Յուրաքանչյուր դասընթացի ծրագրին ներկայացվող հիմնական պահանջը պետք է ուղղված լինի կրթության որակի բարելավմանը, միջազգային լավագույն չափորոշիչներին համահունչ ծառայություններ մատուցող կրթական համակարգի ստեղծմանը (պահպանելով մեր ազգային գաղափարները), ինչպես նաև գիտական և հետազոտական աշխատանքների խրախուսմանը, մեր երկրի առաջ ծառացած արդի խնդիրների լուծմանը: Այն պետք է աջակցի բարձրագույն կրթական հաստատություններին` ապահովելով կրթության որակն ու համապատասխանությունը: Այսինքն ծրագրին ներկայացվող պահանջի հիմքում ընկած պետք է լինի կրթության որակն ու համապատասխանությունը:
Առարկայական դասընթացի ուսումնական ծրագիրը դասավանդողի անհատական գործիքն է, որտեղ ներկայացված է որոշակի առարկայի համար ուսումնական գործընթացը կազմակերպելու առավել օպտիմալ և արդյունավետ բովանդակությունը, ձևերն ու մեթոդները, որպեսզի ստանա այնպիսի արդյունք, որը համապատասխանում է ստանդարտի (պետական չափորոշիչների) համապատասխանող պահանջներին: Այն կազմվում և մշակվում է կոնկրետ առարկայի դասավանդողի կողմից անհատապես, տվյալ առարկայի համար և նախատեսված է, որպես կանոն, ուսումնական տարվա կամ ուսումնական մակարդակի համար, առարկայի օրինակելի կամ հեղինակային ծրագրի հիման վրա` տվյալ հաստատության ուսումնական ծրագրին համապատասխան:
Ծրագրին առաջադրվող պահանջներում կարևորում եմ՝
Ծրագրին ներկայացվող պահաջներում կարևորում եմ նաև հեղինակային յուրօրինակ նախագծերի, ուսուցման արդյունավետ ու հետաքրքիր մեթոդների օգտագործման առկայությունը, ինքնուրույն, քննադատական մտածողությունը, վերլուծողականությունն ու ստեղծագործականությունը, համագործակցային աշխատանքը (այլ ոչ բնավ քննությունների ժամանակ պահանջվող նյութի անգիր անելու կարողության ամրապնդումը):
Սովորողներին փոխանցվող ուսումնական նյութը, հիմնականում տեղի է ունենում դասագրքերի միջոցով, որը պարունակում է տվյալ առարկայի վերաբերյալ ակադեմիական նյութ, իր մեջ ներառելով ինչպես փաստական գիտելիքներ, այնպես էլ տեսական և հիմնարար գիտելիքներ։ Իսկ գիտելիքների ստուգման միջոցները (կիսամյակային ամփոփիչ գրավորներ, քննություններ) հիմնվում են միայն չափելի գիտելիքների ստուգման վրա։ Այսինքն, մենք ստուգում ենք ոչ թե կարևոր գիտելիքների յուրացումը, այլ այն գիտելիքների, որոնք չափելի են։ Իսկ այդ գիտելիքները որպես կանոն չեն պահանջում քննադատական կամ ստեղծագործական մտածողություն։ Դրանք պարզապես պետք է անգիր անել և վերարտադրել։ Սա բերում է նրան, որ դասավանդողներն ու սովորողները իրենց ջանքերն ուղղում են ոչ թե պետական չափորոշչում ամրագրված առանցքային հմտությունների և գիտելիքների վրա, այլ պարզապես մեխանիկական մտապահմանը։ Այսպիսով՝ կրթության առանցքային պահանջներից մեկը պետք է լինի չափորոշիչ-ծրագիր-գիտելիքի ստուգում շղթայի ներդաշակեցումը։
Կարծում եմ նաև ծրագրերի պահանջներում գլխավոր շեշտը պետք է դրվի վերլուծական մտքի զարգացմանը, այլ ոչ բնավ անգիրի վրա հիմնված շտեմարաններով քննություն հանձնելու կարողությանը... (ինչ է ուզում ասել յուրաքանչյուր թեմա, ուսումնական նյութ,ստեղծագործություն, ինչ է այն տալիս սովորողին, ինչ կարևորություն կարող է ունենալ առօրյա կյանքում):
Այս պրոցեսում կարևորում եմ նաև որոշակի վերջնարդյունք աապահովելու համար անհրաժեշտ միջոցների ընտրությունը (նոր գործիքների կիրառմաբ օրինակ՝ ինքնաստուգում կամ թեստային աշխատանքներ, պրեզենտացիաներ, ուսումնական մարտեր, բանավեճեր, մրցույթ-խաղ վիկտորիններ, վերջինս, հատկապես առավել ակտիվացնում և մոտիվացիա է առաջացնում):
(Ուսումնական ծրագրերը կազմելիս պահանջվում է հաշվի առնել. ՀՀ պետական կրթական չափորոշիչների պահանջները. օրինակելի ծրագրերի համապատասխանությունը. առարկայի կրթական բովանդակության պարտադիր նվազագույնի համապատասխանությունը. կրթական բովանդակության ծավալների համապատասխանությունը սովորողների տարիքին և կրթական կարողություններին. մոտավոր ուսումնական ծրագրով որոշված ժամային բեռի ծավալների համապատասխանությունը. սովորողների հոգեբանական և ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները; դպրոցի կրթական ծրագրի նպատակներն ու խնդիրները. դպրոցի նյութատեխնիկական և մեթոդական հնարավորությունները):