25 Nov
25Nov

Առավոտյան ընդհանուր պարապմունք - Ծրագիր /Բնագիտկան վիկտորինա/ 

Տիեզերք /Ինտերակտիվ-հարցաշար/․

1․ Որքա՞ն մոլորակ կա Արեգակնային համակարգում? 

Պատ․՝ 8։
2․ Ո՞ր կենդանին է առաջին անգամ եղել տիեզերքում։ Ինչպես էր նրա անունը?


/Առաջին կենդանին, որը դուրս եկավ Երկրի ուղեծիր, Լայկա անունով շունն էր, 1957 թ․-ին  Sputnik 2 խորհրդային տիեզերանավով պտտվեց  Երկրի շուրջը/։
3․ Ճ՞իշտ է արդյոք, որ Արեգակնային համակարգից դեռևս ոչ մի տիեզերանավ դուրս չի եկել։


/«Վոյաջեր 1»-ը, որը արձակվել է 1977 թվականին, Արեգակնային համակարգի սահմանգծին է հասել և այն հատել 2012 թվականին։ Այն դարձավ առաջին արհեստական օբյեկտը, որը դուրս եկավ միջաստղային տարածություն/։


4․ Ո՞վ է առաջինն ուղղել դիտակը դեպի երկինք, դարձնելով այն աստղադիտակ, և ստացել է առաջին գիտական տվյալները։


/1609 թ-ին իտալացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Գալիլեո Գալիլեյը իր ձեռքերով պատրաստեց մի դիտակ և այն ուղղեց դեպի աստղալից երկինք: Գալիլեյի դիտակը մեծացնում էր ընդամենը 3 անգամ, սակայն դրա օգնությամբ գիտնականը բազմաթիվ նոր երկնային մարմիններ տեսավ և այնքան պայծառ, ինչպես ոչ ոք դեռևս չէր տեսել/: 
5․ Մարսի վրա երբևէ մարդ եղե՞լ է?


/Մարսը մեզանից ընդամենը 54,717,696 կմ հեռավորության վրա է։ Սա այնքան էլ շատ չէ տիեզերական հեռավորությունների համատեքստում, սակայն մարդիկ դեռևս ոտք չեն դրել Կարմիր մոլորակի վրա։ Դա սպասվում է մոտակա 4 տարիների ընթացքում/։ 
6․ Արեգակնային համակարգի 8 մոլորակների թվում կա՞ն արդյոք այնպիսիք, որոնց երբևիցե չեն մոտեցել տիեզերանավերը։


/Տիեզերանավերը մոտեցել են Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներին։ Նրանք հասել ու պտտվել են Ուրանի և Նեպտունի կողքով, մտել են Մերկուրիի, Յուպիտերի և Սատուրնի ուղեծրերը և վայրէջք կատարել Մարսի և Վեներայի մակերեսին:

7․ Կարո՞ղ եք ասել, թե քանի արևածագ և մայրամուտ են տեսնում Միջազգային Տիեզերական Կայանում գտնվող տիեզերագնացները մեկ օրվա ընթացքում։


/Կայանի տիեզերագնացները ամեն օր տեսնում են 16 արևածագ և մայրամուտ, քանի որ Երկրի շուրջ մեկ պտույտը կայանը կատարում է 90 րոպեն մեկ/:


Comments
* The email will not be published on the website.