23 Jan
23Jan

Բնագիտության և տեխնիկական ստուգատես 2025․ /երկրորդ փուլ՝ հունվարի 15-28/ 

Աշխատանքների հավաքագրում և նախնական ընտրություն․

Այս փուլում ստուգատեսին մասնակցել ցանկացողը լրացնում է սահմանված ձևի հայտ։ Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային կամ ֆիզիկական ձևով։ Համակարգող խումբը ընդունում է հայտերը, աշխատանքները։ Ներկայացված աշխատանքներից ընտրում է երրորդ փուլին ներկայացվելիք աշխատանքները։ Համակարգող խումբը իր մասնաճյուղի կայքում ապահովում է ստուգատեսի լուսաբանում, հասանելի դարձնելով ներկայացված և ընտրված նյութերը;

Հայտերի հրապարակում և լուսաբանում

Ուրախ ենք տեղեկացնել, որ Բնագիտատեխնիկական ստուգատես 2025-ի հայտերի ընդունման գործընթացն ու մասնակցների հայտագրումն ակտիվորեն շարունակվում է։ Արդեն Այս պահի դրությամբ ունենք 70-ից ավել հայտագրված աշխատանքներ։ Ներկայացված բոլոր աշխատանքները առանձնացվել են ըստ թեմատիկ ուղղությունների, որոնք համապատասխան համակարգողների ամփոփումների արդյունքում կընտրվեն ու կներկայացվեն ձեզ և ինչպես նաև լավագույնները կհրապարակվեն Միջին դպոցի ենթակայքում՝ ապահովելով թափանցիկություն և հասանելիություն։

Ներկայացնում ենք այս պահի դրությամբ մասնակցության վիճակագրությունը ըստ առարկաների և նախընտրած ուղղվածության՝

Կոչ ենք անում շարունակել մասնակցությունը և միանալ այս բացառիկ նախաձեռնությանը՝ ներկայացնելով ձեր նախագծերն ու նորարար գաղափարները։ Սա հիանալի հնարավորություն է, որպեսզի ձեր գիտելիքները և տաղանդը ճանաչվեն լայն շրջանակներում։ Սպասում ենք ձեր հայտերին և հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։ 

Մասնակիցների արդեն հայտագրված աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս պահի դրությամբ ստացել ենք` 

Ֆիզիկայից 40 - աշխատանք

Կենսաբանություն և բնագիտություն 20

Քիմիա -10 

Տեխնոլոգիա 2

Մաթեմատիկա և տրամաբանություն 6

Այլ 2

Ստուգատեսային շաբաթվա ընթացքում իրականացվել է գիշերային աստղադիտում, համագործակցություն դպրոցների հետ, սովորող-սովորեցնող նախագծեր, խաղ-վիկտորինաներ և սեմինար պարապմունքներ։ Հաջորդ շաբաթ սպասում ենք հյուրերի և հանդիպում մասնագետի հետ։ (հյուրը՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորող Աշոտ Գրիգորյանի հայրն է՝ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի արագացուցչային գծով փոխտնօրեն, ֆ.մ.գ.թ. Բագրատ Գրիգորյանը:










;


Comments
* The email will not be published on the website.