող գործընթացներին ֆիզիկայի բնագավառում, դրանով նպաստելով կենտրոնացնել սովորողի ուշադրությունն ու բարձրացնել մոտիվացիան:
Հոկտեմբերի 21 /ուրբաթ/․ պարապմունք 10
2․ Հետազոտական աշխատանքի սկզբունքները - 5 ժամ (վերապատրաստման ողջ ընթացքում կարևորվում են հենց այս ուղղությամբ աշխատանքները), 3 կրեդիտ.
Հետազոտական աշխատանքի թեմաներ
------------------------------
Օգտագործված գրականություն և էլեկտրոնային ռեսուրսներ.
Կազմեց՝ Նունե Թեմուրյանը: