Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը.
Անցկացման ժամկետը՝ 26.09-30.09
Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան
15 ժամ, 1 կրեդիտ
Օր 1. Առաջադրանք 1.
Առաջին պարապմունք․ 3 ժամ
Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում (Հանրակրթության մասին ՀՀ օրենք) սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․
Հոդված 18. | Սովորողների գնահատումը և ատեստավորումը |
1. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
2. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:
3. Ուսումնական հաստատության շրջանավարտին տրվում է ավարտական փաստաթուղթ: Ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 27. | Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները |
Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`
7. Ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․
Գնահատումը անընդհատ տեղի ունեցող շարունակական գործընթաց է: Այն ամենուր է և՛ տարածության, և՛ ժամանակի մեջ: Ոչ ճիշտ գնահատումը կարող է կործանարար լինել(օրինակ՝ մեր հակառակորդի հնարավորությունների ոչ ճիշտ գնահատման հետևանքով կարող ենք կրել ցավալի պարտություն): Գնահատումը ձևավորում է սովորողի աշխարհայացքը: Եվ ճիշտ գնահատումը նպաստում է, որ մարդը ճիշտ, հնարավորինս օբյեկտիվ ընկալի այն ամենը ինչը տեղի է ունենում իր շրջապատում: Հակառակ դեպքու նա կորցնում է գնահատման արժևորելու այդ ամբողջ հնարավորությունը:
Ըստ հեղինակային ծրագրի սովորողի գործունեությունը գնահատվում է ուսումնական տարվա չորս շրջաններից յուրաքանչյուրում (ընթացիկ գնահատում): Ամփոփիչ գնահատումը կատարում է դասավանդողը՝ ընթացիկ գնահատման արդյունքներով: Դպրոցը ավարտող սովորողին գնահատականները անրաժեշտ են գիտելիքների վերջնական մակարդակը որոշելու համար, ինչի հիման վրա նա ստանում է ատեստատը:
Գնահատում է և դասավանդողը, և սովորողը/ինքնագնահատում/
Հանրակրթության մասին օրենքում ասվում է, որ գնահատումը կատարվում է հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան: Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:Գնահատումը որոշում է սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքները, գնահատում ենք ձեռք բերած գիտելիքներ և հմտությունները :
Ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով:Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։ Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգԳնահատումը իրականացնում եմ հեղինակային կրթական ծրագրին համապատասխան, այսինքն՝ սովորողի գործունեությունը գնահատվում է նրա ստեղծած արդյունքներով, ստուգատեսների, ճամփորդությունների, ճամբարների, ֆլեշմոբերի մասնակցությամբ։
Գնահատելիս ուշադրույուն եմ դարձնում սովորողների նախագծերի,ֆլեշմեբների մասնակցությանը: Ուշադրություն եմ դարձնում սովորողի անձնական աճի վրա, երբ իր պատասխանը համեմատվում է անցած իր գործողությունների և պատասխանների հետ:
Օր 2. Առաջադրանք 2.
Երկրորդ պարապմունք 3 ժամ.
