Բնագիտության մասնախմբի աշխատանքները մանկավարժական գարնանային ճամբարի ընթացքում՝ մարտի 25-29։
Աշխատակարգը՝ Հ․ Հակոբյան բնագիտական կայքում։
Գարնանային մանկավարժական ճամաբարի՝ մարտի 25-29 ընկած ժամանակահատվածում կրթահամալիրի բնագետները մասնակցեցին հատուկ ընտրված աշխատակարգով հագեցած բնագիտության մասնախմբի հանդիպումներին։ Բազմաբովանդակ և հետաքրքիր աշխատակարգը ներկայացնենք հերթականությամբ։
Կրթահամալիրի բնագիտական լաբորատորիաների՝ Մայր դպրոցի կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, դպրոց պարտեզների լաբորատորիաների, սարքաշինության և ինժեներատեխնիկական կենտրոնների մաքրության, վերակահավորման աշխատանքներ։
«Փորձարարական կարողություններ»․
Մարտի 25, ժամը 12։00 /ֆիզիկայի լաբորատորիա/․
Կրթահամալիրի բնագետները ներկայացրեցին փորձարարական կարողությունների մասին իրենց պատկերացումները՝ հենվելով սեփական փորձի վրա։
Մարտի 26 , ժամը 12։00 /սարքաշինության լաբորտորիա/
Ծանոթացում և աշխատանք գործիքներով;
Նախագիծ ֆիզիկայի լաբորատորիայի համար՝ «Մահվան օղակ» լաբորատոր գործիքի ստեղծում։
Նախագծի նպատակը. ուսումնասիրել այն ֆիզիկական պայմանները, որոնց դեպքում գնդակը, սահելով թեք հարթությունով, ուղղահայաց հարթությունում «մահվան օղակ» է գծում: Ուսումնասիրության առարկան գնդակի մեխանիկական շարժումն է ուղղահայաց հարթությունում թեքված սահանքով, ստուգել էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքները մահվան օղակի միջոցով։ Գտնել աենափոքր հնարավոր բարձրությունը, որտեղից կարող է մարմինը գլորվելով սահել մահվան օղակը հաղթահարելու համար։ Նվազագույն բարձրության հաշվարկ, որով գնդակը սահում է թեք հարթակով՝ «մահվան օղակ» ստեղծելու համար և այդ հաշվարկված բարձրությամբ «մահվան օղակ» ստեղծելու հնարավորությունը փորձարարական եղանակով:
Մարտի 27, ժամը 12։00 /քիմիայի լաբորատորիաներ/
Փորձարարական աշխատանքը քիմիայի պարապմունքներին․ ներկայացնում են Վեներա Խառատյանը, Վարսենիկ Գրիգորյանը, Էմմա Այվազյանը, Անի Ժամհարյանը։ Մասնագիտական զարգացման սեմինարին մասնակցեց և հետաքրքիր չկրկնվող փորձեր ներկայացրեց նաև կրթահամալիրի հյուր Երևանի Մ. Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցի աշակերտ Ալեք Մանվելյանը։
Մարտի 29, ժամը 12։00 /ինժեներատեխնիկական կենտրոն/ էլեկտրական չափիչ սարքեր, շղթաներ։
Բնագետներին ներկայացվեցին Հոսանքի և լարման չափման սարքեր, բացատրվեց և իրականացվեց դրանց կիրառումը գործնականում։ Հոսանքի և լարման չափման սարքեր, թվային բազմաֆունկցիոնալ մուլտիմետրեր հաստատուն և փոփոխական հոսանքի ուժի, լարման չափման համար, սնուցման աղբյուրների միացված շզթաներում կատարվեցին համապատասխան չափումներ, ռեոստատի օգնությամբ փոփոխելով դիմադրությունը շղթայում։