Միջին դպրոցի Բնատեխնիկական ստուգատեսի պատասխանատու՝ Նունե Թեմուրյան
Լաբորատոր նոր փորձեր
Սովորող-սովորեցնող նախագիծը մաթեմատիկայի, բնատեխնիկական առարկաններում
Բնագիտություն ուսուցման միջավայրերի ներկայացում
Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
Արտադրական ուսուցման նախագծեր կրթահամալիրում, տանը
Բնագիտությունն ու տեխնիկական ստեղծագործությունը ընտանիքում.
Հեռավար ուսուցում
Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում
ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում
Համագործակցային նախագծեր՝
152 դպրոցի բնագետների և սվորողների հետ
Սովորող-սովորեցնող նախագիծը մաթեմատիկայի, բնատեխնիկական առարկաններում՝
Հյուսիսային դպրոցի բնագետների հետ:
“PhysLab” փորձարարական լաբորատորիաներ. Փորձերի շարք:
Ուսուցողական խաղեր` մրցույթներ, տրամաբանական, մաթեմատիկական և ֆիզիկայի մրցույթների նախապատրաստում և կազմակերպում՝ Միջին և Ավագ դպրոցների սովորողների խմբերի հետ: Ձևաչափը՝ կազմված է Kahoot! ծրագրային հավելվածի օգնությամբ:
Նախագծերի համակարգող և խորհրդատու՝ Նունե թեմուրյան:
Այս տարի Միջին դպրոցից բնատեխնիկական ստուգատեսի մանակցության հայտերի քանակը 74-ն է, որոնցից 6-ը, ինչը պարզվեց ամփոփման արդյունքում, չեն համապատասխանում ստուգատեսի պահանջներին և ուղղություններին: Շատ էին նաև միևնույն սովորողի կողմից բազմակի մանակցությունը, ինչը հետագայում ներկայացվեց առանձին համապատասխան փաթեթների տեսքով:
Հարկ է վերանայել նաև ստուգատեսի անվանակարգերն ու դրանց ներկայացվող պահանջները:
Կից ներկայացնում եմ Միջին դպրոցում պլանավորած ու կատարված աշխատանքներն ու նախագծերը Word փաստաթղթի տեսքով՝ բնատեխնիկական ստուգատեսի շրջանակներում:
Դիտարկումներս ուզում եմ սկսել ստուգատեսի նախապատրաստական գործընթացին (լոգոներ, մեդիաբացիկներ) հատկացված ժամանակահատվածից (ըստ աշխատակարգի՝ Դեկտեմբերի 30-հունվարի 7), որն համընկնում է ամանորյա տոների հետ, ինչի պատճառով շատ սովորողներ պարզապես դուրս են մնում այս գործընթացից: Ինչպես նաև գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցումը նույնպես դառնում է մի փոքր անհարմար, քանի որ նրանք բոլորն էլ այդ ընթացքում գտնվում են ձմեռային արձակուրդում, ինչի հետևանքում մենք արձագանքներն ստանում ենք բավականին ուշ: Պետք է նշեմ նաև հայտերի քանակն ու որակը կախված է նաև այն հանգամանքից, որ սովորողների բլոգներում հիմնականում նյութերը պատումների և նկարների տեսքով են, իսկ մենք նրանցից պահանջում ենք գեղեցիկ տեսանյութերի ձևով ներկայացնել (հատկապես այս տարի այդ պահանջն առավել հստակ էր դրված): Նոր ու որակով աշխատանքները շատ քիչ են, մեծամասամբ նույն տրիվիալ ու պրիմիտիվ փորձերն են, ինչը որ նախորդ տարիներին էր: Եթե քանակ է հարկավոր մեզ, կարող ենք շատ նյութեր տալ, բայց դրանք կլինեն անորակ: Հետո հաշվի պետք է առնվի ոչ սովորական՝ արտակարգ ուսումնական տարին, անընդհատ առցանց ընդհատումներով, էլ չասած վերջին իրադարձությունները:
Ուրախությամբ կարելի է արձանագրել, որ այս տարի շատ ակտիվ գործում էին մեր լաբորատորիաները, գրեթե միշտ մարդաշատ: Այդ առումով հատկապես ակտիվ էին սովորող- սովորեցնող, համագործակցային նախագծերը:
Նորություն էր նաև արտադրական ուսուցման նախագծերը, որոնց մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին Միջին դպրոցի սովորողներն ու դասավանդողները: Այստեղ նույնպես նկատվեց մասնակիցների առանձնակի ակտիվությունը:
Իսկ ինչ վերաբերվում է անցկացվող ստուգատեսի մասնակցության համար հիմնական շարժառիթ հանդիսացող մրցանակին, կարծում եմ ստուգատեսն ավելի շոշափելի, ավելի գայթակղիչ ու դրսից ուրիշ դպրոցների և կազմակերպությունների սովորողների համար առավել լուրջ կդառնա նաև հստակ սահմանված մրցանակի դեպում (կարծում եմ գումարային), որը նաև մոտիվացնողը կհանդիսան ստուգատեսային հայտերը լրացնելու համար, ինչը կմեծացնի ստուգատեսի մասնակիցների շրջանակը (ավելի բարձր տարիքի սովորողներին մենք պարզապես համոզում ենք հայտեր լրացնեն):