15 Oct
15Oct

ԲՏՃՄ բնագավառի բաց հավաք

Ժամկետը՝ Հոկտեմբերի 22-23

Աշնանային 19-րդ հավաք

Հավաքի բովանդակությունը՝

  • Բնագիտական փորձերը տարրական դպրոցում, 
  • Բնագիտական փորձերը 5-6-րդ դասարաններում, ֆիզիկական միջավայրում
  • Բնագիտական առարկաների ուսուցումը փորձի հիման վրա՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներում
  • Աշխատանք ինժեներատեխնիկական կենտրոնում, սարքաշինության լաբորատորիայում
  • Հին սարքերի կենդանացում․ ուսումնական սարքաշինություն
    Հետազոտական վարժարանի սովորողների նախագծային աշխատանքներ
  • Մաթեմատիկա առանց բանաձևերի․ պարապմունքներ, ֆիզիկական միջավայրում

Օրվա աշխատակարգը՝ 

9։00-9։30՝ մասնակիցների ընդունում, գրանցում, խմբերի բաժանում 

9։30-10։15՝ շրջայց կրթահամալիրի Մայր դպրոցում 

10։30 -12։00՝ աշխատանք խմբերով՝ ըստ հավաքի աշխատակարգի 

12։15-12։45՝ ընդմիջում 

13։00-14։30՝ ներկայանում են հյուրերը (վայրը՝ ծրագրավորման լաբորատորիա) 

14։30-15։00՝ մտքերի փոխանակում, օրվա ամփոփում (վայրը՝ ծրագրավորման լաբորատորիա)։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ֆիզիկայի ուսուցանումն ուղղված է փորձից դեպի տեսություն տանող գիտելիքների հավաքագրմանն ու ընկալման առանձնահատկություններին։ Ֆիզիկայի օրենքներն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է կատարել փորձեր, ունենալ անհրաժեշտ սարքավորումներ և գործիքներ: Փորձը միշտ ստուգում է ֆիզիկական երևույթների և օրենքների գործնական կիրառման հնարավորությունը: Նոր տեսության կառուցումը սկսվում է ֆիզիկական փորձով, հետևաբար ֆիզիկան չի կարող գոյություն ունենալ և զարգանալ առանց փորձարարների: Փորձերը կարևոր նշանակություն ունեն արդյունավետ ուսուցման համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս պատկերացնել և հասկանալ ֆիզիկական օրենքները, փորձեր անցկացնելու համար անհրաժեշտ են նաև սարքավորումներ և գործիքներ: Ստեղծելով ուսումնական միջավայրեր, սովորողը հնարավորություն է ունենում բացահայտել իր ներուժը, կատարելով անհատական փորձարկումներ և փոքրիկ հայտնագործություններ անել, միաժամանակ հասկանալի դարձնելով տեսական ֆիզիկայի բարդ դասագրքային ձևակերպումները։ Սովորածը կիրառելի դարձնելը մեր առօրյայում և կենցաղում հանդիպող ամենօրյա ֆիզիական երևութների և կենցաղային սարքերի օգտագործման մեջ «Ֆիզիկան մեր շուրջը», «Ֆիզիկան մեկ գավաթ թեյի շուրջ» նախագծերով։ Շատ հաճախ պատահում է որ այս կամ այն երևույթն առավել հասկանալի լինելու համար անհրաժեշտ փորձի ոչ բոլոր սարքերն ու պարագաներն են լինում ձեռքի տակ։ Այս դեպքում էլ մեզ օգնության են հասնում մատչելի նյութերով ամենազանազան փորձեր կատարելու մեր ՊՀԱ «Պատանի հետազոտողների ակումբ» նախագիծը։ 

Հավաքի շրջանակում սովորղները մոտիկից կծանոթանան ֆիզիկայի լաբորատորիայում կատարվող փորձերի մի մասին և ինքնուրույ փորձեր կկատարեն (կատարվող փորձեր՝ ջերմահաղորդականությունը տարբեր մետաղներում, կոնվեկցիա, չափիչ սարքերի օգտագործում, օպտիկական իլյուզիա «Տաումատրոպ»՝, «Վազող ալիք»՝ գործիքները պատրաստել են սովորողները, Նյուտոնյան ճոճանակ, «Լուսի ֆիզիկան»՝ ոսպնյակներով փորձեր օպտիակայից, լազերով փորձեր և այլն


Comments
* The email will not be published on the website.