28 Jan
28Jan

ԲՏՃՄ հեղինակային ստուգատեսային  պարապմունքներ բնագիտության լաբորատորիայում․

Նախագծի թեմա՝ Նյութի կառուցվածքը

Անցկացման վայր՝ բնագիտության լաբորատորիաներ

Նույնիսկ հին ժամանակներում (դեռևս Ք․ ա․ անտիկ Հունաստանում) մարդիկ ենթադրում էին, որ բոլոր նյութերը բաղկացած են շատ փոքր մասնիկներից: Այնուամենայնիվ, միայն տասնութերորդ դարում այս ենթադրությունները վերածվեցին քիչ թե շատ համահունչ տեսության: 

Նյութի կառուցվածքի մասին գաղափարներն օգնել են մարդկանց ոչ միայն հասկանալ և բացատրել որոշակի ֆիզիկական երևույթներ, այլև ազդել երևույթների ծագման վրա և կանխատեսել տարբեր նյութերի վարքագիծը, երբ փոխվում են արտաքին պայմանները: Ավելին, մարդիկ սովորել են ինքնուրույն արտադրել ցանկալի հատկություններով նյութեր։

Խնդրահարույց հարցեր․ Կարո՞ղ են արդյոք պարզ փորձերը մեզ հնարավորություն տան բացատրել նյութի կառուցվածքը և նրա մասին տեղեկություններ հաղորդեն։ Ինչպե՞ս բացատրել, որ նյութերը բաղկացած են մոլեկուլներից, որոնք գտնվում են անընդհատ շարժման մեջ։ Եվ որ այդ մոլեկուլների միջև  տարածություններ կան և յդ մոլեկուլները փոխազդում են միմյանց հետ։


Որոշ երևույթներ կարելի է հեշտությամբ կանխատեսել՝ հիմնվելով ձեր ամենօրյա փորձի վրա: Օրինակ, եթե դուք ձեռքերով սեղմում եք փուչիկը, այն կփոխի իր ծավալն ու ձևը։ 

Գնդակը կամ փուչիկը սեղմելով՝ կարող ենք նվազեցնել նրա ծավալը։ Հարկ է նշել, որ գնդակի ներսում օդի մասնիկների թիվը չի փոխվել։ Հետևաբար, մասնիկների միջև հեռավորությունը նվազել է։

«Նյութը բաղկացած է փոքրագույն մասնկներից, որոնց միջև կան որոշակի տարածություններ»     

Դիտարկենք մի քանի նպատակային փորձեր, որոնք որոշ տեղեկություններ կտան նյութի կառուցվածքի մասին։ Եկեք ծառից վերցնենք ամենասովորական կավիճի մի կտոր: Կարելի՞ է բաժանել։ Իհարկե, դուք հեշտությամբ կարող եք մանրացնել այն ավելի մանր կտորների: Ստացված կտորները կարող են նորից ու նորից պոկվել իրարից և բաժանվել ավելի մանր մասնիկների։ Եթե ձեր մատներով շփեք կավիճի մի փոքր կտոր, ապա կարող եք տեսնել, որ ձեր մատների վրա մնացել են կավճի փոշու փոքր մասնիկներ։ Նմանատիպ փորձ կարող եք անցկացնել ջրով։ Եթե դուք որոշակի քանակությամբ ջուր պարունակող շիշ եք վերցնում.


Փորձերի միջոցով ստուգել, թե արդյո՞ք ջրի ծավալը մեծանում է, եթե, օրինակ, դրա մեջ աղ լուծվի (նույն փորձը կատարիր աղի փոխարեն ջրին ավելացնելով շաքարավազ, սպիրտ)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ստացված լուծույթի զանգվածի մասին(Առանձին որոշիր ջրի, աղի զանվածները, համեմատիր այն ստացված լուծույթի զանվածի հետ, կատարիր համապատասխան եզրակացություն)։

Փորձ 1․ Վերցնում ենք սովորկան ներարկիչը սկզբում ներս ենք քաշում օդը՝ ներարկիչի մխոցի օգնությամբ, այնուհետև բերանը կիպ պահելով սեղմում ներարկիչի մխոցը։ Նկարագրիր առաջադրիր որևէ հիպոթեզ և ներկայացրու քո եզրակացությունը։

Փորձ 2․ Դիտարկենք երկրորդ իրավիճակը. Վերցրեք մի կոլբա(չհրկիզվող անոթ) և լցրեք այն ջրով, ծածկեք բերանը խցանով, որի վրա բարակ ապակե ձող կա: Անցնելով խողովակը անցքի միջով, խողովակը մասամբ կլցվի ջրով։ Անհրաժեշտ է չափել մեջի հեղուկը, իսկ հետո տաքացնելով փոխել կոլբայի ջերմաստիճանը։ Դուք կտեսնեք, թե ինչպես ջուրը աստիճանաբար դուրս կգա անոթից։


Փորձ 3․ Անհրաժեշտ սարքեր և նյութեր.

