29 Apr
29Apr

Ներկայացնում է Պատանի Հետազոտողների ակումբը.

«Ես հետազոտող եմ...»  - Գիտական ինտերակտիվ  խաղ-մրցույթ:

Համագործակցային նախագիծ Կրտսեր դպրոցների հետ (Արևեյան, Արևմտյան, Հյուսիսային, հարավային) դպրոց-պարտեզների բնագետների հետ:

«Ամառային հետազոտական ճամբար», «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին նվիրված նախագծեր՝ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Պատանի Հետազոտողների Ակումբը մեկնարկում է բնագիտական պարզ գիտափորձերի շարքը: Այս անգամ ակումբի հետազոտողների հյուրը  Արևելյան դպրոցի 5-րդ դասարանի փոքրիկ բնագետիկներն են *(ղեկավար Իվետա Ջանազյան):

Մրցույթի անցկացման օրերը՝ մայիսի 31, մայիսի 12; հունիսի 5։

Վայրը՝ բնագիտության լաբորատորիաներին կից սրահ:

Մասնակիցներ՝ Միջին դպրոց + Հյուսիսային դպրոց, Արևմտյան դպրոց, Արևելյան դպրոց, Հարավային դպրոց:

Նախագծի նպատակը՝  հետազոտական մեթոդների ներդրումը կրտսեր դպրոցների կրթական գործընթացում, պարզ, մատչելի նյութերի օգնությամբ փորձել բացահայտել մեր շուրջը տեղի ունեցող ամենասովորական երևույթները, ինչպես նաև խթանել թիմաին աշխատանքների կարևորությունը, նպաստել սովորողի ստեղծագործական և անհատական մտածողության բացահայտմանն ու զարգացմանը:

Հետազոտական մեթոդն այսօր հանդիսանում է ճանաչողության հիմնական ուղիներից մեկը, ինչը նպաստում է սովորողի ստեղծագործ աշխատանքին և բացահայտմանն ու զարգացմաննը, առավելապես համապատասխանում է երեխայի բնույթին և  նրա զարգացման ժամանակակից խնդիրներին:

Գիտափորձերից բացի, մասնակիցներին կներկայացվի նաև ինտերակտիվ կառուցողական խաղեր՝ թիմային խմբերով:






Comments
* The email will not be published on the website.