Գնահատումը դա շարունակական գործընթաց է, որը չպետք է շփոթել գնահատականի հետ: Կրթական գնահատումը լայն հասկացություն է, որը նկարագրում է ցանկացած գործունեություն, որը կարող է տեղի ունենալ սովորողի կամ սովորողների գիտելիքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։Նոր մոտեցումներով գնահատումը, ոչ միայն սովորողի առաջադիմության փաստագրումն է, այլև ուսուցման ընթացքի խթանման կարգավորման, վերհսկման և բարելավման մեխանիզմ։
Մի անգամ մեծ հոգեբան, մակավարժ Դ.Բ. Էլկոնինը մի շատ նպատակային ու դիպուկ արտահայտություն է արել, որը շուտով տարածվել է աֆորիզմի նման. «Գնահատականը երեխայի ճակատին ուղղված հրացան է»:
Գնահատումները պետք է լինեն ոչ թե «պատիժ», այլ խթան հանդիսանա սովորողի հետագա գործունեության համար։
Այս մոտեցումն ի սկզբանե զրկում է գնահատականից օբյեկտիվությունից։ Իսկ անհաջողակները ընդհանրապես ոչ մի մոտիվացիա չեն ստանում։
Բողոքելով անփույթ սովորողներից և գնահատման արդյունքում ունեցած վատ պատկերից՝ դասավանդողը լավ կանեն նախ իրենք իրենց հարցնի՝ ի՞նչ եմ արել երեխային իմ առարկայով հետաքրքրելու համար։
Սովորողների ուսուցման գնահատումը, ընդհանուր առմամբ, թույլ է տալիս գնահատել կրթական նպատակներին համապատասխանության աստիճանը. ախտորոշել սխալ պատկերացումները, հմտություններ, կարողություններ և վերաբերմունք; գործընթացը և ձևը, որով սովորողները զարգացնում են դրանք:
Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման, սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց է։
Այն միտված է պարզելու յուրաքանչյուր սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակը, ինչպես նաև ստանալ դպրոցի կողմից առարկայական ու դպրոցական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարման ամբողջական պատկերը։
Գնահատման հիմնական գործառույթներն են`
Գնահատումը բացահայտում է նաև ուսումնական գործընթացի ամբողջական արդյունքները, որոշակի առարկայի յուրացման մակարդակի առանձին ուսումնական հաստատությունում, մարզում, ինչպես նաև` հանրապետության ողջ տարածքում:
Գնահատման ներդրվող համակարգը պիտի հիմնվի արդարության, հուսալիության, անկողմնակալության, հավաստիության, հիմնավորվածության, մատչելիության, թափանցիկության սկզբունքների վրա և ապահովի համադրելիությունը միջազգայնորեն ընդունված գնահատման չափանիշներին:
Ինչն է կարևոր գնահատել? Գնահատման նպատակն է որոշել, թե որքանով է սովորողը հասնում նպատակներին որակը, որ սահմանված չափորոշիչներում, որոնք կապված են սովորելու հետ:
Նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում կիրառվում են տարբեր անհատական մոտեցումներ /խրախուսում, ոգևորում/ երեխաների գիտելիքները, կարողությունները և հմտությունները այլ կերպ չեն գնահատվում:
Միջնակարգ հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատություններում կիրառվում է գնահատում, որը հանդիսանում է ուսումնական գործընթացի որակի և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց:
Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների կողմից առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարումը:
Գնահատման հիմնական նպատակը սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակի, անձնային որակների ստուգումը և դրա հիման վրա ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսման որակի վերահսկումն է:
Գնահատումը նպաստում է նաև սովորողի ինքնահաստատմանը և ինքնազարգացմանը:
Գնահատման գործող համակարգի վերափոխումը պայմանավորված է որոշակի հիմնախնդիրների առկայությամբ: Դրանք են`
ա) գնահատումը հիմնականում բացահայտում է սովորողի ստացած տեղեկությունների ու փաստերի մտապահման աստիճանը և չի նպաստում նրա ճանաչողական-կիրառական կարողությունների ու հմտությունների զարգացմանը. բ) գնահատման գործընթացը թափանցիկ չէ և ամբողջովին չի բացահայտում ուսուցման արդյունքները, չի արտացոլում յուրաքանչյուր սովորողի և դպրոցի առաջընթացի իրական պատկերը. գ) դպրոցի ուսումնադաստիարակչական գործունեությունը գնահատելիս հաշվի չեն առնվում տվյալ դպրոցի առանձնահատկություններն ու հնարավորությունները, սահմանված չեն դպրոցների գնահատման միջինացված միասնական չափանիշներ. դ) հինգմիավորանոց համակարգը չի ապահովում ճշգրիտ տարբերակված գնահատում և միավորային համարժեքության որոշման առումով բարդություններ է առաջացնում այլ երկրների գնահատման համակարգերին համադրելիս:
