«Օգտագործենք մեր գիտական ներուժը՝ յուրաքանչուրս մեր հնարավորությունների սահմաններում»:
Այս կարգախոսն այսօր առավել քան ակտուալ է գիտության բոլոր բնագավառներում՝ ֆիզիկա, մաթեմատիկա, աստղաֆիզիկա, ռոբոտաշինություն, ծրագրավորում, տեղեկատվական անվտանգություն, մեդիահմտություններ, անիմացիա, ժուրնալիսիկա, բժշկություն և այլն...
1. Ուսումնասիրել հայտնի ֆիզիկոսների (այդ թվում հայազգի անվանի գիտնականների) կյանքն ու գործունեությունը և հետաքրքիր փաստեր նրանց մասին, ներկայացնել նրանց հայտնագործությունները, որոնք փոխեցին աշխարհն ու նրա մասին պատկերացումները: Արիստոտելից մինչև Գալիլեո Գալիլեյ՝ ազատ անկում, Արքիմեդ, Իսահակ Նյուտոն՝ դինամիկայի օրենքներ կամ «Ֆիզիկայի հանճարը- Իսահակ Նյուտոն» , Բլեզ Պասկալ՝ Հիդրոստատիկայի օրենքներ; Նիկոլա Տեսլա՝ գյուտարար էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի, փոփոխական հոսանքի ժամանակակից էլեկտրամատակարարման համակարգում ունեցած իր ներդրումները, Ալբերտ Էյնշտեյն:
2. Ընտրության խումբ՝ Ֆիզիկա-աստղագիտություն.
Հայ անվանի աստղագետներ: Ուսումնասիրել և ներկայացնել հայտնի աստղագտների կյանքն ու գործունեությունը:
Օպտիկական աստղադիտակի կառուցվածքի ուսումնասիրում, անհրաժեշտ մասերի՝ բացակայող օկուլյարների հայթայթում և համալրում, էլեկտրական հոսանքին միացնող և աստղադիտակը սնուցող վնասված հաղորդալարի վերանորագում կամ փոխարինում նորով, փնտրում և համալրում; աշնանային երկնքի ուսումնասիրում: (ֆիզիկական միջավայրում, պահպանելով համաճարակային անվտագության կանոնները): Ներկայացնել նյութեր տարբեր տիպի ասղադիտակների մասին՝ ռադիոալիքային՝ Հերունու, Հաբլ տիեզերական աստղադիտակը:
Լրացուցիչ տեղեկություն. Առաջին աստղադիտակի գծագրերը հայտնաբերվել են Լեոնարդո Դա Վինչիի գրառումներում։ Առաջին աստղադիտակը կառուցել է Յոհան Լիպերսգեյը 1608 թվականին։ Աստղադիտակի ստեղծումը նույնպես վերագրում են նրա ժամանակակից Զաքարիաս Յանսենին:
Առաջինը, ով ուղղել է դիտակը դեպի երկինք, դարձնելով այն աստղադիտակ, և ստացել է առաջին գիտական տվյալները եղել է Գալիլեո Գալիլեյը: 1609 թվականին նա ստեղծել է իր առաջին դիտակը, երեք անգամյա խոշորացումով։ Նույն տարվա ընթացքում նա կառուցեց ութանգամյա խոշորացմամբ մոտ կես մետր երկարությամբ աստղադիտակ։ Ավելի ուշ, նա կարողացավ կառուցել մոտ մեկ մետրանոց աստղադիտակ, որի օբյեկտիվի տրամագիծը կազմում էր 4,5 սմ, և այս դիտակը ապահովում էր 32-անգամյա խոշորացում։ Դա չափազանց անկատար գործիք էր, այն ուներ բոլոր հնարավոր աբերացիաները, այնուամենայնիվ, նրա օգնությամբ Գալիլեյը կատարեց մի շարք հայտնագործություններ։