22 Aug
22Aug

Ատեստավորման համար վերապատրաստման դասընթաց՝  Ֆիզիկա

Ժամկետները՝

Սկիզբը՝ օգոստոսի 22

Ավարտը՝ հոկտեմբերի 25

Վկայագրերի հանձնումը՝ հոկտեմբերի 29

Վերապատրաստման իրականացման ժամանակացույց 

Աշխատակարգ.

Օգոստոսի 22

Ընդհանուր հավաք․ Ժամը՝ 10։00 

Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում․ առաջին օր «Սեբաստիա» համերգասրահ

1.  Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Ժամկետը՝  22.08-26.08

Վերապատրաստող մասնագետ- Վարդան Կարապետյան

Դասընթացի ծրագիր-   Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման բաժին  

22.08 - ժամը՝ 15:00 -15:30

23.08 - ժամը՝ 15:00 - 15:30

24.08 - ժամը՝ 16:00 - 16:30

25.08 - ժամը՝ 15:00 - 15:30

26.08 - ժամը՝ 15:30-16:00

Օգոստոսի 23. Պարապմունք 1.  Առաջին թեմա

Թեմա 1․ Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների ու պարտականությունների ներկայացում.

1-ին օր / առաջադրանք 1 

Սովորողի իրավունքները սահմանված են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքներով, օրենսդրությամբ, Կանոններով:

Ուսումնական հաստատությունում՝ ըստ «Հանրակրթության մասին ՀՀ օրենք»-ի Գլուխ 5. հոդված 19-ի կրթական գործընթացի մասնակիցներն են 

1) սովորողը. 2) սովորողի ծնողը. 3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ. 4) վարչական աշխատողները 5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք։ 

Կրթահամալիրում (Միջին դպրոց) սովորողի, մանկավարժական աշխատող և ծնողի իրավունքներն ու պարտականությունները սահմանված են և իրականցվում են կրթահամալիրի իրավական հիմքեր, ներքին կարգապահական կանոններում: Ըստ որի սովորողին առավել լայն հնարավորություն է տրվում իր նախընտրած գործունեությամբ, ազատ ու ստեղծար ուսումնառության կազմակերպմանը: Կրթական ծրագրով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր` Սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն: Առանձնացնեմ դրանցից մի քանի կետ.

9.3. Սովորողն իրավունք ունի ընտրելու իր նախասիրած գործունեությունը, խորացված ուսուցումը:

9.4. Սովորողը ուսումնառության ընթացքում օգտվում է ինքնավարության իր ընտրած տարբերակից, ինքնասպասարկումից և ազատությունից` իր ստեղծագործական ներուժը, մասնագիտական հետաքրքրությունները դրսևորելու և զարգացնելու նպատակով: 

9.11. Կրթահամալիրը կազմակերպում է սովորողների անվտանգ, ապահով տեղափոխումը (այդ թվում` ուսումնական ճամփորդությունների ժամանակ) ծնողների միջոցներով:

Սովորողի պարտականությունների մեջ է մտնում՝

Սովորողը պարտավոր է առանց ուշացման հաճախել ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, դասընթացների ծրագրերով որոշված ուսումնական ճամփորդություններին, զբաղվել ուսումնական-հայրենագիտական գործունեությամբ, մասնակցել ուսումնական պլանով որոշված ուսումնա-հետազոտական ճամբարին, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, հրապարակել իր ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները:

9.16. Սովորողը պարտավոր է ունենալ էլեկտրոնային հասցե, գործածել էլեկտրոնային փոստը, Live@Edu հասցեների համակարգը, 2-րդ դասարանից սկսած գործածել ինտերնետ, իր ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները հրապարակել նաև համացանցում, այդ թվում` որևէ   սոցիալական ցանցում: 

Ինչպես նաև՝ ըստ 9.27. Սովորողի կողմից Կանոնների խախտումը կարող է ուսումնառության պայմանագրի լուծման հիմք լինել:

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.  

