Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես 2021թ.
Նպատակը
Բնագիտության և տեխնիկական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակն է հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական փորձի ներկայացումն ու տարածումը, բնագիտական, մաթեմատիկական, էկոլոգիայի և ինժեներատեխնիկական գիտությունների ուսուցման նոր կազմակերպման մեթոդների ամփոփումը։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։ Մասնակիցներկրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատներ, այլք:
Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ուղղություններն են՝
Աշխատակարգը՝Դեկտեմբերի 30-հունվարի 7
Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 11-30,Անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի գրանցում, նյութերի հրապարակում, վարպետության դասերի լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:Հունվարի 29,30՝ստուգատեսային տոն-ղափամա:Ստուգատեսին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը հետևյալ հղումով՝ Մասնակցության հայտ (հայտաձև)
Անվանակարգին ներկայացվող պայմաններն ու պահանջները՝
Բնագիտություն ուսուցման փորձնական և տեսական նյութերիի ուսումնասիրությունը, հետազոտական, նախագծային աշխատանքները, ցուցադրումներն ու լաբորատոր և փորձնական աշխատանքները, ուսումնասիրվող թեմաներին վերաբերող գիտահանրամատչելի ֆիլմերի դիտումն ու քննարկումը, ինչպես նաև մեծ քանակով միջառարկայական և կենցաղային կապերը հաշվի առնելով՝բնագիտության ուսուցման միջավայրը կարող է հանդիսանալ հետևյալ հարթակները՝
Բնագիտություն ուսուցման միջավայրերի պահանջներից են հանդիսանում՝
Մշակող՝ Նունե Թեմուրյան
Միջին դպրոցի դասավանդողների՝
. Բնատեխնիկական ստուգատես 2021-ի շրջանակներում հունվարի ընթացքում պլանավորած և կազմակերպվող աշխատանքների մասին. (նախագծեր, օր, ժամ, վայր, նպատակ):
Միջին դպրոցի համակարգող՝ Նունե Թեմուրյան