2 սրվակ, մանր ավազ, ջուր, կալիումի պերմանգանատ, պատվանդան (штатив)։

Աշխատանքի ընթացքը. սրվակները տեղադրդրել պատվանդանին և նրանցից մեկի մեջ լցնել կեսից մի քիչ շատ ավազ, իսկ մյուսի մեջ նույն քանակությամբ կալիումի պերմանգանատի լուծույթ:

Ուշադրություն դարձրու 2 սրվակնում եղած ջրի և ավազի մակարդակներին և գրիր, թե ինչ ես կարծում,եթե 2 սրվակներ պարունակությունները դատարկես՝ լցնես մեկը մյուսի վրա,ի՞նչ տեղի կունենա ,կտեղավորվի՞ երկուսի պարունակությունը մեկ սրվակում ամբողջությամբ,թե՞ կթափվի:

1.Ենթադրությունդ գրառիր ,մինչև  փորձի կատարումը:

2.Այժմ կատարիր փորձը,այսինքն ներկված ջուրը զգուշությամբ և դանդաղ լցրու ավազի վրա,և նկարագրիր փորձի արդյունքը:

3.Ինչ տեղի ունեցավ ներկված ջրի հետ՝տեղավորվե՞ց երկրորդ սրվակի մեջ:

Եզրակացություն. Բացատրիր փորձի արդյունքը համապատասխան եզրակացություն կատարիր տեսանկարիր և տեղադրիր բլոգում։                                      

Փորձ 2․ Անհրածեշտ սարքեր և նյութեր -բարակ ,երկար սրվակ, պղնձարջասպ,կալիումի պերմանգանատ,ջուր,թել,2լաբորատոր բաժակ:

Աշխատանքի ընթացքը.պղնձարջասպով և ջրով , լաբորատոր բաժակի մեջ պատրաստիր պղնձարջասպի  խիտ լուծույթ,մեկ ուրիշ լաբորատոր բաժակի մեջ՝ կալիումի պերմանգանատի ջրային լուծույթ:Այնուհետև երկար սրվակի մեջ,նախ լցրու պղնձարջասպի  խիտ լուծույթը,որից հետո նրա վրա զգուշությամբ ավելացրու ներկված ջուրը:Սրվակի արտաքին մասից թելով կապիր սրվակի մեջ լցված երկու լուծույթների վերին մակարդակը:Այժմ բութ մատով փակիր սրվակի բերանը ,թափահարիր այնպես,որ այդ երկու լուծույթները լավ խառնվեն,լուծույթը դառնա համասեռ:Մի քանի րոպե թող խառնուրդը հանդարտվի:Ուշադիր նայիր սրվակին՝հատկապես արտաքինից կապված թելի և սրվակի մեջ գտնվող խառնուրդի մակարդադակին:Պատասխանիր հետևյալ հարցերին.1.Ի՞նչ տեղի ունեցավ սկզբնական և վերջնական մակարդակների հետ2.Ինչպե՞ս կբացատրես փորձի նման արդյունքը3.Քո պատկերացմամբ ի՞նչ կառուցվածք ունեն նյութերը։

Եզրակացություն՝ համարո՞ւմ ես ,որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը:

 Փորձ 3․ Անհրածեշտ սարքեր և նյութեր-երեք սրվակ,սրվակների պատվանդան,ջուր,կալիումի պերմանգանատ

Աշխատանքի ընթացքը. առաջին սրվակի մեջ ջուր լցրու,մեջը լցրու կալիումի պերմանգանատի բյուրեղներ,մատով փակիր սրվակի բերանը ,թափահարիր,ստացիր համասեռ լուծույթ:Այնուհետև ներկված լուծույթից մի քիչ լցրու երկրորդ սրվակի մեջ, և վրան ավելացրու մաքուր ջուր:Այժմ երկրորդ  սրվակից մի քիչ ներկված ջուր լցրու երրորդ սրվակի մեջ և նորից վրան ավելացրու մաքուր ջուր:ՈՒշադիր նայիր կատարված փորձին(երեք սրվակներին) և պատասխանիր հետևյալ հարցերին։Արա եզրակացություն.1.համեմատիր առաջի , երկրորդ, երրորդ  սրվակների ներկված լուծույթների գույները՝ո՞ր սրվակում եղած լուծույթն էավելի թույլ ներկված և ինչո՞ւ2.քո պատկերացմամբ ի՞նչ կառուցվածք ունեն այս նյութերը,ինչպե՞ս են կոչվում այդ փոքրագույն մասնիկները,որոնցից բաղկացած են այդ նյութերը3.կատարված փորձի դիտարկումներից ,ի՞նչ կարող ես ասել մոլեկուլների չափերի մասին և իրար նկատմամբ դասավորվածության մասինԵզրակացություն.համարո՞ւմ ես ,որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը

Փորձ 4․ Անհրածեշտ սարքեր և նյութեր-սրվակ,ջեռուցիչ,ներկված նյութ

Աշխատանքի ընթացքը.սրվակի մեջ կիսով չափ լցնել ներկված ջուր և այն հարմարացնել ջեռուցչի մեջ ,միացնել ջեռուցիչը և ուշադիր նայել կատարվող փորձին և պատասխանել հետևյալ հարցերին.1.ի՞նչ է տեղի ուննում սրվակի մեջ լցված գունավոր հեղուկի մակարդակի հետ2.ինչպե՞ս է փոփոխվում հեղուկի ծավալը, ջերմաստիճանից կախված3.բացատրել նրա ծավալի մեծանալը

Եզրակացություն. ի՞նչ եզրակացության հանգեցիր։ 

Փորձերը տեսանկարահանիր և տեղադրիր քո ուսումնական բլոգում։ 


Comments
* The email will not be published on the website.