Կրթահամալիրի աշխատողի իրավունքները որոշված են Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, Կանոններով, Հրահանգով, Ակտերով:

7.1. Յուրաքանչյուր Աշխատող կրթահամալիրում ունի աշխատավայր (մասնաճյուղ), որի ղեկավարը համարվում է Աշխատողի անմիջական ղեկավարը:

7.3. Մանկավարժական աշխատողը պատասխանատու է հեղինակային մանկավարժության ծրագրերի իրականացման համար:

7.4. Աշխատողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի աշխատողների ժողովներին, կրթահամալիրի ղեկավարի, մասնաճյուղի ղեկավարի որոշմամբ մասնակցել այլ քննարկումների:

8.2. Աշխատողն իրավունք ունի սահմանված կարգով մասնակցելու կրթահամալիրում և մասնաճյուղերում իրականացվող ծրագրերին: 

8.3. Աշխատողն իրավունք ունի անարգել ստանալու կրթահամալիրի գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկություն, մասնակցելու կրթահամալիրում իրականացվող բոլոր միջոցառումներին, հավաքներին, ժողովներին, քննարկումներին, վարչական խորհրդի, մասնաժողովի և կրթահամալիրի խորհրդի նիստերին:


Կրթահամալիրի ուսումնական հաստատությունների սովորողների ծնողներն ունեն Եվրոպայի ծնողների ասոցիացիայի (EPA) կանոնադրության մեջ թվարկված հիմնական իրավունքներն ու պարտականությունները: 

Կուզեի նշել ծնողների պարտականության հետևյալ կետերը՝

10.5.  Ծնողները պարտավոր են. 

  • սովորողներին ապահովել հանրակրթության, նախասիրական գործունեության և խորացված ուսուցման համար անհրաժեշտ անհատական (այդ թվում` թվային) միջոցներով,
  • ապահովել իրենց երեխաների մասնակցությունը ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, ուսումնա-հետազոտական ճամբարին, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, դասընթացների ծրագրերով որոշված ուսումնական ճամփորդություններին:

Ավելացնեմ, որ

4.2   Կրթահամալիրը ապահովում է որակյալ սննդի մատչելի ծառայություն սովորողների և աշխատողների համար: 

10.8.   Սովորողների, դասավանդողների, ծնողների և այլ շահառուների իրավունքների առարկայական պաշտպանության նպատակով կարող է ստեղծվել դպրոցական իրավապաշտպանի ինստիտուտ:


Օգոստոսի 24, պարապմունք 2

Թեմա 2․ Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժինների ընդհանրական բովանդակության ներկայացում

2-րդ օր / առաջադրանք 2

Նախ անդրադռնանք «Հանրակրթության մասին ՀՀ օրենք» -ում հանրակրթության պետական չափորոշչի, որպես սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացության գաղափարին՝

Հոդված 3. 

5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների` շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը:

«Հանրակրթության մասին ՀՀ օրենք» -ից կուզեյի առանձնացնել պետական չափորոշչի վերաբերյալ հետևյալ կետերը՝

Գլուխ 2. Հոդված 6 

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:  

6. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է հաստատել այլընտրանքային հանրակրթական հիմնական, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային ծրագրեր, որոնք չեն հակասում հանրակրթության պետական չափորոշչին:

Բնագիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։ 

Սովորողը պետք է կարողանա ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները, բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ 

Ինչի վերջնարդյունքում սովորողը պետք է կարողանա կիրառել բնագիտական առարկաներից ստացված հիմնարար գիտելիքները բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության, ֆիզիկական մոդելավորման և խնդիրների լուծման համար.

10) ներկայացնի գիտության նվաճումների՝ տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցությունը բնության, մարդու և հասարակության վրա.

11) մասնակցի բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը. 

Ֆիզիկայի դերը համամարդկային մշակույթի զարգացման, ժամանակակից հասարակության գիտատեխնիկական առաջնթացի գործում հսկայական է, հետևաբար նաև կարողություններն ու հմտությունները նույնպես միտված են համապատասխանելու տվյալ առարկայի այսօրվա պահանջներին: Ֆիզիկայի շնորհիվ կյանքի որակը բարելավելու համար մշակվել է տեխնոլոգիական նորարարության մեծ տոկոս՝ ճարտարագիտությունը և դրա տարբեր ճյուղերը, ի թիվս այլոց, կիրառում են ֆիզիկայի գիտելիքներ ավտոմոբիլային, առողջապահական, բնապահպանական, միջուկային և հեռահաղորդակցման, տիեզերագիտության և արբանյակային ոլորտներում: Այս կերպ մենք կարող ենք ավելի լավ օգտագործել գիտական գիտելիքները, բնական ռեսուրսները և դրանց կիրառությունները, գտնել գլոբալ բնապահպանական խնդիրների լուծումներ, ինչը ի վերջո հնարավորություն կտա լուծել մեզ շրջապատող մեծ թվով կասկածներ և խնդիրներ: 

Կրթահամալիրում ֆիզիկայի հեղինակային կրթական ծրագիրը միտված է փորձից դեպի տեսություն ընկալման առանձնահատկություններին,  տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համապատասխան, ճանաչում են մարդու գործունեության արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը:

Սովորողը ֆիզիկայի դասընթացը յուրացնելիս պետք է կարողանա.