Այստեղ հարկ է նշել մեկ հանգամանք ևս. գնահատումը կարծես թե որոշակիորեն այնպիսի դեր կատարի, որն ընդհանրապես թույլ չի տալիս սովորողին սխալվել կամ պարզապես բացառում է նման հնարավորություննեը, քանի որ այն կարող է բերել ոչ ցանկալի արժեքի, ինչն էլ պատճառ է հանդիսանում սովորղի մոտ վախենալ սխալվելուց և առավել համարձակորեն առաջ քաշել իր տեսակետը: Բայց չէ որ ամենամեծ հմտությունները մարդիկ ձեռք են բերում սխալվելու և դրանից դասեր քաղելու արդյունքում: Հետևաբար՝ չվախենալ սխալվելուց և դրանք ընկալել, որպես ուսումնական գործընթացի մաս:
Այսպես թե այնպես, մենք պետք է հասկացնեք մեր սովորողին, որ ոչ թե գնահատականն է որոշում նրա ապագա հաջողություններն ու անհաջողությունները կյանքում, այլ նպատակներ դնելու և սխալներից դասեր քաղելու կարողությունը:
Օր 3. Առաջադրանք 3.
Երրորդ պարապմունք 3 ժամ.
«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝1) գիտելիք.2) հմտություն.3) դիրքորոշում.4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։
«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։1.Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։
Ձեւավորող գնահատում. Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգով սահմանված են սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները։Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային: Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:
ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում :·
Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:· Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:· Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:· Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:· Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում: Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի գործունեությունն է (ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության նպատակի իրագործմանը: Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու տեսակների հիմքը ուսուցման նպատակի ձևակերպումն է:Ձևավորող գնահատումը ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի անընդհատությունն է՝ երկկողմ գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման գործընթացը, տեղեկատվություն է տրամադրում սովորողների ձեռքբերումների և դժվարությունների մասին:
Միավորային (քանակական) գնահատումԿարգի համաձայն՝ ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից սահմանված պարբերականությամբ, դպրոցներում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:
Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` չիտարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով ըստ նշված կարգի (քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակով), 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը և փոփոխություններն իրականացվում են կրթության կառավարման լիազոր մարմնի կողմից:Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը կարող է իրականացվել ըստ իրենց անհատական ուսուցման պլանի՝ 10 միավորային սանդղակով:2. «13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝1) գիտելիք.2) հմտություն.3) դիրքորոշում.4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։
3.Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։
Սովորողը պետք է հասկանա և արժևորի շրջակա միջավայրի կառուցվածքն ու այնտեղ տեղի ունեցող ֆիզիկական երևույթների օրինաչափությունները, որպեսզի օգտագործի բնության ուժը՝ աշխատանքը հեշտացնելու համար, կյանքի պայմանները լավացնելու և առհասարակ գոյատևելու համար:
Սովորողը պետք է՝
Օր 4. Առաջադրանք 4.
Չորրորդ պարապմունք 2ժամ
«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։
1.Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։
Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները։ Յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ:
Ըստ վերջին չափորոշչի բացառում է սովորողի անբավարար գնահատականը, այն փոխարինելով, կատարված աշխատանքի համապատասխան մակարդակի նիշային միավորի:
Օր 5. Առաջադրանք 5.
Հինգերորդ պարապմունք 2 ժամ
Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։
Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։
Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։
Գնահատվում է նախագծի վերջում ,,նպատակ,, դաշտում նշված կետերի ստացված արդյունքը:
Վեցերորդ պարապմունք 2ժամ
Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։Հետազոտական աշխատանքի թեմաներ
Հնարավոր է կրթության բնագավառի գնահատման համակարգը ևս բարելավել, եթե այն դառնա ճկուն, փոփոխական և համապատասխանի յուրաքանչյուր սովորղի չափսերին, հնարավորություններին: