09 Oct
09Oct

Արատեսում աշուն է… 

Հոկտեմբերի 1-3 Աշունը՝ Արատեսում   նախագծով   ճանապարհ ընկանք դեպի Եղեգիսի կիրճի Արատեսի  դպրական կենտրոնԱռաջին կանգառը՝ 5-րդ   դարի կառույց Սմբատաբերդի կամ Ցաղաց Քարի բերդի պաշտպանական համալիրն էրԲարձունքի հաղթահարման համար Շատինից խմբին միացավ և ուղեկցեց մեր գործընկեր Տարոն Հակոբյան։ Սմբատաբերդը (ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրությ.) հանդիսացել է Եղեգիս գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետ

Արդեն Արատեսում ենք... Վերջապես տեղավորեցինք մեր իրերը, նախաճաշեցինք և անցանք մեր ծրագրով նախատեսված աշխատանքներին... 

Մնացածը՝ առանձին ֆոտոշարերի տեսքով:

Ինչպես որ քայլքը բնությունը և միմյանց ճանաչելու և իրարից սովորելու լավ հնարավորություն է, այնպես էլ երկրագործությունը մեր ճամփորդության բաղադրիչներից է: Միջին դպրոցի սովորողները (երկու խմբեր) Արատեսի դպրական կենտրոնում իրականացրեցին աշնանային երկրգործական աշխատանքներ...

Իսկ երեկոյան Արատեսում վառվեց թոնիրի կրակը... Համեղ գաթայի ու փախլավայի բուրմունքը բոլորին հավաքեց խարույկի շուրջ:

Արատեսի ընկույզով ու մեղրով փախլավան էլ արդեն պատրաստ է..

Գիշերվա պարզ երկինքը ուղղակի տրամադրեց մեզ երկնքի ուսումնասիրման ու գիշերային Արատեսի աստղադիտմանը: Եվ որպեզի արհեստական լույսերը չխանգարեն մեր աստղադիտմանը մենք բարձրացանք դիմացի բլրի վրա և այնտեղից դիտարկեցինք Արատեսյան երկինքը: Ուսումնասիրեցինք այդ դիրքում մեզ տեսանլի համաստեղությունները, Celestron PowerSeeker 70 EQ սիրողական դիտակից տեսանելի դարձավ Արեգակնային համակարգի գազային հսկայի մակերևութի մի հատվածը...

Comments
* The email will not be published on the website.