  1. Գիտական մտածողության  տարրերը,  որոնք  յուրացնում  է սովորողը ֆիզիկան ուսումնասիրելիս,  հաջողությամբ կիրառել կյանքի, կենցաղի ցանկացած այլ ոլորտներում:
  2. Կարողանա վերլուծել   հանդիպող   անծանոթ երևույթ, գտնել դրա հնարավոր բացատրությունը:
  3. Կարողանա արդյունավետ   աշխատել  խմբում, նախագծային առաջադրանքներով իրականցնել ինքնուրույն և խմբային նախագծային-հետազոտական, փորձարարական աշխատանքներ:  նախագծային առաջադրանքներով ինքնուրույն, փորձարարական, 
  4. Գիտական մտածողության  տարրերը,  որոնք  յուրացնում  է սովորողը ֆիզիկան ուսումնասիրելիս,  հաջողությամբ կիրառել կյանքի ցանկացած այլ ոլորտներում:
  5. Կարողանա վերլուծել   հանդիպող   անծանոթ երևույթ, գտնել դրա հնարավոր բացատրությունը:
  6. Ստանալով սովորելու    որոշակի     հմտություններ,     հետագայում ինքնուրույն  շարունակել իր հետագա կրթության գործը:
  7. Կարողանա առօրյա   կյանքում  անվտանգ   շահագործել  ռադիո  և հեռահաղորդակցության   միջոցներ,  էլեկտրասարքավորումներ:
  8. Կարողանա տալ շրջակա միջավայրի աղտոտվածության` մարդու օգանիզմի վրա թողած ազդեցության ինքնուրույն վերլուծություն և գնահատում, էկոլոգիական պրոբլեմներին սեփական մոտեցումներ մշակել:
  9. Ստանալով սովորելու    որոշակի     հմտություններ,     հետագայում ինքնուրույն  շարունակել իր հետագա կրթության գործը:
  10. Կարողանա առօրյա   կյանքում  անվտանգ   շահագործել  ռադիո  և հեռահաղորդակցության   միջոցներ,  էլեկտրասարքավորումներ:

Ֆիզիկա առարկայի ուսուցման ակնկալվող վերջնարդյունք՝

● զարգացնել սովորողների՝ բնության ճանաչողության մեթոդներին տիրապետելու, Ֆիզիկական երևույթները բացատրելու և տարբեր իրավիճաներում դրանք կիրառելու հմտություններ, 

● ձևավորել սովորողների գիտական աշխարհայացի և ուսումը շարունակելու համար անհրաժեշտ հիմքեր, 

● նպաստել նրանց արժեհամակարգի ձևավորմանը:

Ֆիզիկա առարկայի ուսուցման գործընթացում օգտագործվող ուս.գործունեության տեսակներ՝
● տեսական նյութի ուսումնասիրություն,
● խնդիրների լուծում,
● լաբորատոր աշխատանքներ,
● հետազոտական, նախագծային աշխատանքներ,
● ուսումնական նախագծերի իրականացում:
Սովորողների արժեքային համակարգի ձևավորմանը կարող են նպաստել տարբեր թեմաներով սեմինարների, բանավեճերի կազմակերպումը, ուսումնասիրվող թեմաներին վերաբերող
գիտահանրամատչելի ֆիլմերի դիտումն ու քննարկումը: Դասընթացում կարևորվում է սովորողների կողմից ժամանակակից տեղեկատվական և
հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը՝ բնության տարբեր երևույթները դինամիկ զարգացման մեջ դիտելու, վիրտուալ դիտումներ և փորձեր իրականացնելու համար: Տրվում են ինքնուրույն ուսումնասիրության համար նախատեսված էլեկտրոնային գրականության ցանկեր,աղբյուրներ:  


