02 Oct
02Oct

Նախագիծ - Մասնակցություն գիտության փառատոնին՝

Գիտության շաբաթ/ Science Week / Ազատության հրապարակ

Նախագծի անցկացման վայրը՝ Ազատության հրապարակ;

Նախագծի ժամկետ՝ Հոկտեմբերի 4

Մեկնում՝ Հոկտեմբերի 4-ին, ժամը 13։00

Վերադարձ՝  Հոկտեմբերի 4-ին, ժամը 17։00

Հոկտեմբերի 1-ից 6-ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի համազգային Գիտության շաբաթ։ Գիտության շաբաթվա բազմաչափ և ապակենտրոնացված միջոցառումները կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլև մարզերում՝ նպատակ ունենալով հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնել գիտության կարևորությունը։

Ի՞նչ է գիտությունը։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում։ Ինչպե՞ս է գիտական միտքը տեսությունից ու գիտափորձից անցնում պրակտիկ կիրառության։ Ինչպե՞ս են անցկացվում գիտափորձերը։ Ի՞նչ գիտական ինստիտուտներ կան Հայաստանում։ Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններն է տալիս Գիտության փառատոնին նվիրված միջոցառումների շարքը։ Վեց օր շարունակ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունենալիք գիտության փառատոնին կմասնակցեն գիտական ինստիտուտներ, համալսարաններ, ինչպես նաև կրթական և տեխնոլոգիական համայնքի կազմակերպություններ ու ընկերություններ։ Գիտության փառատոնի նվիրված միջոցառումներ ծրագիրն Ազատության հրապարակում բաժանված է երեք թեմատիկ մասերի։

  • գիտությունն ամենուրեք է՝ հոկտեմբերի 1-2, որը կբացահայտի գիտության ամենօրյա ներկայությունը մեր կյանքում. 
  • մասնագիտական կողմնորոշում՝ հոկտեմբերի 3-4, որի շրջանակում կկազմակերպվեն հանդիպումներ և սեմինարներ երիտասարդների համար՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին. 
  • գիտական ֆանտաստիկա՝ հոկտեմբերի 5-6, որը գիտության ապագային նվիրված միջոցառումների շարք է:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը իր մասնակցությունն է ունենալու «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը։ Այս շաբաթվա ընթացքում կանցկացվեն բաց դաս-պարապմունքներ, բնագիտական մրցույթ-վիկտորինաներ՝ տարատարիք սովորողների համար, ինչպես նաև մեր բնագիտական լաբորատորիաներում կանցկացվեն բազմաթիվ գիտափորձեր, որոնց արդյունքում նկարահանված տեսանյութերը կուղարկվեն փառատոնի կազմակերպիչներին։ Կունենանք նաև հրավիրված երիտասարդ գիտնականի հետ զրույց-քննարկումներ։ 

Հոկտեմբերի 4-ին նախատեսվում է կրթահամալիրի մի խումբ սովորողների այց Ազատության հրապարակում 

Մասնակցություն Գիտության փառատոնին՝ գլխավոր տաղավարում հանդիպում֊քննարկումների համար նախատեսված հագեցած ծրագրին, ինչպես նաև գիտատեխնոլոգիական ամենահետաքրքիր թեմաներով դասախոսություններ լսելու հնարավորություն ունեք։ Ծանոթացում «Բազումք» տիեզերական լաբորատորիայի աշխատանքներին։

Շրջայց Ազատության հրապարակում տեղադրված փառատոնի մասնակից մյուս գիտական կենտրոնների կողմից ներկայացված տաղավարների աշխատանքներին, որտեղ անցկացվող միջոցառումները կբացահայտեն գիտության ամենօրյա ներկայությունը մեր կյանքում։

Մասնակիցներ՝ կրթահամալիրի տարատարիք սովորողներ

  1. Վարդանյան Գևորգ /7-րդ դասարան/
  2. Զալինյան Ալբերտ /8-րդ դասարան/
  3. Պետրոսյան Արթուր /8-րդ դասարան/
  4. Խաչատրյան Քնարիկ /7-րդ դասարան/
  5. Կարապետյան Միլենա /8-րդ դասարան/
  6. Մելքոնյան Նարե /8-րդ դասարան/
  7. Անժելա Մնացականյան /9-րդ դասարան/
  8. Էլիզա Տոնոյան /-րդ դասարան/
Comments
* The email will not be published on the website.