17 Mar
17Mar

/Աշխատանք սովորողների համար/

Նախագծեր.

«Գարնանային նախագծեր» 

Ընտանեկան, զատկական ուսումնական նախագծեր. (ՄՍԿՀ, Միջին դպրոց):

Կազմել և ներկայացնել ուսումնական նյութեր, տեսանյութեր կամ սլայդներ հետևյալ թեմաներից որևէ մեկի շուրջ. (թեմայի ընտրությունն ըստ սովորողի ցանկության):

  1. Բնության մեջ և տեխնիկայում լծակի կիրառումը:  
  2. Տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ աշխարհը:
  3. Ինչու՞ ծառերը չեն հասնում մինչև երկինք:
  4. Շուրջտարյա նախագծեր ՝“PhysLab” տնային-ընտանեկան փորձարարական  լաբորատորիաներ. 

«Փոքրիկ անձնական լաբորատորիաներ տանը»:  (Կատարել ամենատարբեր փորձեր  նկարահանել, մեկնաբանել և հղումն ուղարկել ինձ`  Փորձերի ընտրությունն ըստ ձեր ցանկության (փորձերը կարող եք կատարել ինչպես տանը այնպես էլ ձեր բակում), ի դեպ փորձերը կատարելիս կարող եք գործածել ինչպես ձեր ձեռքի տակ եղած պարագաներն ուհասարակ չափիչ գործիքները, այնպես էլ սկսած նորագույն թվային տեխնոլոգիաներից մինչև  phyphox ծրագիրը, որպես նոր գործիք: (Ֆիզիկայում օգտագործվող չափիչ սարքերի համալիրի ներբեռնումն ու գործածաումը մեկ հեռախոսում՝ phyphox ծրագիրի կիրառումը, անհատական փորձարկումներ և տանը կատարվող  ամենատարբեր փորձեր):

4. Նախագիծ՝ «Տիեզերքը մենք ենք»;

«Սովորական հավկիթն իրենից ներկայացնում է Երկրի լավագույն  մոդելը: Շատ բարակ կեղև, ինչպես երկրակեղևը, դեղնուցը միջուկն է, իսկ սպիտակուցը` Երկրի միջնապատյանը»:

5. Նախագիծ՝ «Զատկական ձվի ֆիզիկան»:

Ծրագրի հեղինակ՝ Նունե ԹԵմուրյան

Ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ծրագրի նպատակը. Սովորողներին ներգրավել շրջապատող աշխարհի գիտական գաղափարի ձևավորման գործընթացում, հավաքած տեղեկությունների և ստացված գիտելիքների հիման վրա կատարել փորձեր, նկարագրել այն, բացատրել դիտարկվող ֆիզիկական երևույթը, եզրակացություններ անել, ամփոփել, պատրաստել ուսումնական նյութ և տեղադրել այն անձնական բլոգում, ինչպես նաև զարգացնել նյութերը հավաքելու, մշակելու և համապատասխան ձևով ներկայացնելու հմտություններ:

ա․ Ձվի թարմությունն ստուգելու հնարավոր միջոցները:

բ․ Ինչպե՞ս ստուգել՝  եփած է ձուն թե ոչ:

գ․ Ինչպե՞ս ճիշտ  խաշել ձուն:

դ․ Ո՞ր երևույթն է ընկած ձվի ներկման հիմքում և ինչպես է այն արտահայտվում: Բացատրել:

ե․ Ինչո՞ւ չի կարելի ձուն տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ:

զ․ Ո՞ր ծայրից է ավելի հեշտ կոտրվում ձուն:

է․ Ինչպես կարելի է ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակության ստուգումը:

Կատարել փորձեր.

  1. Ինչպես խաշած ձուն ամբողջությամբ տեղավորել ապակե շշի մեջ: Բացատրել այն և ամփոփել:
  2. Գունզարդել ձուն և բացատրել տեղի ունեցած  ֆիզիկական երևույթն ու կատարման գործընթացը: Դիֆուզիա:
  3. Ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակը: Բացատրել և կատարել համապատասխան եզրակացություն:

    «Ներքին էներգիա»

Միջառարկայական նախագծեր՝«Նյութի կառուցվածքը: Ագրեգատային վիճակներ»; «Ջերմային երևույթներ»;

Շուրջտարյա նախագծեր ՝“PhysLab” տնային-ընտանեկան փորձարարական  լաբորատորիաներ. 

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ՝   (Ժամկետը՝  ՄԱՐՏԻ 22 - ԱՊՐԻԼԻ 15 )

Զատկական և ընտանեկան ուսումնական նախագծեր. (ՄՍԿՀ  Միջին դպրոց)

Կազմել և ներկայացնել ուսումնական նյութեր, տեսանյութեր կամ սլայդներ հետևյալ թեմաներից որևէ մեկի շուրջ. (թեմայի ընտրությունն ըստ սովորողի ցանկության):

  1. Բնության մեջ և տեխնիկայում հանդիպող ջերմաստիճանները:
  2. Կենդանիների և թռչունների մարմնի ջերմաստիճանը:
  3. Շուրջտարյա նախագծեր ՝“PhysLab” տնային-ընտանեկան փորձարարական  լաբորատորիաներ. 

«Փոքրիկ անձնական լաբորատորիաներ տանը»:  (Կատարել ամենատարբեր փորձեր  նկարահանել, մեկնաբանել և հղումն ուղարկել ինձ`  Փորձերի ընտրությունն ըստ ձեր ցանկության (փորձերը կարող եք կատարել ինչպես տանը այնպես էլ ձեր բակում), ի դեպ փորձերը կատարելիս կարող եք գործածել ինչպես ձեր ձեռքի տակ եղած պարագաներն ուհասարակ չափիչ գործիքները, այնպես էլ սկսած նորագույն թվային տեխնոլոգիաներից մինչև  phyphox ծրագիրը, որպես նոր գործիք: (Ֆիզիկայում օգտագործվող չափիչ սարքերի համալիրի ներբեռնումն ու գործածաումը մեկ հեռախոսում՝ phyphox ծրագիրի կիրառումը, անհատական փորձարկումներ և տանը կատարվող  ամենատարբեր փորձեր):

4. Նախագիծ՝ «Տիեզերքը մենք ենք»;

«Սովորական հավկիթն իրենից ներկայացնում է Երկրի լավագույն  մոդելը: Շատ բարակ կեղև, ինչպես երկրակեղևը, դեղնուցը միջուկն է, իսկ սպիտակուցը` Երկրի միջնապատյանը»:

Աշխատանքներ բնագիտական կայքում՝

Բնագիտական կայք «Ջոն Դոլթոն»

Պատանի Հետազոտողների Ակումբ

Ուսումնական նախագծերի համակարգում՝ Բնագիտության ֆլեշմոբի համակարգում

Հեռավար ուսուցում    Ինքնակրթություն: Հոդված: Թարգմանական աշխատանք: Բնագիտական կայք: Այլ աշխատանքներ․․․

Բակային հերթապահություն 

Առավոտյան ուսումնական ժամերգության



Comments
* The email will not be published on the website.