Օգոստոսի 25, պարապմունք 3
Թեմա 3․ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները

3-րդ օր / առաջադրանք 3

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է, թե ովքեր կարող են ուսումնական հաստատությունում ուսուցիչ լինել, ինչպես է կատարվում վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը։

1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։ 

2. Տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում՝ յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ։ Մինչև սահմանված ժամկետի լրանալը ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո։3. Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման՝ ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի։ 

4. Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակով (այսուհետ` ատեստավորում)՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի (այսուհետ` ատեստավորման հանձնաժողով) կողմից։ Ուսուցչի ատեստավորման հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

5. Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող` երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։  

Որակավորման տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով, որի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե տվյալ ուսուցիչը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել։

Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է, եթե վերջինս տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորումից հետո ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող։ Որակավորման տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվանից:

Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

Հանրակրթության մասին ՀՀ օրենքում  3-րդ հոդվածում սահմանվում է․

Ուսուցչի ատեստավորում` ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց։  

Վերջում ավելացնեմ, որ մենք ունենք այլընտրանք: Կրթահամլիրում հեղինակային կրթական ծրագրում աշխատող ուսուցչին հնարավորություն է տրվում այլ մոտեցումներով վերապատրաստվել՝ այսպիսով կարևորելով հեղինակային կրթական ծրագրի գոյության կարևորությունը մեր հանրակրթական համակարգում, փորձն ու այդ փորձը մշակող ուսուցչի ներդրումը, կամավոր վերապատրաստմանը մասնակցելու նրա իրավունքը։ (Տես՝ Հեղինակային կրթական ծրագրով աշխատող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորման պահանջները):

Թեմա 3․ Տարակարգի շնորհման նոր մեխանիզմը

Ծանոթացա նախագծի հետ: Ներկայացնում եմ 3-րդ թեմայի մասով կատարված իմ դիտարկումները՝
Տարակարգի նոր մեխանիզմը թույլ է տալիս հրաժարվել աստիճանակարգության նախկին սկզբունքից, որոշ առումով ավել ճկուն դարձնելով կարգավորումները: Առաջարկված մեխանիզում նշվում է նաև, որ տարակարգի շնորհման համար հիմք են ընդունվում  ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը: Տարակարգի շնորհման միջոցով ուսուցչի մասնագիտական առաջխաղացման համաձայն՝ տրվել են բնութագրող անվանումներ․ 1-ին եւ 2-րդ տարակարգի դեպքում՝ դասավանդող եւ ավագ ուսուցիչ, 3-րդ եւ 4-րդ տարակարգի դեպքում՝ վերապատրաստող եւ հետազոտող ուսուցիչ։ Իմ կարծիքով առաջադրված մեխանիզմի լավ կողմերից մեկն այն է, որ այս կարգով ուսուցիչը ցանկացած պահի կարող է հավակնել ցանկացած տարակարգի, իսկ նախկինում պետք է նախ առաջինը ստանար, հետո՝ 2-րդը, 3-րդը եւ նոր՝ 4-րդը, որոնք ընդմիջվում էին հստակ սահմանված ժամանակային ինտերվալներով, երկարաձգելով նշված գործընթացը: Հիմա դա չկա, եւ եթե ուսուցչի ձեռքբերումը համապատասխանում է 4-րդ՝ հետազոտող ուսուցչի տարակարգին, ինքը կարող է միանգամից դա ստանալ։ Սակայն այստեղ տարակարգ ստանալու հանգամանքը սերտորեն կապված է կամավոր ատեստավորման հետ, որն առաջացնում է որոշակի սահմանափակումներ: (Ինչ վերաբերվում է գիտելիքների ստուգմանը ես կողմ եմոր մասնագետը կարողանա լուծել բոլոր այն խնդիրներըորոնք առաջարկվում է սովորողներինսակայնԱյս մասին ես արդեն արտահայտել եմ իմ կարծիքը՝ «Հանրակրթության մեջ առկա ուսուցչական կարողությունների լուծման խնդիրները»): Նախագծի մեջ նշված էոր վերապատրաստող ուսուցչի տարակարգի համար պետք է ներկայացվի դասավանդվող առարկայից վերջին 5 տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունքի հավաստումիսկ հետազոտող ուսուցչի տարակարգի համար՝ կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 80 տոկոսի հավաստում։ Ավելորդ թղթաբանությունից խուսափելու համար լավ կլիներ, որ նվազգույնի հասցվեր պահանջվող փաստաթղթերի քանակը:

