30 Apr
30Apr

Ապրիլի 26-ին ԵՊՀ-ի ՝ ISTC հիմնադրամի գրասենյակում  տեղի ունեցավ Համազգային գիտության շաբաթվան նվիրված «Գիտուժ» https://gituzh.am/ նախաձեռնության կազմակերպած հանդիպում-քննարկում։ Քննարկմանը մասնակցում էին բնագիտական առարկաների դասավանդողներ հանրապետության երկու տասնյակից ավել դպրոցներից։ 

Oրերս «Գիտուժ» նախաձեռնության հրավերով մասնակցեցինք «Գիտության շաբաթ» նախագծին նվիրված հանդիպում-քննարկմանը։ Ծանոթացանք հոկտեմբերին Հայաստանում գիտության համազգային շաբաթվա միջոցառման կազմակերպման մանրամասներին, ունեցանք արդյունավետ քննարկումներ։  («Գիտուժը» հանրային նախաձեռնությունը ձևավորվել է 2021 թվականին, որի առաքելությունն է հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով)։

Առաջին անգամ Հայաստանում պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության շնորհիվ գիտության շաբաթվա ընթացքում, հոկտեմբերի 1-7-ը, կազմակերպվելու են հարյուրավոր միջոցառումներ և միջազգային գիտաժողովներ՝ ընդգրկելով Հայաստանի տարբեր քաղաքներ և գյուղեր։

Մոտեցնելով գիտությունը հասարակությանը կարգախոսը կրող գիտության հանրահռչակման համազգային շաբաթվա քննարկումների ընթացքում ներկայացվեց ՀՀ ամբողջ տարածքում բազմաբովանդակ միջոցառումների անցկացման ուղեցույցը և այլ մանրամասեր։




Comments
* The email will not be published on the website.