Բնագիտության լաբորատորիաներում Մայիսյան հավաքի երկրորդ շաբաթվա ընթացքում շարունակվում են քիմիական և ֆիզիկական փորձերի ցուցադրությունները: Այս անգամ Միջին դպրոցի սովորողները հետաքրքիր փորձեր ներկայացրեցին Արևելյան դպրոցի իրենց կրտսեր ընկերներին:
«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում Միջին դպրոցի սովորողները ցուցադրեցին հետաքրքիր փորձերի շարք ֆիզիկայից և քիմիայից՝ «Հրաբուխ», «Փարավոնի օձերը», «Հրավառություն», «Փղի ատամի մածուկ», «Կայծակ», «Արքիմոդյան ուժ», «Մարմինների լողալու պայմաններ», «Դիֆուզիա»:
Ժամանակահատված - Մայիսյան հավաք՝ երկրորդ շաբաթ:
Նախագծի նպատակը՝
Ֆիզիկական և քիմիական փորձեր կատարելու հմտությունների, կարողությունների և գիտելիքների փոխանցումը կրտսեր դպրոցի սովորողներին:
Խնդիրներ՝ առաջացնել հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ կրտսեր տարիքի սովորողների մոտ, տարածել և փորձի փոխանակման միջոցով առավել հասկանալի դարձնել մեզ շրջապատող երևույթները:
Ընթացքը ՝
Միջին դպրոցի սովորողները իրենց կրտսեր ընկերներին սովորեցնում են լաբորատորիայում անվտանգ աշխատելու , լաբորատոր սարքերից օգտվելու կանոնները: Ինչպես նաև կատարում են հետաքրքրաշարժ փորձեր, պատմում են փորձի ընթացքի, անհրաժեշտ նյութերի և ակնկալվող արդյունքների մասին:
Արդյունքները նկարաշարով.
Արքիմեդյան ուժ: Մարմինների լողալու պայմանները
Пример текста