Կարժում եմ պետք է  հաշվի առնել նաև ինչպես ՏՏ հմտությունները արհեստավարժ օգտագործող և հեռավար ուսուցմնառության դասապրոցեսում կիրառող ուսուցչի, այնպես էլ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմով կամ գովասանագրով կամ հեղինակավոր մրցույթներում մրցանակային տեղերում սովորող ունենալու բնութագրիչը: Նման օլիմպիադաների մասնակցությունը խթանում է աշակերտների ուսման որակի բարձրացմանը, որի հետևում կանգնած է և՛ ուսուցիչը և՛ դպրոցը:

Օգոստոսի 26, պարապմունք 4

Թեմա 4․ Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային պարտականությունները

  • ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն/՝ Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային նկարագրերը
  • Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները
    Առաջադրանք․
    Ծանոթանալ ՀՀ կառավարության 2010թ․ 1391-Ն  որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին՝
    ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն

4-րդ օր / առաջադրանք 4

Ծանոթացա փատատղթին, առանձնացրեցի հետևյալ կետերը՝

Հայաստանի հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրեր

Ընդհանուր դրույթներ

 1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագիրը հիմք է ծառայում`

1) սահմանելու աշխատողների պաշտոնային իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.

2) որակավորման և մասնագիտական հատկանիշների համաձայն` իրականացնելու կադրային քաղաքականություն.

3) հավաստագրելու հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդին.

4) ատեստավորելու ուսուցչին:

2. Մանկավարժների պաշտոնների անվանումները պետք է համապատասխանեն այդ պաշտոնների նկարագրով սահմանվածին:

3. Պաշտոնների նկարագրերը նախատեսված են մանկավարժական և ղեկավար յուրաքանչյուր պաշտոնի համար և հաշվի են առնվում որակավորման տարակարգերը սահմանելու ժամանակ:

4. Յուրաքանչյուր պաշտոնի նկարագիրը բաղկացած է 3 բաժնից`

1) «Պաշտոնային պարտականություններ» բաժնում թվարկվում են աշխատողին ներկայացվող պարտադիր մասնագիտական գործառույթները, որոնք հիմք են ծառայում յուրաքանչյուր ուսումնական հաստատության համար` ՀՀ կառավարության կողմից հաստատված` հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչների որակավորման տարակարգերի հիման վրա իր կանոնադրության շրջանակներում մշակելու և հաստատելու պաշտոնային պարտականությունների ցանկ.

2) «Տվյալ պաշտոնը զբաղեցնողի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջներ» բաժինը պարունակում է այն հիմնական պահանջները, որոնք ներկայացվում են աշխատողին մասնագիտական գիտելիքների, օրենսդրական, նորմատիվ իրավական ակտերի, հրահանգների և այլ փաստաթղթերի վերաբերյալ, ինչպես նաև մեթոդներն ու միջոցները, որոնք պետք է աշխատողը կարողանա կիրառել պաշտոնային պարտականությունները կատարելիս.

3) «Որակավորման պահանջներ» բաժնում սահմանվում են հետևյալ պահանջները`ա. կրթությունը` միջին մասնագիտական, բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) առարկայական (մասնագիտական) որակավորումը,բ. մանկավարժական և տվյալ պաշտոնում աշխատանքի ստաժը,գ. որակավորման և մասնագիտական այլ ցուցանիշներ:

5. Պաշտոնների նկարագրերը տարածվում են ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատողների վրա` անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:


VII. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը 

1. Պաշտոնային պարտականությունները`

1) պլանավորում և իրականացնում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը` հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին համապատասխան.

2) ապահովում է կրթական ծրագրերի կատարումը, հանրակրթական առարկայական չափորոշիչներով ամրագրված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն պահանջների յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.

2.1) իրականացնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ի կազմումը և վարումը.

2.2) ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների` հանրակրթության պետական չափորոշիչի հանրակրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջները` ըստ կրթական աստիճանների և առարկայական ծրագրերի հիման վրա յուրաքանչյուր սովորողի համար մշակված ԱՈՒՊ-ի.

