Մայիսյան ստեղծագործական հավաքին Պատանի Հետազոտողների Ակումբը (ՊՀԱ) ներկայացավ պարզ գիտափորձերով, և անցկացրեց գիտական խաղ-մրցույթ Արևելյան դպրոցի 5-րդ դասարանի փոքրիկ բագետիկների համար:
Համագործակցային այս նախագիծը` Ես հետազոտող եմ..., հնարավորություն տվեց ՊՀԱ-ին այս տարվա ընթացքում կուտակած փորձն ու հմտությունները փոխանցել իրենց կրտսեր ընկերներին:
Նախագծի նպատակը - հետազոտական մեթոդների ներդրումը կրտսեր դպրոցների կրթական գործընթացում, պարզ, մատչելի նյութերի օգնությամբ փորձել բացահայտել մեր շուրջը տեղի ունեցող ամենասովորական երևույթները, ինչպես նաև խթանել թիմաին աշխատանքի կարևորությունը, նպաստել սովորողի ստեղծագործական և անհատական մտածողության բացահայտմանն ու զարգացմանը:
Ակումբի գործունեության ներկայացումից հետո սովորողները բաժանվեցին թիմերի(այս գործընթացը ևս առանձնահատուկ ձևով կազմակերպվեց, ինչը ավելացրեց երեխաների ոգևորությունը), կատարեցին հետաքրքրաշարժ փորձեր՝ ձեռքի տակ եղած մատչելի նյութերով, պատասխանեցին վիկտորինայի հարցերին, լուծեցին տրամաբանական առաջադրանքներ, մասնակցեցին կառուցողական խաղերին: Ճանաչողության հիմնական մեթոդներով իրենց ավագ ընկերների օգնութամբ այսօր նրանք արդեն հետազոտում են շրջակա միջավայրը, փորձում բացահայտել իրենց շուրջը տեղի ունեցող ամենասովորական երևույթները։
Համակարգողներ
Միջին դպրոց` ՊՀԱ (Նունե Թեմուրյան)
Արևելյան դպրոց՝ Հայրենագետիկ բնագետիկ (Իվետա Ջանազյան)
Դիտեք ֆոտոշարը և տեսանյութը:
Տեսանյութը՝ Իվետա Ջանազյանի: