20 Dec
20Dec

Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակից՝ ՀՀ ԿԳՄՍՆ

Պաշտոնական կայք`  hakobhakobyan.mskh.am

Ժամանկահատվածը՝

Հունվարի 9-27

2023-ի ստուգատեսի նպատակը, բովանդակությունն ու կազմակերպման ընթացքը, ներկայացվող պահանջներ, ժամանակացուց, համակարգողների նախագծեր, առաջարկներ։

Նպատակը՝ 

Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում: 

Ձմեռային ստուգատեսի համակարգողների հավաք /Դեկտեմբերի 21, ժամը՝ 15:15, ավագ դպրոցի ընթերցասրահ/

Միջին դպրոցի ստուգատեսի հայտաձև 

Տեղեկատվության հիմնական աղբյուրներ՝

Կազմակերպումը՝

  • ուսումնական նախագծի, փաթեթի ներկայացում բլոգում, կայքում, սոցցանցում
  • ուսումնական բաց պարապմունք, համերգ, ցուցադրություն
  • համագործակցային հանդիպում
  • վարպետության պարապմունք
  • կլոր սեղան
  • արտագնա նախագիծ

Մասնակիցը ներկայանում է՝

  • մենակ
  • խմբով
  • ջոկատով
  • ընտանիքով
  • նախագծային խմբով

Ուղղությունները՝

բնատեխնիկական հավելվածներ (հեռախոսային հետաքրքիր ուսումնական հավելվածներ’ ապարների, բույսերի, տեղանքի բարձրության որոշման և այլն)

իմ ստեղծած գործիքը, 

հայտնի գործիքի նոր կիրառում

բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում

պարտեզապուրակային գործունեություն

լաբորատոր նոր փորձերի նախագծեր և արդյունքներ

ուսուցողական խաղերի և ծրագրերի  կիրառությունբնագիտության դասավանդման փորձ (մանկավարժական հոդված), 

մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում

Միջին դպրոցի նախագծերը դասավանդողների բլոգից.

Գայանե Սարգսյան

Անժելա Բլեյան

Գայանե Մխիթարյան

Անի Ժամհարյան

Վարսենիկ Գրիգորյան

Հասմիկ Ուզունյան

Նունե Թեմուրյան

Բնագիտատեխնիկական ստուգատես 2023-ի առանձնահատկություն

Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ: Սովորղները ներկայացնում են անհատական կամ խմբայինփորձեր, որոնք իրականացվել են տանը կամ լաբորատոր պայմաններում: Լաբորատոր փորձերի ժամանակ պետք է ներկայացվի փորձի անվտանգության կանոնների պահպանումը, լաբորատոր փորձի ընթացքը և վերջնարդյունքը: 

Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում: Սովորողները ներկայացնում են տանը կամ դպրոցում իրենց կողմից ստեղծած գործիքները, որոնք կիրառելի են առօրյա կյանքում: Կրտսեր տարիքի սովորողները կարող են նաև ներկայացնել իրենց ծնողների օգնությամբ ստեղծած գործիքները: 

Ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն: Այս անվանակարգում սովորողները ներկայացնում են իրենց կողմից հաճախ օգտագործվող ուսուցողական խաղերն ու ծրագրերը, որոնք օգնում են ուսումնական դպրոցեսի ընթացքում: Առավել բարձր կգնահատվեն հեղինակային խաղերն ու ծրագրերը: 

Իմ ստեղծած ռոբոտը: Այս անվանակարգում ներկայացվում են ինչպես արդեն պատրաստի ռոբոտներ, այլ նաև ռոբոտների նախագծեր: Կարող են ներկայացվել ինչպես առանձին ռոբոտների մակետներ, այնպես էլ պատրաստի ռոբոտների վրա կատարված ծրագրային նորարարությունները: 

Բնագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (մանկավարժական հոդված), մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում: 

Այս անվանակարգում ներկայանում են բնագետ դասավանդողները՝ ամփոփելով իրենց մեկ տարվա գործունեությունը՝ շուրջտարյա իրականացրած նախագծերի ամփոփման տեսքով; Աշխատանքները ներկայացվում են մանկավարժական հոդվածի տեսքով: Այս անվանակարգում ընդունելի են նաև կատարված թարգամանությունները, որոնք, որպես ուղեցույց, օգտագործվում են ուսումնական դպրոցեսի կազմակերպման ժամանակ: 

ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում:  Ներկայացվում են սովորողների կամ դասավանդողների կողմից օգտագործվող ծրագրերը, որոնց կիրառելի են տարբեր դասընթացների ժամանակ: Աշխատանքը պետք է ներառի ինչպես ծրագիրը յուրացնելու բաղադրիչ, այնպես էլ ներկայացվի տվյալ ծրագրի կիրառման արդյունավետությունը:  

Դպրոցը՝  բնագիտական շուրջտարյա լաբորատորիա: Դասավանդողները սովորողների խմբի հետ ներայացնում են աստեղծված միջավայրը, որտեղ կազմակերպվում են բնագիտության և տեխնիական ստեղծագործության դասընթացները: Կարող են ներկայացվել կրթահամալիրում գործող լաբորատորիաները, արտադրամասերը, ջերմոցները, ուսումնական ագարակը: Այս անվանակարգում կարող են ներկայացվել նաև կրթահամալիրից դուրս գործող լաբորատորիաները, թանգարանները և այլ ուսումնական միջավայրերը: 

Տիեզերքի իմացումի հրճվանք աստղացուցարանում. լուսաբանող նյութերի փաթեթ: Ստուգատեսային ճամբարի ողջ  ընթացքում գործելու են աստղացուցարանն ու օրբիտարիումը, որոնց շնորհիվ նախագծային խումբը «սովորող-սովորոցնող» նախագծի շրջանակներում կտրսեր տարիքի սովորողներին մատցվող դասերի շնորհիվ կամփոփի «Տիեզերք» նախագիծը՝ ամողջացնելով ուսումնական փաթեթները: 

Բնագիատեխնիական բաց պարապմունքների փաթեթ, սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում: Սովորողների խումբերը ներկայացնում են իրականացված բաց դասերի փաթեթներովորտեղ ներառված են կրտսեր տարիքի սովորողների համար կազմակերպված դասերի ամփոփիչ արդյունքները: 

Առաջարկում եմ՝ 

Բնագիատական ստուգատեսի շրջանակներում ներառել Պատանի հետազոտողների ակումբի գործունեությունը՝ նախագիծը այստեղ  - Միասին ստեղծում ենք միջավայր, որը նպաստում է համագործակցությանը և ապագա հմտությունների զարգացմանը: Ստուգատեսային շրջանը լավագույն ժամանակն է հանդիսանում նման համագործակցային նախագծերի կազմակերպման, մրցույթների անցկացման, բնագիտական վիկտորինաներ, փորձերի խմբային ցուցադրությունների համար:

Ստուգատեսի ժամանակացույցը  հունվարի 9-31:

Հայտերի ընդունում, բաց դասերի անց կացում, հրապարակումներ կրթահամալիրի կայքում ու ենթակայքերում, հոդվածների հրապարակում, ստուգատեսի ամփոփում։:   


Comments
* The email will not be published on the website.