3) իրականացնում է սովորողների դիտարկում, առաջադիմությանը նպաստող կամ խոչընդոտող գործոնների բացահայտում, մասնակցում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմանը.

4) նպաստում է սովորողների մեջ արժեքային համակարգի ձևավորմանը, դաստիարակում հայրենասիրություն, ձևավորում պատշաճ վարքագիծ և վարվելակերպ.

5) սովորողների մեջ զարգացնում է ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ` հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները.

6) նպաստում է սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի ձևավորմանը.

7) հարգում և պաշտպանում է սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.

8) հետևողականորեն կատարելագործում է իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնում ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

9) համագործակցում է սովորողների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ` սովորողների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

9.1) մասնակցում է անչափահաս սովորողի մասնակցությամբ համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններին, եթե օրենքով նախատեսված է մանկավարժի մասնակցության պահանջ.

10) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

10.1) համագործակցում է ուսուցչի օգնականի հետ` սովորողների ուսուցման արդյունավետ մեթոդների ու տեխնոլոգիաների ընտրության, ուսուցման կազմակերպման խմբային և անհատականացված մոտեցումների պլանավորման, ուսումնական նյութերի մշակման աշխատանքներում.

10.2) իրականացնում է սովորողի (այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող)` կրթության որակի ապահովմանն ուղղված այլընտրանքային ծրագրային, մեթոդամանկավարժական աշխատանքներ` հաշվի առնելով սովորողի անհատական կարողությունները, առանձնահատկություններն ու հետաքրքրությունները.

11) մասնակցում է հաստատության մեթոդմիավորումների (առարկայական մասնախմբերի) աշխատանքներին.

12) պահպանում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

2. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները, որոնք ընդգրկված են, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված` ուսուցչի վերապատրաստման հարցաշարերում`ա. ՀՀ Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը,բ. առարկայական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` նախարարության համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,գ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները,դ. աշխատանքի անվտանգության, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

3. Որակավորման պահանջները`1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի կրթական աստիճանով) կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:

ՄՍԿՀ-ում պաշտոնների անվանացանկը և պաշտոնային պարտականություններում կան նաև  այլ լրացումներ
Կրթական ծրագրի համակարգող
Մասնաճյուղի ղեկավար
Ուսումնական կենտրոնի ղեկավար
Մասնախմբի ղեկավար
Դպրոցի կազմակերպիչ
Դասավանդող
Դասվար

Մասնավորապես՝ Միջին դպրոցի (ոչ միայն Միջին, կրթահմալիրի բոլոր դպրոցների դասավանդողների համար) դասավանդողի համար առանձնացրել եմ հետևյալ կետերը՝

21. Մանկավարժական աշխատողի ուսումնական գործունեության (ուսումնական պարապմունքներ) մեջ ներառվում են` 

  • պարտադիր հանրակրթական առարկայի դասավանդում, 
  • սովորողի ընտրությամբ գործունեության կազմակերպում և ղեկավարում, 
  • սովորողի ընտրությամբ առարկաների և դասընթացի դասավանդում, 
  • մասնագիտական կամ նախամասնագիտական դասընթացի դասավանդում, 
  • սովորողների նախասիրությունների զարգացման ակումբի վարում, 
  • ուսումնական կենտրոնում, դպրոցում կազմակերպվող լրացուցիչ կրթության դասընթացի վարում, 
  • ուսումնական ճամփորդության կազմակերպում, 
  • սովորողների ինքնասպասարկման, շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերի ղեկավարում, 
  • սովորողի հետազոտական աշխատանքի ղեկավարում, 
  • քոլեջի ուսանողների մասնագիտական փորձառության ղեկավարում, 
  • կրթահամալիրի սովորողների ընդունելություն։ 
  1. Պլանից դուրս մանկավարժական աշխատողը սահմանված կարգով կրթահամալիրում իրականացվող ծրագրերի շրջանակներում կարող է կատարել այլ գիտական-ստեղծագործական, նախագծային, հետազոտական, թարգմանական, խմբագրական, վարչական, ուսումնաօժանդակ աշխատանք: 

Որոշակի կետերի շուրջ բնագիտության լաբորատորիայում իրականացրել ենք միասնական քննարկումներ Գայանե Մխիթարյանի հետ միասին՝ ելնելով առարկայի առնձնահատկություններից։

  







Comments
* The email will not be published on the website.