09 Nov
09Nov

Նախագիծ՝  «Արատեսում Պատանի Հետազոտողներն են»;

Նոյեմբերի 4-ին ժամը 9:30, ուսումնական ժամերգությունից հետո, Միջին դպրոցի պատանի հետազոտողները ճանապարհ ընկան դեպի աշնանային Արատեսի դպրական կենտրոն: Նույն օրը մեզ հետ միասին ռազմամարզական աշուն նախագծով Արատես մեկնեցին նաև Ավագ դպրոցի երկու խմբեր: 

Գեղեցիկ է Արատեսը աշնանային գույների մեջ, ահա թե ինչու է աշունը ճամփորդելու ամենահարմար եղանակը, ամենուրեք գույնզգույն տեսարաններ, արևն արդեն այնքան ուժեղ չի այրում, հակառակը՝ նույնիսկ հաճելիորեն ջերմացնում է:

Մեր ծրագիրը բավականին հագեցած էր՝ բնագիտական-հետազոտական, ռազմամարզական, հայրենագիտական քայլարշավներ, տեղանքի կողմնորոշում, բերքահավաք, ցախահավաք, բնագիտական հետազոտություններ, աշնանային երկնքի դիտումներ։ Առաջին հայրենագիտական կանգառը Արփա գետի կիրճում էր: 

Սովորողները դեռ մեկ շաբաթ առաջ էին գտել հետաքրքիր տեղեկություններ Արփա գետի մասին, իսկ նրա բնապահպանական նշանակության և խնդիրների մասին հանգամանալից ներկայացրեց կրթահամալիրի աշխարհագրագետ՝ Գայանե Սարգսյանը: (Օգտագործվող բջջային հավելվածներ՝ Google Maps, Google Earths)։ 

Տեղում կատարեցինք նաև հետազոտական աշխատանքներ ֆիզիկայի կնեմատիկա բաժնից՝ միջին արագություն, փորձեցինք գտնել գետի ջրի հոսանքի շարժման միջին արագությունը: Նախ գտանք գետի այնպիսի տեղամաս, որտեղ ջուրն ընթանում էր համաչափ առանց փոփոխելու իր հունը (լայնացում, նեղացում): Թեթև  փոքրիկ փայե առարկան նետեցինք գետը և ֆիկսեցինք ժամանակը և պահեցինք այն մինչև կհասներ նախօրոք գծանշված հատվածին: (Գետի նշված հատվածի երկարությունը որոշեցինք 1 մետրանոց փայտի օգնությամբ):

Հաջորդ կանգառը Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղն  էր, որտեղից քայլքով բարձրացանք Զորաց եկեղեցի (14-րդ դար,  ենթադրվում է, որ եկեղցին ծառայել է պատերազմ մեկնող զորքերի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցուց օրհնություն ստանային):  

Քայլարշավների ընթացքում, պարբերաբար անդրադառնում էինք, մեզ շրջապատող բնության մեջ հանդիպող ֆիզիկական երևույթներին, սովորողները փփորձու էին բացատրել  դրանց առաջացման պատճառները, սա շատ հետաքրիր ճամփորդական նախագիծ ՝ «Գտիր ֆիզիկան», որտեղ ուսումնասիրվում է ֆիզիկական և քիմիական երևույթները հենց բնության մեջ, արշավների, ճամփորդությունների ընթացքում:

Առաջին օրը մեր սովորողները մասնակցեցին նաև Արատեսի ռազմամարզական ճամբարին: Ծանոթացան պաշտպանողական և հարձակվողական տակտիկական զենքերի տեսակներին,  անցկացրեցին շարային պատրաստության դաս: Հաջորդ օրը ռազմամարզական խաղեր կազմակերպեց խմբի մարզիկ Նաիրա Հարությունյանը:

Ճամփորդության ընթացում իրականցվեցին քայլարշավներ Արատես գետի հունով՝ կողմնորոշում տեղանքում, կողմնացույց, հեռադիտակ, Կողմնորոշում տեղանքում առանց GPS,   բնապահպանական խնդիրների ուսումնասիրություն, բերքահավաք՝ պոպոք, խնձոր, աշոճ, մասուր, ցախ, չոր ճյուղեր՝ երեկոյան խարույկի համար, զրույցներ, խարույկի շուրջ՝ «Ֆիզիկան խարույկի շուրջ», կողմնորոշում երկնքում Night Sky բջջային հավելվածի օգնությամբ, գիշերային լուսատուների դերը կողմնորոշման հարցում, երեկոյան տաք վառարանի շուրջ կազմակերպվեցին ինտելեկտուալ խաղ-մրցույթներ վիկտորինայի հարցեր և համեղ կարտոֆիլի պլեճ բարակ տաշեղներից և խորոված խնձորներ:

Չնայած հագեցած ծրագրին՝  ճամփորդությունն անցավ մի ակնթարթի պես: Մինչ նոր հանդիպում,  Արատե՛ս...


Տեսանյութը` Գայանե Սարգսյանի


Սովորողների լուսաբանումները․














Comments
* The email will not be published on the website.